Բոլոր լուրերը – Page 406 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Զելենսկին հնարավոր է համարել իր մասնակցությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններին

09:37 03.03.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հնարավոր է համարում Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, եթե դրանք անցկացվեն։ «Ինձ փոխարինելը հեշտ չի լինի, քանի որ դրա համար կպահանջվի ոչ միայն ընտրություններ անցկացնել, այլև կպահանջվի թույլ չտալ իմ մասնակցությունը այդ ընտրությունններին», – ասել է Զելենսկին բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։ Մարտի […]

̰
Կատարի ԱԳՆ. Իսրայելի կողմից Գազայի հատվածին օգնություն մատակարարելու արգելքը խախտում է զինադադարի պայմանները

09:25 03.03.2025

Կատարը դատապարտում է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն արգելելու Իսրայելի որոշումը և դա համարում է անկլավում հրադադարի համաձայնագրի խախտում։ Այս մասին մարտի 2-ին հայտնել է Կատարի ԱԳՆ-ը։ «Կատարի պետությունը խստորեն դատապարտում է իսրայելական կառավարության որոշումը՝ դադարեցնել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված»,-ասվում է հայտարարության մեջ։ ԱԳՆ-ը Իսրայելի գործողությունները գնահատել է «որպես հրադադարի համաձայնագրի և միջազգային մարդասիրական […]

̰
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:15 03.03.2025

Մարտի 3-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Լուկաշենկոն Բուլղարիայի հետ կառուցողական երկխոսության պատրաստակամություն է հայտնել

09:10 03.03.2025

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հնարավոր է համարում լիարժեք հարաբերությունների վերականգնումը Բուլղարիայի հետ, որին Մինսկը միշտ ընկալել է որպես եվրոպական կարևոր գործընկեր։ «Բելառուսը միշտ ընկալել է Բուլղարիան՝ որպես համանման արժեքներով և մտածելակերպով կարևոր եվրոպական գործընկեր, այսօր Մինսկը հավատարիմ է մնում իր համոզմունքներին, պատրաստ է խաղաղ, կառուցողական երկխոսության Սոֆիայի հետ՝ հարգանքի և հավասարության հիման վրա»,-նշվում է Բուլղարիայի […]

̰
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության և զենքի մատակարարման համար

09:00 03.03.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձ է ձայնագրել անգլերենով, որում մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածի հետ կապված իրավիճակին համապարփակ աջակցության և սպառազինությունների մատակարարումների համար, որոնք հետաձգվել էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ Միաժամանակ, նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իսրայելը համաձայն է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն […]

̰
Գարնան առաջին աշխատանքային օրը այսպես սկսեցի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

08:50 03.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Գարնան առաջին աշխատանքային օրը այսպես սկսեցի»։  

̰
Ղազախստանի նախագահը դեկտեմբերին Աշգաբադում կմասնակցի Խաղաղության և վստահության ֆորումին

08:45 03.03.2025

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Խաղաղության և վստահության միջազգային ֆորումին, որը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 12-ին Աշգաբադում։ Այդ մասին նա հայտնել է Թուրքմենստանի խորհրդարանի Խալք Մասլախաթիի (վերին պալատի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին ուղղված նամակում։ «Շնորհակալ եմ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին Աշխաբադում նախատեսված Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի հրավերի համար։ Ես հաստատում եմ իմ մասնակցությունը այս կարևոր […]

̰
Oxfam. Աշխարհը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ շտապ օգնություն հասցնելու Գազային

08:35 03.03.2025

Գազայի հատված օգնության մատակարարումը դադարեցնելու Իսրայելի որոշումը հավաքական պատժի ակտ է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ վերականգնելու հումանիտար մատակարարումները տարածաշրջան: Այսպիսի հայտարարություն է արել Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը։ «Մարդասիրական օգնությունը սակարկության առարկա չէ հակամարտող կողմերի վրա ճնշում գործադրելու համար, այլ ծանր և կյանքին սպառնացող հանգամանքներում ապրող քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքը: […]

̰
Մակրոն. Եվրոպական զորքերը մոտ ապագայում Ուկրաինա չեն ուղարկվի

08:25 03.03.2025

Մոտ ժամանակներս եվրոպական զորքեր չեն ուղարկվի Ուկրաինա։ Այս մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եվրոպական զինվորները չեն հայտնվի ուկրաինական տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց մենք խաղաղություն չենք ուզում ամեն գնով և առանց երաշխիքների»,- ասել է Մակրոնը։ Նա ընդգծել է, որ զինվորական անձնակազմ ուղարկելուց առաջ «անհրաժեշտ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:15 03.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Չարլզ III-ն ընդունել է Զելենսկիին Սանդրինգհեմի կալվածքում

08:10 03.03.2025

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 2-ին ընդունել է Վլադիմիր Զելենսկիին Արևելյան Անգլիայի Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում, հաղորդում է PA գործակալությունը։ Մեծ Բրիտանիայի միապետը ջերմորեն ընդունել է հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ բաժակ թեյի շուրջ, այն տեւել է մոտ մեկ ժամ։ Հյուրը Սանդրինգհեմ է ժամանել ուղղաթիռով Ուկրաինայի հարցով հանդիպմանը մասնակցելուց հետո, որը տեղի է ունեցել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:00 03.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք […]

̰
Երևանի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

00:00 03.03.2025

Մարտի 3-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Նաիրի Զարյան փողոցում բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi»-ին. կան տուժածներ

23:45 02.03.2025

Մարտի 2-ին` ժամը 21:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. ավտոմեքենաներից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են […]

̰
Մահացել է օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը

23:33 02.03.2025

49 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիևը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը սրտի կանգն է։ «Սա ահռելի կորուստ է, նա լի էր ուժով ու էներգիայով»,-ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Ըմբիշի մահվան լուրին արձագանքել է նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան. «Խորը ցավով տեղեկացանք լեգենդար ըմբիշ Բուվայսար Սայտիևի մահվան մասին։ Նա ոչ միայն բոլոր […]

̰
ՀՀ ԱԺ պատգամավորները եվրոպացի գործընկերների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

23:30 02.03.2025

Ազգային ժողովը կրկին հյուրընկալել է եվրոպացի պատգամավորների: Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Երևան է ժամանել կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությունը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:14 02.03.2025

Ինդոնեզիայի Սերամ կղզում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18.42-ին (Մոսկվայի ժամանակով 21.42-ին)՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից 151 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 54 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը

23:10 02.03.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Թեհրանի «Րաֆֆի» մարզամշակութային միության վարչության ղեկավարությանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանին են ներկայացվել միության գործունեությունն ու իրականացվող ծրագրերը։ ՀՀ դեսպանը կարևորել է հայկական միությունների և կառույցների դերը համայնքի ազգային կյանքի խթանման գործում։

̰
Լոնդոնում գագաթնաժողովի մասնակիցները խոստացել են շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին

22:55 02.03.2025

Լոնդոնում եվրոպական գագաթնաժողովի մասնակիցները խոստացել են շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը 18 երկրի ու ասոցիացիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր պայմանավորվել ենք մի քանի կարևոր քայլերի շուրջ: Նախ, մենք կշարունակենք ռազմական օգնություն տրամադրել Կիևին և կպահպանենք […]

̰
Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն է նշել «Կայզերսլաուտեռնում»

22:45 02.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտն է նշել գերմանական «Կայզերսլաուտեռնում»: Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվողը, որը 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող ակումբում է վարձակալական հիմունքով, մասնակցել է «Ռեգենսբուրգի» դեմ 24-րդ տուրի խաղին (3-0): Ռանոսը փոխարինման է մտել 77-րդ րոպեին: «Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 2-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար զգուշացվել […]

̰
Վատիկանը՝ Հռոմի պապի վիճակի մասին

22:40 02.03.2025

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կիրակի օրը կայուն է եղել. նա այլևս թոքերի արհեստական օդափոխության կարիք չունի, ինչը պահանջվել էր ուրբաթ օրը բրոնխոսպազմից հետո, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Պապի առողջական վիճակն այսօր կայուն է: Նրան անհրաժեշտ չի եղել ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն, այլ միայն բարձր հոսքով թթվածնային թերապիա: Նա ջերմություն չունի», – ասվում է […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:25 02.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Անցած տարի ռեկորդային թվով աշակերտներ են այցելել մշակութային հասցեներ

22:20 02.03.2025

Անցած տարի դպրոցականների բաժանորդային ծրագրով ռեկորդային թվով աշակերտներ են այցելել մշակութային հասցեներ: 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ մտել են թանգարաններ ու թատրոններ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:02 02.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […]

̰
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Հայ Ճարտարապետների և Ճարտարագետների միության վարչության անդամներին

21:42 02.03.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է Հայ Ճարտարապետների և Ճարտարագետների միության վարչության անդամներին։ Ինչպես տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ինժեներական և տեխնոլոգիական ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր, կարևորվել է այդ ուղղությամբ իրանահայ ներուժի ներգրավումը։

̰
Թրամփը միակն է, ով կարող է Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ. Ռուբիո

21:21 02.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երկիր մոլորակի վրա միակ մարդն է, ով կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դա անհնար է անել թշնամական գործողությունների միջոցով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC News-ին տված հարցազրույցում։ «Միակ միջոցը Ուկրաինայում հակամարտությունը ավարտելու այն է, եթե Վլադիմիր Պուտինը գա բանակցությունների սեղանի շուրջ: Այս պահին […]

̰
Վաշինգտոնը Ուկրաինային չի տեսնում որպես ՆԱՏՕ-ի անդամ. Ուոլց

21:00 02.03.2025

Այսօր արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի տեսնում որպես ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը: «Մի բան հստակ է՝ մենք չենք տեսնում Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ», – ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

̰
Վրաստանն անօրինական է համարել Աբխազիայի նախագահական ընտրությունները

20:36 02.03.2025

Վրաստանի պետական նախարարի գրասենյակն անօրինական է համարել Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարություն է տարածել պետնախարարի գրասենյակը՝ նշելով, որ այդ ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը և չունեն իրավական հիմք։ «Օկուպացված Աբխազիայի անօրինական, այսպես կոչված, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական կոպտագույն խախտումն է: Պետնախարարության աշխատակազմը արձագանքում է, այսպես կոչված, […]

̰
Կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալ Դերենիկ Ոսկանյանը

20:11 02.03.2025

80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը` վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Նա եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։ Դերենիկ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, երկար տարիներ եղել է Դինամո մարզական ընկերության գլխավոր մարզիչն ու պատրաստել է բազմաթիվ […]

̰
Եգիպտոսը Գազայի հատվածի վերականգնման ծրագիր կներկայացնի

19:43 02.03.2025

Եգիպտոսը հաջորդ շաբաթ Կահիրեում կայանալիք Արաբական լիգայի գագաթնաժողովի ժամանակ կներկայացնի Գազայի հատվածի վերականգնման ծրագիրը, հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթին։ «Ծրագրի նախապատրաստումն ավարտված է, այն կներկայացվի մեր արաբ եղբայրների հաստատմանը նախարարների հանդիպմանը և Արաբական լիգայի գագաթնաժողովին», – ասել է Աբդելաթին Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Պաղեստինի հարցով ԱՊԼ-ի արտակարգ գագաթնաժողովը կանցկացվի մարտի 4-ին՝ Եգիպտոսի […]

̰
BACK_TO_TOP