Բոլոր լուրերը – Page 407 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

19:18 02.03.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Խցանման պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի […]

̰
ՏԿԵ նախարարն ամփոփել է Սյունիք կատարած եռօրյա այցը

19:10 02.03.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էի` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը: Առաջին […]

̰
Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը

18:39 02.03.2025

Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մասնակցում են 18 երկրի ու ասոցիացիայի ներկայացուցիչ։ Միջոցառմանը մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ […]

̰
Կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի տարեկան նիստը

18:30 02.03.2025

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ընդլայնված երկօրյա նիստը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացել է հիբրիդային ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Կարապետյանը կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման հարցում համակարգող […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

18:00 02.03.2025

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

̰
Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ և կայուն միջավայրի ձևավորումը. Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ

17:46 02.03.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ. «1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում` խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու […]

̰
Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել

17:26 02.03.2025

Կիրակի օրը իսրայելական բանակի հարվածների զոհ է դարձել չորս մարդ, հաղորդում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը։ «Գազայի հատվածում առավոտից չորս մարդ է զոհվել օկուպացիայի կողմից խաղաղության պայմանագրի խախտման հետևանքով, ինչը տեղի է ունենում անցակետի փակմանը և մարդասիրական օգնության արգելքին զուգահեռ», – հայտնում է գործակալությունը։ Գազայի հատվածում հրադադարը գործում է հունվարի 19-ից՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաղեստինցի […]

̰
Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը

17:07 02.03.2025

Մարտի 2-ին՝ ժամը 13։50-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 50 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Դիմում-բողոքների ընդունման կարգը՝ ՊՆ վարչական համալիրում

16:47 02.03.2025

Դիմում-բողոքների ընդունման կարգը՝ ՊՆ վարչական համալիրում: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:  

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 2-ին

16:29 02.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:  

̰
Ջրվեժի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:16 02.03.2025

Մարտի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին

15:59 02.03.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում այցելել է Ուրուգվայի նախագահի նստավայր: Նախագահը ողջունել է իր պաշտոնակցին և Հայաստանի Հանրապետության ու իր անունից շնորհավորական բարեմաղթանքներ հղել նրան բարձր պաշտոնի ստանձման կապակցությամբ:

̰
Իսրայելը կդադարեցնի մարդասիրական մատակարարումները Գազա

15:45 02.03.2025

Իսրայելը կարգելափակի օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի աղբյուրը: Ըստ տեղեկությունների՝ իսրայելական բանակը արգելափակել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը և փակել է բոլոր անցակետերը։ Նշվում է, որ հումանիտար մատակարարումները դադարեցնելու որոշումն այս փուլում խորհրդանշական բնույթ է կրում և պայմանավորված է ՀԱՄԱՍ-ի կողմից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Վիտկոֆի […]

̰
Նախագահը Մոնտեվիդեոյում շփումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

15:27 02.03.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների և բարձր ներկայացուցիչների հետ: Մասնավորապես նախագահը զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկանայի նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև միջոցառման մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ: […]

̰
ՏԿԵ նախարարն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ

15:17 02.03.2025

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝ հետևելու գյուղում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:  

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալությանը

15:06 02.03.2025

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:

̰
Բյուրակնի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:47 02.03.2025

Մարտի 3-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ին կներկայացնեն Ուկրաինայի կարգավորման ծրագիր. Սթարմեր

14:30 02.03.2025

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Կիևի իշխանությունների հետ միասին կսկսեն աշխատել Ուկրաինայում մարտերը դադարեցնելու ծրագրի վրա, այնուհետև այն կներկայացնեն ԱՄՆ-ին։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի ու հնարավոր է՝ մի շարք այլ երկրների և Ուկրաինայի հետ կաշխատի մարտերը դադարեցնելու ծրագրի շուրջ: Այնուհետև մենք այն կքննարկենք Միացյալ Նահանգների […]

̰
Ընտրությունների երկրորդ փուլից հետո Գունբան ընտրվել է Աբխազիայի նախագահ

14:12 02.03.2025

Աբխազիայի նախագահական կրկնակի ընտրություններում հաղթել է փոխնախագահ Բադրա Գունբան, ճեպազրույցում հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ «Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը, նրա մրցակից Ադգուր Արձինբան՝ 41,54 տոկոսը»,- ասել է նա։ Ընտրացուցակներում ընդգրկվել է 143 651 մարդ, իսկ կրկնակի ընտրություններին մասնակցությունը կազմել է 70 տոկոս։ […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

13:51 02.03.2025

Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, մարտի 3-ին, 6-7-ը ՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը […]

̰
ԱՄՆ նոր իշխանությունները փոխում են քաղաքական կոնֆիգուրացիաները աշխարհում. Պեսկով

13:36 02.03.2025

ԱՄՆ վարչակազմի նոր արտաքին քաղաքական կոնֆիգուրացիաները հիմնականում համընկնում են ռուսականի հետ. երկրները միասին քվեարկում են Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մեկ բանաձևի օգտին, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ նոր վարչակազմը արագորեն փոխում է արտաքին քաղաքականության բոլոր կոնֆիգուրացիաները, դա մեծապես համընկնում է մեր տեսլականի հետ»,-ասել […]

̰
Թրամփը ստորագրել է հրաման, որով անգլերենը ճանաչվում է որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու

13:18 02.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել անգլերենը որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու ճանաչելու մասին։ Փաստաթղթի տեքստը շաբաթ օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Այս հրամանագրով անգլերենը հաստատվում է որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու»,- ասվում է փաստաթղթում։ «Մեր պատմական կառավարող փաստաթղթերը, այդ թվում՝ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, գրվել են անգլերենով, հետևաբար, վաղուց էր պահանջվում […]

̰
Կրեմլում նշել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը

13:00 02.03.2025

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը կարող է արագ և հաջող ավարտվել, եթե պահպանվի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի քաղաքական կամքը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հաղորդաշարին տված հարցազրույցում: «Անցնելու երկար ճանապարհ կա, քանի որ հսկայական վնաս է հասցվել երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրին, բայց եթե պահպանվի երկու […]

̰
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Լիլին»

12:45 02.03.2025

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Լիգա 1-ի 24-րդ տուրում ընդունել էր «Լիլին» և հաղթել է 4-1 հաշվով: Մեկական գոլ խփել են Ուսման Դեմբելեն, Բրեդլի Բարկոլան, Դեսիրե Դուրեն և բրազիլացի Մարկինյոսը: Փարիզյան թիմը բոլոր գոլերը խփել է առաջին կեսում: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 62 միավորով առաջին տեղում է: «Լիլը» 41 միավորով 5-րդն է:

̰
Տավուշի Վազաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:32 02.03.2025

Մարտի 3-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրում անցկացվելու է վարժանք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը

12:17 02.03.2025

Երգ, պար, մեծ տոնախմբություն ու ժողովրդական խաղեր. այս ամենը վկայում է ազգային ամենաուրախ տոներից մեկի մասին. «Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորեր է»: Բարեկենդան նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ Պահքից առաջ մարդիկ կուշտ ուտում են, ուրախանում, որ հաջորդ օրվանից անցնեն պահեցողության շրջան: «Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է մեր դրախտային կյանքը, Տիրոջ ներկայությունը վայելելը, կատարյալ […]

̰
Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մեքսիկայի մրցաշարի եզրափակիչ

11:58 02.03.2025

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մերիդայում ընթացող մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում նա 3։6, 3։6 հաշվով զիջել է ամերիկուհի Էմմա Նավարոյին, փոխանցում է armsport.am-ը: Հանդիպումը տևել է 1 ժամ 19 րոպե։ Այս ընթացքում Ավանյանը կատարել է մեկ էյս, թույլ է տվել մեկ կրկնակի սխալ և յոթ բրեյք-փոինթներից հաջող է իրացրել երկուսը: Ամերիկացին […]

̰
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա

11:42 02.03.2025

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազային, ինչպես նաև հանդիպել է […]

̰
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ ԱԳՆ աշխատակիցներին Դիվանագետի օրվա առթիվ

11:34 02.03.2025

Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ ԱԳՆ-ի աշխատակիցներին դիվանագետի օրվա առթիվ. «Շնորհավորում ենք հայ գործընկերներին մասնագիտական ​​տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Բարձր ենք գնահատում կառուցողական փոխգործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի հետ։ Հանրապետության դիվանագիտական ​​ծառայություն իրականացնող աշխատակիցներին և վետերաններին սրտանց մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն եղբայրական Հայաստանի»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Մասկը համաձայնել է ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու գաղափարին

11:18 02.03.2025

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը համաձայնել է ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու գաղափարին։ Մասկը արձագանքել է X սոցիալական ցանցի օգտատիրոջ հաղորդագրությանը, ով ասել է՝ ժամանակն է, որ ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը։ «Համաձայն եմ», -նրան այսպես է պատասխանել Մասկը:

̰
BACK_TO_TOP