12:56 20.04.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել է Մոսկվային երկրում զգալի գնաճի համար՝ զգուշացնելով, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը «կշարունակի ազդել» համաշխարհային տնտեսության վրա: Ապրիլին 19-ին Նյու Հեմփշիր նահանգի Պորտսմութ քաղաքում ելույթի ժամանակ Բայդենը խոստովանել է, որ ամերիկյան ընտանիքները «պայքարում են բարձր գների դեմ», և նշել, որ ոչ միայն COVID-19 համաճարակն է պատճառը, այլ Ռուսաստանի աննախադեպ հատուկ […]
12:54 20.04.2022
Լոտը տեղադրված է «Գրական ֆոնդ» աճուրդի տան կայքում: Ալբոմում 1963 թվականի 9 լուսանկար է փակցված, որոնց հետևի մասում ինքնագիր է. «Հարգելի Անդրեյ Գերասիմովիչ Ռիտովին՝ ի հիշատակ մեր հարսանիքի. Վ. Տերեշկովա, Ա.Նիկոլաև»: Ինքնագրի հասցեատերը ավիացիայի գեներալ-գնդապետ Անդրեյ Գերասիմովիչ Ռիտովն էր։ Լուսանկարներում պատկերված են խորհրդային տիեզերագնացներ, ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը, խորհրդային կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը, գիտնական Մստիսլավ Կելդիշը, […]
12:49 20.04.2022
Նորվեգիան, Կիևի խնդրանքով, Ուկրաինայի զինված ուժերին տվել է 100 «Միստրալ» զենիթահրթիռային համալիր, գրում է Reuters-ը՝ Նորվեգիայի պաշտպանության նախարարությանը հղումով։ Նորվեգիան նաև 2000 հակատանկային նռնականետ է ուղարկել ուկրաինացի զինծառայողներին։ Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Օսլոյին խնդրել էր զենք տրամադրել Ուկրաինային՝ «Հարփուն» հականավային հրթիռներ, ինչպես նաև NASAMS շարժական զենիթահրթիռային համակարգեր։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, […]
12:40 20.04.2022
Ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի Օրգով համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
12:35 20.04.2022
Մշակույթ-կրթություն կապն ամրապնդելու եւ մատաղ սերնդի մոտ հայկական մշակույթի հանդեպ սեր ու հոգատար վերաբերմունք արմատավորելու նկատառումով, ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է «Բաժանորդային համակարգի ներդրման» ծրագիր։ Այն նախատեսված է հանրակրթական դպրոցների բոլոր տարիքի աշակերտների համար։ Ծրագրի իրագործմանը անմասն չի մնացել նաեւ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի մասնաճյուղ արգելոց-թանգարանները («Գառնի», «Զվարթնոց», «Ամբերդ» , «Լոռի […]
12:28 20.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դուալ կրթություն/աշխատաշուկա. առկա իրավիճակը և հեռանկարները» խորագրով միջոցառմանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթությունը պետք է կարողանա բավարարել տնտեսության զարգացման կարիքները և արձագանքել դրա փոփոխություններին: «Սա մի դաշտ է, որտեղ ունենք անընդհատ փոփոխվող մարտահրավերներ և կոչված ենք միասին աշխատելու և […]
12:18 20.04.2022
«Freedom House»-ը հրապարակել է իր «Nations in Transit 2022» տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ 2004 թվականից սկսած նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ: Հայաստանն, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց […]
12:08 20.04.2022
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Երևանի քաղաքապետի 2022թ. ապրիլի 12-ի` «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն, 2022թ. ապրիլի 24-ին` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը, ժամը 08:30-ից 22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով. հ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց […]
12:06 20.04.2022
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու, մշակութային […]
12:04 20.04.2022
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով «Մեծ սաղավարտի» հնգակի հաղթող է և աշխարհի նախկին թիվ 1 ռակետը, հայտարարել է իր հղիության մասին։ Մարզուհին չորեքշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, սոցցանցում լուսանկար է հրապարակել, որում նա կանգնած է ծովի ափին, և արդեն փոքր-ինչ երևում է նրա կլորացած փորը։ «Թանկագին սկիզբ. երկու հոգու համար ծննդյան տորթ ուտելը միշտ եղել է […]
12:03 20.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Եղբայրական եզդի ժողովրդի համար այս տարին թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը սկիզբ է առել դեռևս հնագույն ժամանակներից և առավել ամրապնդվել ու խորացել դժվարին իրավիճակները համատեղ […]
12:02 20.04.2022
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Ապրիլի 20-ի առավոտյան վարչապետ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել: Վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամները: Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը:
11:56 20.04.2022
Թուրքիայի Բուրսա քաղաքում ավտոբուս է պայթել, կան զոհեր և վիրավորներ։ Դիտարկվում է հարձակման վարկածը, հայտնում է Hurriyet թերթը։ «Բուրսայի Օրխանգազի թաղամասում անհայտ պատճառով պայթյուն է որոտացել բանտի պահակներին տեղափոխող ավտոբուսում, դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 07.30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին – խմբ.)»,-գրում է թերթը։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսում, որը մեծ վնաս է կրել, պայթյունի հետևանքով […]
11:48 20.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 232 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 20 385 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,14%, վերջին 14 օրը՝ 1,32%, վերջին 7 օրը՝ 1,2%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 653 692 դեպք: Ապաքինվել է ևս 117 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը […]
11:40 20.04.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության՝ 14, ընտանեկան բռնության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման և ծանր վիրավորանքի՝ 5-ական, ապօրինի ծառահատման՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ու ծեծի՝ 2-ական, […]
11:31 20.04.2022
ԱՄՆ-ում գնաճի պատճառը ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, այլ երկրի լիբերալ տնտեսական մոդելի ճգնաժամը։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետի խոսքով՝ այն, ինչ այժմ «տարածում են Սպիտակ տանը և ամերիկյան հեռուստատեսությամբ, բոլոր քարոզչության մայրն է»։ «ԱՄՆ-ում գնաճի պատճառը տնտեսության լիբերալ մոդելի ճգնաժամն է, որի միակ […]
11:20 20.04.2022
Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
11:12 20.04.2022
«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 10:00-ից- 14:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը: Հայցում ենք ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում:
11:03 20.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 15 նոր դեպք ✓ 2466 թեստավորում ✓ 18 առողջացած ✓ մահվան դեպք չկա Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 799 դեպք, որոնցից 410 503 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1992 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
10:53 20.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները […]
10:47 20.04.2022
Ապրիլի 21-ին` ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Աղձք (Ձորափ) համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
10:34 20.04.2022
Ավստրալիայի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնելու է արդարության երթ Սիդնեյի, Մելբուռնի հրապարակներում: Երթերն անցկացվելու են տեղի ասորի և հույն համայնքների ներկայացուցիչների հետ համատեղ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանը տեղեկացրեց, որ նպատակն է Ավստրալիայի իշխանություններին հորդորել ճանաչել Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը հայերի, ասորիների, հույների նկատմամբ: «Մեր […]
10:22 20.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ): Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին: Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The Milk of Dreams» խորագրի ներքո: […]
10:13 20.04.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան առավել հստակեցնել և գործնական փուլ տեղափոխել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հայ-ղազախական ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որը պետք է շարունակել […]
09:51 20.04.2022
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է իր սեփական միջոցներից մինչև 15 միլիարդ դոլար ներդնել Twitter-ը գնելու և այն մասնավոր ընկերության վերածելու համար: Դրանից հետո միայն նրա բաժնետոմսերը կարող են վաճառվել կամ փոխանակվել։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Ավելի վաղ Մասկը TED-ին տված հարցազրույցում իրեն անօթևան էր անվանել՝ ասելով, որ քնում […]
09:43 20.04.2022
ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ելույթ ունենալով Պետդումայում, հայտարարել է, որ Ռուսաստանը դատական կարգով վիճարկելու է արտերկրում իր ակտիվների սառեցումը։ «Սա ոսկու և արժութային պահուստների աննախադեպ սառեցում է: Մենք հայցեր ենք նախապատրաստելու և ներկայացնելու։ Համաշխարհային մասշտաբով աննախադեպ է, որ նման խոշոր երկրի ոսկեարժութային պահուստները սառեցվեն»,- ասել է Նաբիուլինան։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի դեմ լայնածավալ […]
09:32 20.04.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու պատգամավորների մասնակցությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և ընդգծել, որ թեև վերջին շրջանի արդյունքներով […]
09:17 20.04.2022
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ Բելգիայի Մեխելեն քաղաքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ԱրԱվես (ArAves) բնապահպանական կազմակերպության, BirdLife International-ի (Բիրդլայֆ միջազգային կազմակերպություն) և Natuurpunt (Նատուրպունտ կազմակերպություն) միջև։ Համագործակցության քառակողմ հուշագրի շրջանակում կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել առավելագույնս աջակցելու Հիմնադրամին և ԱրԱվեսին իրենց բնապահպանական գործունեությունում։ […]