Բոլոր լուրերը – Page 4356 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Բոլոր լուրերը

Էրդողանն ու Հերցոգը քննարկել են Երուսաղեմի վերջին իրադարձությունները

15:51 20.04.2022

Թուրքիայի ու Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իսխակ Հերցոգը հեռախոսարզրույց են ունեցել, որն ըստ թուրքական կողմի՝ անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունները, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Ըստ Հերցոգի՝ Իսրայելը պաշտպանում է Իսրայելում ապրող մարդկանց կրոնական իրավունքները՝ անկախ այն բանից մահմեդական են, քրիստոնյա, թե հրեաներ: […]

̰
ՃԵԿ խախտումների հետևանքով մահվան ելքով դեպքերը նվազել են 18.3%-ով․ դատախազություն

15:45 20.04.2022

2022 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Մասնավորապես, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տվյալների՝ եթե 2021թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել […]

̰
Ներկայացվել են արդարադատություն իրականացնող մարմիններում առկա խնդիրներին և իրավունքների խախտումներին վերաբերող հետազոտական ծրագրերը

15:39 20.04.2022

Տեղի է ունեցել արդարադատություն իրականացնող մարմիններում առկա խնդիրներին և իրավունքների խախտումներին վերաբերող հետազոտական դրամաշնորհային ծրագրերի ներկայացումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը։ Մտքերի փոխանակմանը հաջորդել են դրամաշնորհ ստացած կազմակերպությունների հետազոտական արդյունքների ներկայացումները, որոնք վերաբերվում էին արդարադատություն […]

̰
Հողաշերտի տակից դուրս բերված գյումրեցի երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում

15:33 20.04.2022

Այսօր փլուզման հետևանքով հողաշերտի տակ հայտնված երիտասարդ շինարարի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Նա փրկարարների միջոցով էր դուրս բերվել փոսից ու շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ «Մեզ մոտ տեղափոխված երիտասարդն անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, նրա մոտ ախտորոշվել են մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր ու քերծվածքներ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը այս […]

̰
Ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

15:27 20.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի կողմից հորեղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը հորեղբոր՝ Երասխահուն գյուղի տանը, վերջինիս պատկանող հողամասը վարձակալությամբ այլ անձի տրամադրելու հարցի շուրջ […]

̰
2022-ին թույլատրվում է ՀՀ ներմուծել էլեկտրամոբիլներ զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

15:20 20.04.2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 514-Ն որոշումը, որի համաձայն, 2022 թվականի ընթացքում էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագիր) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ […]

̰
Ստեփանակերտի Ալ. Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ շենքի վերակառուցման աշխատանքները

15:13 20.04.2022

Ստեփանակերտի Ալ. Մանուկյան 120ա հասցեում շարունակվում են նախկին հանրակացարանի 2-րդ շենքի վերակառուցման աշխատանքները: Նախորդի օրինակով այս դեպքում ևս վերապրոֆիլավորման աշխատանքների արդյունքում այն շահագործման կհանձնվի որպես բազմաբնակարան բնակելի շենք և կունենա թվով 35 բնակարան, որից՝ 🔹️1 սենյականոց՝ 5 բնակարան 🔹️2 սենյականոց՝ 10 բնակարան 🔹️3 սենյականոց՝ 15 բնակարան 🔹️4 սենյականոց՝ 5 բնակարան։ Շենքը ապահովված կլինի ջեռուցման համակարգով, […]

̰
Չինաստանում վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղերը լրջորեն վնասվել են

15:07 20.04.2022

Մարտ ամսին Չինաստանի հարավում կործանված China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռի երկու սև արկղերը լրջորեն վնասվել են, և տվյալների վերականգնման աշխատանքները շարունակվում են` ասվում է Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի մեջ: «Ինքնաթիռի երկու ձայնագրիչները հարվածի հետևանքով լրջորեն վնասվել են, տվյալները վերականգնելու և վերլուծելու համար աշխատանքները դեռ շարունակվում են»,- ասվում […]

̰
Հորիզոն 15.00

15:00 20.04.2022

̰
SHANTNEWS

15:00 20.04.2022

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

14:54 20.04.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանն ու Մոսկվան բախվում են ընդհանուր մարտահրավերների, ինչպես նաև կանգնած են ընդհանուր հնարավորությունների առաջ։ «Վլադիմիր Պուտինն ու ես երեկ պայմանավորվեցինք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական խորհուրդը պետք է դառնա հիմնական հարթակը տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Ստեղծված իրավիճակում մենք ունենք ընդհանուր մարտահրավերներ, բայց […]

̰
«Մենք չենք ընդունում Թուրքիայի հարձակումը». Արաբական պետությունների լիգա

14:50 20.04.2022

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն արձագանքել է ապրիլի 17-ին Իրաքյան Քուրդիստանի դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված ռազմագործողությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դատապարտելով Թուրքիայի հյուսիսիրաքյան հարձակումը` Ղեյտը նշել է, որ դա հանդիսանում է խախտում ինչպես Իրաքի ինքնիշխանության, այնպես էլ միջազգային իրավունքի: Հավելենք, որ Իրաքի արտգործնախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում […]

̰
Սաակաշվիլին դատավարության ժամանակ իրեն վատ է զգացել

14:46 20.04.2022

Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր հերթական դատական ​​նիստի մեկնարկից րոպեներ անց վատ է զգացել և բժշկական օգնություն է խնդրել։ Հաղորդում է aliq.ge-ն։ «Ինձ բժիշկ է պետք, բռնեք ձեռքս»,- ելույթի ժամանակ ասել է Սաակաշվիլին։ Վրաստանի երրորդ նախագահին դատարանի դահլիճից դուրս են բերել ուղեկցող ծառայության ներկայացուցիչները։ Մինչ այդ Սաակաշվիլին ելույթը սկսել է […]

̰
Նորագույն Vagsheer սուզանավը գործարկվել է Հնդկաստանում

14:43 20.04.2022

Դիզելային-էլեկտրական նոր սուզանավը` Vagsheer-ը, որը հիմնված է ֆրանսիական Scorpene նախագծի վրա, իջեցվել է Մումբայի Mazagon Dock Shipbuilders Limited հնդկական ընկերության նավաշինարաններում: Ինչպես հաղորդել է հնդկական Minofighters-ը՝ նախքան ռազմածովային ուժերին միանալը սուզանավը պետք է անցնի ծովային փորձարկումներ մեկ տարվա ընթացքում։ Vagsheer-ը Կալվարիի վեցերորդ դասի վերջինն է, որը ստեղծվել է Հնդկաստանում՝ Ֆրանսիայի ռազմածովային խմբի հետ համատեղ: 2022 […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական հարաբերությունները. Փաշինյան

14:40 20.04.2022

Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական հարաբերությունները։ Այս մասին չորեքշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։ «Այս համատեքստում առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական կապերը, քանի որ դրանք ավելի ներկայացուցչական են, մենք նաև լավ ավանդույթ ունենք՝ ամեն տարի միջտարածաշրջանային ֆորում […]

̰
Մրցույթ Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար

14:37 20.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ/: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսուցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Մրցույթին […]

̰
Բոսֆորում նավագնացությունը դադարեցվել է

14:30 20.04.2022

Բոսֆորի ծովով բեռնափոխադրումները դադարեցվել են երկու ուղղություններով: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ «Մետրոպոլիսի ափերի մոտ նավերի տեղաշարժը հյուսիսից հարավ ուղղությամբ դադարեցվել է ապրիլի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 02։00-ից, իսկ հարավից հյուսիս՝ 06։15-ից»,- հայտնել է գործակալությունը։ Դեռևս ոչինչ չկա այն մասին, թե երբ կվերսկսվի երթևեկությունը նեղուցով:

̰
Փաշինյանն ու Վոլոդինը մտքեր են փոխանակել ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ

14:24 20.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,– […]

̰
Լոնդոնի դատարանը Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել

14:23 20.04.2022

Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրատուրայի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Մեծ Բրիտանիայի դատավորը կարգադրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում, գրում է WikiLeaks-ը Twitter-ում։ Օրդեր տալու մասին որոշումը կայացվել է ապրիլի 2-ին, այժմ արտահանձնման մասին վերջնական որոշումը պետք է […]

̰
Սենատորները կժամանեն Հայաստան. Փաշինյանը հանդիպել է Մատվիենկոյի հետ

14:17 20.04.2022

Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը հաջող է աշխատում, հինգշաբթի սենատորները կմեկնեն Երևան՝ մասնակցելու նրա հաջորդ նիստին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ «Հաջողությամբ աշխատում է միջխորհրդարանական հանձնաժողովը, որը ռուսական կողմից գլխավորում է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի հերոս Յուրի Լեոնիդովիչ Վորոբյովը, որը երկար տարիներ մեծ ակնածանքով և […]

̰
Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ. Պեսկով

14:11 20.04.2022

Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ, գնդակը Կիևի կողմն է` լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ ուկրաինական կողմն անընդհատ շեղվում է իր նախկինում տրված պայմանավորվածություններից, իր խոսքերից՝ անընդհատ փոխելով դրանք։ Բանակցությունների արդյունավետության առումով դա «շատ վատ հետևանքներ ունի»` հավելել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։ «Ներկայումս մեր […]

̰
Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով․ Ալեն Սիմոնյանը՝ եզդիական համայնքին

14:05 20.04.2022

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ եղբայրներ և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ, տեղեկացնում է ԱԺ կայքը: «Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք Նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով և վստահությամբ: Մաղթում եմ լիություն, խաղաղություն և բարօրություն: Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով, պայքարով և խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով: Գարնանային […]

̰
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան

13:59 20.04.2022

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կլաարը նշել է, որ այցի նպատակն է ապահովել համաձայնեցված հարցերի կատարումը։ Նա ասել է, որ այս շաբաթվա երկրորդ կեսին կայցելի Հայաստան։

̰
Փաշինյանը հանդիպել է Վոլոդինի հետ

13:53 20.04.2022

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Նրանք քննարկել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունը։ Այս մասին հաղորդվում է Պետդումայի պաշտոնական կայքում։ «Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, սա Հայաստանի վարչապետի առաջին այցն է Պետդումա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել է Վոլոդինը, Փաշինյանի այցը Պետդումա «միանշանակ կազդի Ռուսաստանի և Հայաստանի […]

̰
Գյումրիում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է. կա տուժած

13:47 20.04.2022

Ապրիլի 20-ին՝ ժամը 12։43-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով […]

̰
Վալենտինա Մատվիենկոն ընդունել է հայկական պատվիրակությանը

13:40 20.04.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող պատվիրակությունը ժամանեց Դաշնային խորհուրդ (ՌԴ խորհրդարանի վերին պալատ)։ Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

̰
Գյումրիում հիվանդանոց տեղափոխված 6-ամյա երեխան մահացել է. նրան ծնողները անգիտակից վիճակում հայտնաբերել էին լոգարանում

13:31 20.04.2022

Երեկ ՝ ապրիլի 19-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել վեցամյա աղջիկ երեխա, որը եղել է ծայրահեղ ծանր վիճակում։   «Երեխան մեզ մոտ ընդունվել է  ծայրահեղ ծանր՝ մահամերձ վիճակում։ Անմիջապես ռեանիմատոլոգներն իրականացրել են վերակենդանացման աշխատանքներ։ Երեխան միացվել է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից էր։ Վերակենդանացման աշխատանքների ընթացքում երեխայի սրտի աշխատանքը սկսել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:23 20.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը տուգանվել է

13:18 20.04.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը ստուգում պետք է իրականացներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փող․, հ․16/1 հասցեում գործող […]

̰
Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային

13:11 20.04.2022

Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:

̰
BACK_TO_TOP