11:00 02.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և նրա ամենամոտ գործընկերների համար Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալն անակնկալ չէր, գրում է Axios-ը։ «Զելենսկին արդեն երկու կարևոր սխալ էր թույլ տվել բանակցությունների սկզբում: Նա առաջին սխալն արեց փետրվարի 15-ին, երբ հրապարակավ ծաղրեց հանքանյութերի գործարքը, որը քննարկվում էր խիստ գաղտնիության պայմաններում: Երկրորդ սխալը հագուստի ընտրությունն էր. Զելենսկին բանակցություններին կոստյում […]
10:44 02.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» վարժարան: Հայ կենտրոնի ատենապետ Արամ Գարակէօզեանի ուղեկցությամբ նախագահը շրջել է վարժարանում, շփվել անձնակազմի և սաների հետ: Այցի շրջանակում Հանրապետության նախագահն այցելել է նաև Մարի Մանուկյանի վարժարան, հանդիպել աշխատակազմի և սաների հետ: Նախագահը ողջունել է հայկական կենտրոն վարժարանների սաներին, ղեկավարությանը և […]
10:30 02.03.2025
Մարտի 2-ին` ժամը 00:29-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 107-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և […]
10:14 02.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:00 02.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […]
01:15 02.03.2025
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։ 15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է: Միջազգային վարպետ Ռոբերտ […]
00:37 02.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել է Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում: «Ոչինչ բացառված չէ, ես միշտ դա ասել եմ: Նախագահ Պուտինի հետ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ճիշտ պահին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Le Journal du Dimanche-ը։ Նշվում է, որ […]
00:17 02.03.2025
Ավստրիայի կանցլերի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Շալենբերգը կարծում է, որ Եվրամիությունն ավելի շատ ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, քան ԱՄՆ-ը։ Այս մասին նա ասել է Die Presse թերթին տված հարցազրույցում։ «ԵՄ-ն Ուկրաինայի համար շատ անգամ ավելին է անում, քան ԱՄՆ-ը։ Այդ թվում՝ ռազմական օգնության մասով։ Եկեք համեստություն չանենք»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, […]
00:07 02.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ […]
00:03 02.03.2025
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թ․ մարտի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․
00:02 02.03.2025
Մարտի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսահայ մշակութային միության (UCFAF) նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա հոբելյանին, «Կարմիր Պաստառի» հերոսների սխրագործության կարևորությանը, ինչպես նաև՝ Մանուշյան ամուսինների օրինակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերին և ներկայումս առկա բարեկամական հարաբերություններին։ Այս […]
23:38 01.03.2025
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայուն է: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ պոնտիֆիկոսը շարունակում է ստանալ ոչ ինվազիվ արհեստական օդափոխություն։ «Բրոնխոսպազմը չի կրկնվել: Հեմոդինամիկական ցուցանիշները կայուն են, սնվում է ինքնուրույն: Կանխատեսումը մնում է զգուշավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկկողմանի թոքաբորբով տառապող 88-ամյա պոնտիֆիկոսն ավելի վաղ բրոնխոսպազմ է տարել, ինչի համար անհրաժեշտ է […]
23:29 01.03.2025
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Քաջիկ Ս.-ն, իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային նշանին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը շտապօգնության բժիշկների կողմից […]
23:18 01.03.2025
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Այս մասին հայտնել է TASS-ը: Սպերցյանը վնասվածք է ստացել երկրորդ խաղակեսի միջնամասում «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ֆերնանդո Կոստանցայի հետ բախման ժամանակ։ «Կրասնոդարի» բժշկական շտաբը ստիպված է եղել պատգարակ օգտագործել, քանի որ ֆուտբոլիստը չի կարողացել […]
23:10 01.03.2025
Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, կհաստատի Ուկրաինային հարյուր միլիարդավոր եվրոյի ֆինանսավորումը մարտի 6-ին կայանալիք գագաթնաժողովում: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է La Tribune թերթին տված հարցազրույցում։ «Այս հանդիպման նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի աջակցությունն ու տալ Եվրահանձնաժողովին մանդատ՝ հնարավորինս արագ սկսելու լայնածավալ համաֆինանսավորում, քանի որ մեր անվտանգությունը վտանգված է», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը՝ նշելով որ […]
22:56 01.03.2025
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մարտի 2-ին գրքի տոնին կավելանա նաև երաժշտությունը․ ձեր սիրելի խմբերը ելույթ կունենան բացօթյա համերգի շրջանակում․ 13:30 – Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» 15:30 – «Լավ էլի» 18:00 – «Նեմրա» Միջոցառման ընթացքում կլինեն նաև՝ պանելային քննարկումներ, ընթերցանության […]
22:41 01.03.2025
Մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են «Kia Forte» և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
22:28 01.03.2025
Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
22:16 01.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Բ-2 թաղ 42, 43, 44Ա, 45 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 129, 131, 133, 143, 155 շենքեր, Մալխասյանց փ. 1, 3-19/2, […]
21:48 01.03.2025
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով և արդեն մարտի 6-ին Երևանում կունենանք +10…+12 աստիճան տաքություն: Հանրապետության հովտային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը:
21:35 01.03.2025
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորությամբ այցելել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբ։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Այցի շրջանակում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի […]
21:24 01.03.2025
2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար վաղը` մարտի 2-ին, ժամը 09.00-ից մինչև 15.00-ը, կաշխատեն ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի 1, Գյումրի 2 և Վաղարշապատի բաժինները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
21:17 01.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:13 01.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ […]
21:00 01.03.2025
Այսօր մարտի մեկն է: Վաղուց արդեն այս ամսաթիվը ասոցացվում է ոչ միայն գարնան առաջին օրվա հետ՝ դառնալով ջրբաժան հասարակական ու քաղաքական կյանքում: Բայց նույն այդ տիրույթում նոր բաժանարար դարձավ 44-օրյա պատերազմը՝ սահման դնելով անցյալի ու ներկայի ընկալումների միջև: Այդ ընկալումների, հասարակական միջավայրի ու ուշադրության արժանի առանձնահատկություններին անդրադարձել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ […]
20:56 01.03.2025
Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
20:53 01.03.2025
ԱՄՆ-ի և ճապոնական համատեղ խոշոր «Երկաթե բռունցք» զորավարժությունները տեղի են ունենում Ճապոնիայի հարավում՝ Օկինավա պրեֆեկտուրայում և Կյուսյու կղզում՝ ռեկորդային թվով զինվորականների մասնակցությամբ, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Զորավարժությունն ընթանում է փետրվարի 19-ից մարտի 7-ը, որին առաջին անգամ մասնակցել է մոտ 4000 մարդ։ Նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքը «վերադարձնելու» գործողությանը մասնակցել է 400 զինվորական, այդ թվում՝ ցամաքային […]
20:43 01.03.2025
Իտալիայի տրանսպորտի նախարար և փոխվարչապետ, Լիգա կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին կարծում է, որ Հռոմը պետք է աշխատի ԱՄՆ-ի և համախոհների հետ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, որպեսզի խուսափի Երրորդ համաշխարհային պատերազմից, նման մեկնաբանություն է թողել նա X սոցիալական ցանցում։ «Երեք տարվա պատերազմից և հարյուր հազարավոր մահերից հետո եկել է խաղաղության ժամանակը: Իտալիան իրավունք և պատասխանատվություն ունի համագործակցելու […]