21:47 19.04.2022
Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը: Ինչպես տեղեկացրին արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրվել է 2022-2023թվականների համագործակցության հուշագիր: ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարների միջև տեղի է ունեցել արդարադատության համակարգի թվայնացման վերաբերյալ […]
21:39 19.04.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն: 1. Առաջնորդները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական և վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգի շուրջ, […]
21:38 19.04.2022
Ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացված ինժեներական աշխատանքների ընթացքում այսօր՝ ապրիլի 19-ին, Արցախի Հանրապետության Ճարտար գյուղի շրջանում վնասազերծել է հրետանային դիրք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի Տելեգրամ ալիքը: Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ: Ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի […]
21:35 19.04.2022
Մայրաքաղաքում սանմաքրման խնդիրներին ավելի արդյունավետ լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Այսօր կայացած նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև աշխատանքների նկատմամբ մշտական վերահսկողություն սահմանելու նպատակով էլ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կլինեն կառուցվածքային փոփոխություններ: Կենտրոն վարչական շրջանի […]
21:31 19.04.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ուժեղացնել պայքարը նեոնացիզմի, ազգային, լեզվական հատկանիշներով խտրականության դրսևորումների դեմ, ասվում է Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: «Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ։ Պայմանավորվել են մեծացնել ջանքերը ռասիզմի, այլատյացության, […]
21:21 19.04.2022
Ռուսաստանն ու Հայաստանը երրորդ երկրներին չեն տրամադրի իրենց տարածքները Կենսանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքներով Կրեմլի կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: «Առաջնորդներն ընդգծել են կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման կարևորությունը, այդ թվում՝ 2021 […]
21:13 19.04.2022
Ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի […]
21:04 19.04.2022
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]
20:54 19.04.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի կայացած բանակցություններում պայմանավորվել են ակտիվացնել Ադրբեջանի հետ փոխգործակցությունը եռակողմ ձևաչափով: Այդ մասին ասված է Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ: «Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»,- նշվում է փաստաթղթում: Պուտինն ընդունել է այս […]
20:46 19.04.2022
Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային մրցավազքից։ Այդ մասին հայտնում է El Chiringuito հեռուստաընկերությունը։ Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալին» չի բավարարում Հոլանդի բարձր տրանսֆերային արժեքը, նաև անհանգստացնում են նորվեգացու հաճախակի վնասվածքները։ Այժմ Հոլանդի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է: Այս ամառ Հոլանդը, ամենայն հավանականությամբ, կլքի Դորտմունդի «Բորուսիան»: Այսօր նաև հայտնի էր դարձել, […]
20:29 19.04.2022
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ տեղի է ունեցել «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով հանդիպում։ Հանդիպմանը, որի նախաձեռնողն է եղել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ներկա են գտնվել փորձագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ և լրագրողներ, որոնց շրջանում ծավալվել է աշխատանքային […]
20:23 19.04.2022
Ապրիլի 19-ին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (UNWTO) ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Զուրաբ Պոլոլիկաշվիլին շնորհավորել է Սոս Ավետիսյանին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։ Դեսպան Ավետիսյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը, որպես նաև ՄԱԿ […]
20:16 19.04.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ 2022թ մարտի 9-ին ժամը 14:15-ից սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Խնուշինակ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող՝ Ռուսլան Գաբրիելյանի, Հայկ Մուրսալյանի և Ռոմիկ Սարգսյանի ուղղությամբ ականանետերով արկեր արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ […]
20:07 19.04.2022
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ձեր այցը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Գիտեմ, որ շատ մեծ ծրագիր ունեք` հանդիպում […]
19:59 19.04.2022
Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակիչում հաղթելով չեռնոգորցի Տոմիսլավ Ջինովիչի արգելքը: Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը շատ ակտիվ է եղել և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը բացել է հաշիվը: Ուժգին հարվածները մեր մարզիկը շարունակել է նաև նոկդաունից հետո և դեռևս առաջին ռաունդը չավարտած՝ ռինգի […]
19:55 19.04.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանը և՛ ցորենը, և՛ ալյուրը գնում է հիմնականում Ռուսաստանից։ Հաղորդում է Aliq Medi-ն։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից ներկրված ցորենի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է երկու անգամ, իսկ ալյուրի ծավալն աճել է տասն անգամ։ Մասնավորապես, ըստ Geostat-ի՝ 2021-ի առաջին եռամսյակում Վրաստանը […]
19:47 19.04.2022
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 քաղաքացի, այսպիսով, մահերի թիվը երկրում հասել է 140 հազար 877-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 1820 նոր դեպք, որից 246-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 210 հազար 788 դեպքից 6 մլն […]
19:42 19.04.2022
Ուկրաինայի և Թուրքիայի ներքին գործերի նախարարությունների ղեկավարներ Դենիս Մոնաստիրսկին և Սուլեյման Սոյլուն բանակցությունների ընթացքում հայտարարել են, որ Անկարան կարող է մասնագետներ և տեխնիկա ուղարկել ուկրաինական տարածքները ականազերծելու համար։ «Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմական գործողությունների և պաշտպանության ընթացքը։ Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինա թուրք մասնագետներ ուղարկելու և ականազերծման և վերականգնման աշխատանքների համար մասնագիտացված տեխնիկա տեղափոխելու […]
19:36 19.04.2022
Վրաստանի խորհրդարանի բյուրոն չի պաշտպանել ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությունը՝ արագացված կարգով քննարկելու Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա տոնակատարությունը մայիսի 9-ից 8-ը տեղափոխելու մասին օրինագիծը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր բյուրոյի նիստում ասել է, որ մայիսի 9-ին Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշվում է ոչ միայն Վրաստանում և Ռուսաստանում, այլև Ռումինիայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրում, ինչպես նաև […]
19:31 19.04.2022
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովեց առաջին մեդալը: 67 կգ քաշային Արես Հակոբյանը 1/4 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց հույն Ջորջիոս Էֆտիդիամիսին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը քառորդ եզրափակիչում կմենամարտի ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը կմրցի անգլիացու հետ, 80 կգ քաշային Համլետ Ադամյանի մրցակիցը կլինի […]
19:21 19.04.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կողմերին ապրիլի 21-ից չորս օրով հումանիտար զինադադար հաստատել Ուկրաինայում՝ կապված ուղղափառ քրիստոնյաների Զատիկի տոնակատարության հետ։ «Այսօր ես կոչ եմ անում Ավագ շաբաթվա ընթացքում մարդասիրական քառօրյա դադարի՝ սկսած Ավագ հինգշաբթիից մինչև կիրակի՝ ապրիլի 24-ը՝ ապահովելու մի շարք մարդասիրական այլ միջանցքների բացումը»,- ասել է նա։ ՄԱԿ-ը պատրաստ է մարդասիրական […]
19:15 19.04.2022
Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքի Լճաշեն գյուղում ավարտական փուլում են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց մեկնարկը տրվել էր 2021 թվականին։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Լճաշենի փողոցային լուսավորության ցանցի ընդարձակման և մարզադպրոցի շենքի ջեռուցման համակարգի կառուցման ծրագրերի պայմանագրային արժեքը 23 միլիոն 819 հազար 348 դրամ է, որից 14 միլիոն 636 հազար դրամը […]
19:08 19.04.2022
Ֆինլանդիան խստացրել է հսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Պասի Կոստամովաարան, հաղորդում է Yle կայքը։ Նրա խոսքերով՝ իրավիճակը սահմանին կայուն է ու հանգիստ, սահմանապահ ծառայությունը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները։ «Մենք ուժեղացրել ենք սահմանային հսկողությունը, բարելավել ենք իրավիճակի կառավարումն ու […]
19:01 19.04.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը լուծելու համար դեռևս կա դիվանագիտական հնարավորություն: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան մերժում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումը, սակայն ցանկանում է, որ րոպե առաջ պատերազմն ավարտվի, այդ իսկ պատճառով շարունակում է շփումները ռուսական և ուկրաինական կողմերի բարձր մակարդակի ու բանակցային պատվիրակությունների հետ։ Նրա խոսքերով՝ […]
18:55 19.04.2022
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, երկու երկրները արդյունավետ փոխգործակցում են Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման […]
18:48 19.04.2022
Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում մանուկները հանդես են գալիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված միջոցառմամբ։ Փոքրերի շուրթերով, երգ ու պարով ևս մեկ անգամ մատուցվում է տոնի խորհուրդը։ Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, գտնվել է, տնօրենի բնութագրմամբ, անմխիթար վիճակում։ Բարի կամքի դրսևորմամբ, Արտյոմ Հարությունովի աջակցությամբ, 44 օրվա […]