Բոլոր լուրերը – Page 433 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Օգնություն և անվտանգության երաշխիքներ Կիևին. Ռյուտե – Թրամփ հեռախոսազրույց

21:06 27.02.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին Ռյուտեն գրել է X-ում։ «Հիանալի զանգ եմ ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հզորանում են: ՆԱՏՕ-ի դաշնակիցները ագագորեն ավելացնում են իրենց պաշտպանական ներդրումները»,- գրել է նա։ Ռյուտեն հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «միլիարդավոր օգնություն են պատրաստում Ուկրաինայի համար, […]

̰
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են արտահանման և ներմուծման հնարավորությունները

20:49 27.02.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը […]

̰
Պեդրին՝ աշխարհի լավագույն կիսապաշտպան

20:37 27.02.2025

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն կիսապաշտպան: 22-ամյա իսպանացին վարկանիշային աղյուսակում առաջ է անցել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեից ու Միլանի «Ինտերը» ներկայացնող Նիկոլո Բարելայից: Լավագույն հնգյակում են նաև Բրունո Գիմարաեշն («Նյուքասլ») ու Պեդրիի թիմակից Գավին:

̰
Էդվարդ Ասրյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

20:23 27.02.2025

Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Հունաստանի ազգային պաշտպանության […]

̰
Լարսը փակ է միայն բեռնատարների համար

20:18 27.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:13 27.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը […]

̰
SHANTNEWS

20:00 27.02.2025

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական պաշտոնական բացման միջոցառմանը

19:58 27.02.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆորմուլա ՎիՍի երկրորդ ֆոնդի պաշտոնական պաշտոնական բացման միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ վենչուրային կապիտալը հզորացնում է ձեռներեցներին, խթանում է տեխնոլոգիական առաջընթացը և նպաստում երկրի տնտեսական կայուն աճին։ Մհեր Գրիգորյանը հաջողություններ է մաղթել ֆոնդին և ընդգծել, որ Կառավարությունն իր հերթին շարունակելու է ջանքերը՝ […]

̰
«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

19:54 27.02.2025

Երևանի «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 41-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է Գյումրիի «Շիրակն» ու «Արարատը»: Թորոսյանը 2024 թվականից «Ալաշկերտի» մարզչական շտաբում է և զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:

̰
Վերջին 7 տարիներին ՀՀ տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով. գործադիրի որոշումները

19:47 27.02.2025

Գործադիրը հաստատել է Կառավարության ծրագրի՝ 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը. այն կքննարկվի խորհրդարանում: Այս և Կառավարության այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՊԵԿ նախագահը կգործուղվի Վրաստան

19:42 27.02.2025

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մարտի 5-7-ը կգործուղվի Վրաստան (Թբիլիսի): ՊԵԿ նախագահը Թբիլիսի կգործուղվի՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

̰
Ալեքսանդր-Առնոլդը՝ աշխարհի լավագույն աջ պաշտպան

19:36 27.02.2025

Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն աջ պաշտպան: 26-ամյա անգլիացին վարկանիշային աղյուսակում առաջ է անցել Լևերկուզենի «Բայերի» և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպաններ Ժերեմի Ֆրիմպոնգից ու Աշրաֆ Հակիմիից: Լավագույն հնգյակում են նաև Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ Յուրիեն Տիմբերն ու Ժյուլ Կունդեն:

̰
Թրամփը կարող է մեկ տարվա ընթացքում այցելել Մեծ Բրիտանիա. Sky News

19:29 27.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեկ տարվա ընթացքում պետական ​​այցով ժամանել Միացյալ Թագավորություն՝ հանդիպելու Չարլզ III-ի հետ, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Մեկ տարվա ընթացքում սպասվում է Դոնալդ Թրամփի պետական ​​այցը՝ թագավորի հետ հանդիպելու համար»,- հայտնում է հեռուստաալիքը։ Ըստ լրատվամիջոցի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հավանաբար, Թրամփին կհանձնի Չարլզ III-ի հրավերի նամակը […]

̰
Փրկարար ծառայության տնօրենը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած միջոցառմանը

19:22 27.02.2025

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) փետրվարի 27-ին կազմակերպել էր հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի դերակատարների փորձի փոխանակմանն ու համագործակցությանը նվիրված միջոցառում: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության դերակատարների, պետական կառույցների և հումանիտար կազմակերպությունների […]

̰
Մեսսին չի վերադառնա «Բարսելոնա», քանի դեռ ակումբը ղեկավարում է Ժոան Լապորտան

19:16 27.02.2025

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր չէ վերադառնալ «Բարսելոնա»,- հայտնում է հանրահայտ լրագրող Գիլյեմ Բալագեն: Ըստ նրա 37-ամյա ֆուտբոլիստը ցանկություն ունի խաղալու վերակառուցված «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում, սակայն չի վերադառնա «Բարսելոնա», քանի դեռ ակումբը ղեկավարում է Ժոան Լապորտան: Մեսսին «Ինտեր Մայամի» էր տեղափոխվել 2023-ի ամռանը: Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի […]

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

19:12 27.02.2025

Փետրվարի 27-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը

19:06 27.02.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն այսօր ընդունել են Համաշխարհային բանկի առաքելությանը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՀԲ կողմից ներկայացված «Աշխատատեղերի ստեղծման աջակցության և սոցիալական ինտեգրման» ծրագրի մանրամասները, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք նպատակ ունեն նպաստելու վերջերս հաստատված Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված նպատակների իրականացմանը՝ ի աջակցություն աշխատունակության բարձրացմանն ու սոցիալական ինտեգրմանը: Նախարար […]

̰
Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները

18:59 27.02.2025

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները՝ կապված դեսպանատների աշխատանքի հետ։ Հանդիպումը տևել է 6,5 ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար մեկնաբանությունների։ Մոսկվայի ժամանակով մոտ 16:20-ին ռուսական պատվիրակության մեքենան դուրս է եկել Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքից, որտեղ ընթանում էին բանակցությունները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը […]

̰
Մակրոնը Թրամփին համոզել է հանդիպել Զելենսկիի հետ. ԶԼՄ-ներ

18:54 27.02.2025

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը ցանկացել է չեղարկել Վլադիմիր Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզել է նրան, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրը։ «Հանդիպումը քիչ էր մնում՝ տապալվեր։ Վլադիմիր Զելենսկիի այցը Վաշինգտոն այս ուրբաթ՝ փետրվարի 28-ին, չեղարկվել է ամերիկացիների կողմից, սակայն վերջնականապես հաստատվել է Էմանուել Մակրոնի զանգից հետո»,- ասվում է հրատարակության մեջ։ […]

̰
Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավի ուղղությամբ՝ սիրիական նոր իշխանությունների կողմից դիրքեր զբաղեցնելու փորձի պատճառով

18:48 27.02.2025

Փետրվարի 26-ի գիշերը Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում՝ սահմանի մոտ գտնվող տարածքում սիրիական նոր իշխանությունների կողմից դիրքեր զբաղեցնելու փորձի պատճառով։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Երեկ տեղի ունեցավ նոր սիրիական ռեժիմի առաջին փորձը զբաղեցնել դիրքեր և առաջապահներ Սիրիայի հարավում, Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել։ Մենք թույլ չենք տա […]

̰
Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողով կստեղծվի

18:40 27.02.2025

Կառավարության հավանությանն է արժանացել 2024 թ. մայիսի 6-ին Բուդապեշտում ստորագրված «Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական […]

̰
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանում է

18:31 27.02.2025

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում է՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրոս Խուպիսի հրավերով: Փետրվարի 27-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվոպահակայինների և նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Գլխավոր շտաբների պետերի առանձնազրույցին հաջորդել է […]

̰
Ռուսաստանը և ԱՄՆ-ն պատրաստ են վերականգնելու հարաբերությունները. Պուտին

18:25 27.02.2025

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կա փոխադարձ պատրաստակամություն՝ աշխատելու պետական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, այսօր Վաշինգտոնը ցուցադրում է պրագմատիզմ և հրաժարվում է իր նախորդների բազմաթիվ ստերեոտիպերից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Կա փոխադարձ պատրաստակամություն աշխատելու պետական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, աստիճանաբար լուծելու աշխարհում կուտակված ռազմավարական խնդիրների ահռելի ծավալը»,- ասել է Պուտինը հինգշաբթի օրը՝ Պետդումայի ընդլայնված նիստում: Նա […]

̰
Կումայրիի համայնքային ոստիկանները բացահայտել են տելեգրամյան նույն էջի միջոցով թմրաշրջանառության երեք դեպք

18:18 27.02.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օտարերկրյա երեք քաղաքացի «Տելեգրամ» հավելվածում գործող էջի միջոցով ձեռք են բերում խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, պահում Գյումրի քաղաքի իրենց բնակության վայրում, ապա` իրացնում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում փետրվարի 7-ին նրանց բնակության վայրում կատարված խուզարկությամբ ննջասենյակում հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավենի յոթ փաթեթ` ընդհանուր 18 գրամ «Ալֆա […]

̰
Սպերցյանն ի զորու է խաղալ իսպանական առաջնությունում. Վալերի Գազաև

18:12 27.02.2025

Ռուսաստանցի հանրահայտ մարզիչ Վալերի Գազաևը վստահ է, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ի զորու է խաղալ իսպանական Լա լիգայում: «Նա շատ է հասունացել: Էդուարդն իր թիմի առաջատարն է և՛ խաղով, և՛ բնավորությամբ: Նման ֆուտբոլիստներն արտասահման են տեղափոխվում, որովհետև ցանկանում են բարձրակարգ ակումբներում խաղալով ավելացնել վարպետությունը: Էդուարդն ի զորու է խաղալ իսպանական առաջնությունում: […]

̰
Սրբոց Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

18:06 27.02.2025

Փետրվարի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Վարդանանց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Սրբազան […]

̰
SHANTNEWS

18:00 27.02.2025

̰
Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով կմեկնի Արգենտինա և Ուրուգվայ

17:54 27.02.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կգտնվի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման ուղիները։ Մարտի 1-ին նախագահ Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։

̰
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին

17:50 27.02.2025

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին: Ողջունելով դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարն անդրադարձել է Հայաստանի և և Վրաստանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններին, մասնավորապես ՝ վերջերս Երևանում տեղի ունեցած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին, որի ընթացքում առիթ է ունեցել հանդիպել հարևան երկրի իր […]

̰
Հաստատվել է առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը

17:46 27.02.2025

Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը: Նպատակը՝ առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2025 թ. հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդները 2025 թ. հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում հարկային բեռի համաչափությունն ապահովելու համար վերջիններիս աջակցություն տրամադրելն է: Հիմնավորման համաձայն՝ 2025 թ. հունվարի […]

̰
BACK_TO_TOP