16:20 09.04.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նախ ներկայացրել է Հանրապետության ռազմաքաղաքական վերջին զարգացումները, ապա նշել այն հիմնական անելիքները, որոնք, ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգում։ «Մենք կայուն և հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով […]
16:17 09.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
16:11 09.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում 38-ամյա տղամարդու կողմից հարևանի նկատմամբ սպանության փորձ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի, մարմնի ընդհանուր 45 տոկոսի չափի տարածմամբ ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց […]
16:00 09.04.2022
Ուկրաինայում Իտալիայի դեսպանատունը, որը Կիևից տեղափոխվել էր Լվով, կվերադառնա Ուկրաինայի մայրաքաղաք Սուրբ Զատիկից հետո։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն։ «Մենք Կիևում մեր դեսպանատունը կբացենք Սուրբ Զատիկից անմիջապես հետո, մենք վերջինն էինք, որ լքեցինք Կիևը և առաջինը կվերադառնանք», – մեջբերում է նրա խոսքերը ANSA գործակալությունը։
15:53 09.04.2022
Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը երկար ժամանակ ասպարեզում չերևալուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Ֆուտբոլիստը մասնակցել է բարեգործական հանդիպման։ Սնեյդերը շատ է զարմացրել իր արտաքինով։ Բանն այն է, որ հոլանդացին մոտ 50 կգ քաշ է հավաքել։ Այժմ նրա մարմնի քաշը կազմում է 120 կգ։
15:45 09.04.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Բոգոտայում ընթացող WTA 250 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտություն է կրել աշխարհի 33-րդ ռակետ կոլումբիացի Կամիլա Օսորիո Սերանոյից։ Հանդիպումը տևել է 1 ժամ 32 րոպե և ավարտվել է 6։1, 6։4 հաշվով։ Օսորիո Սերանոն կիսաեզրափակչում կհանդիպի բրազիլացի Լաուրա Պիգոսիի հետ:
15:40 09.04.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի շրջանակներում Բուլղարիայի Վառնա քաղաքում վստահ հաղթանակ է տարել Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվել է 11-0 հաշվով: ՀՖՖ-ն հրապարակել է հանդիպման տեսանյութը:
15:30 09.04.2022
Ռուսաստանի առաջնության ակումբները պատրաստվում են քննարկել լիգայի թիմերի համար նոր մրցաշար ստեղծելու հարցը, հայտնում է RB Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ նոր մրցաշարը կկոչվի «Լիգայի գավաթ», որին կարող են մասնակցել միայն ՌՊԼ-ի ակումբները։ Լիգայի գավաթի հանդիպումները կանցկացվեն փլեյ-օֆֆի ձևաչափով՝ յուրաքանչյուր տուրում երկու խաղ` սեփական և մրցակցի հարկերի տակ: Այս մրցաշարը հնարավոր է կայանա, եթե ռուսական ակումբները 2022/23 […]
15:20 09.04.2022
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը շաբաթ օրը ժամանել է Ուկրաինա։ Նա բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ։ Նեհամերի ժամանման կադրերը ցուցադրվել են ավստրիական հեռուստաալիքներով։ Նեհամերը կայցելի նաև Բուչա քաղաք։ «Նախագահ Զելենսկու հրավերով իմ այցը Կիև և Բուչա պետք է ծառայի Ուկրաինայի բնակչության հետ մեր համերաշխության ցուցադրմանը», – […]
15:12 09.04.2022
«Բոդո Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը մեկնաբանել է «Ռոմայի» հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը։ Նշենք, որ հանդիպումից հետո հռոմեացիների ավագ Լորենցո Պելեգրինին հայտնել էր, որ Կնուտսենը հարձակվել է «Ռոմայի» դարպասապահների մարզչի վրա։ Նորվեգական ակումբն իր հերթին պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ զոհը դարձել է հենց Կնուտսենը, քանի որ առաջինը նրա վրա […]
14:55 09.04.2022
Համացանցում բազմաթիվ գովազդներ են հայտնվել ապրիլի 6-ին մահացած Լիբերալ-ժողովրդական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու տարբեր իրերի վաճառքի մասին։ Դրանց մեծ մասը հրապարակվել է Avito ծառայությունում։ Այսպիսով, մարդիկ սկսել են վաճառել քաղաքական գործչի գրքերը` նրա ինքնագրով կամ պարզապես թղթի վրա մնացած ինքնագրերով։ Այս լոտերի գինը սկսվում է 20 հազար ռուբլուց և հասնում 250 հազարի։ Բացի այդ, մոսկվացիները […]
14:44 09.04.2022
Իրանի իշխանություններն ԱՄՆ ինը քաղաքացիների ներառել են պատժամիջոցների ցուցակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «Այս անձինք մասնակից են Իրանի ժողովրդի և կառավարության դեմ ԱՄՆ միակողմ, անօրինակ պատժամիջոցների սահմանմանը, ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչությունների ֆինանսավորման ու աջակցության ցուցաբերմանը , ինչպես նաև նպաստում էին տարածաշրջանում Իսրայելի ռեպրեսիվ գործողություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
14:34 09.04.2022
Copa Sudamericana-ի առաջին տուրի շրջանակներում «Բարսելոնա Գուայաքիլը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթել է «Մոնտեվիդեոյին»: Ի դեպ, գնդակներից մեկը տանտերերը դարպասն են ուղարկել անկյունայինից: Գեղեցիկ ու դարպասապահի համար անսպասելի հարվածով աչքի է ընկել Կիտու Դիասը:
14:23 09.04.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների ցուցակին։ «Մենք այժմ շահագրգռված ենք անվտանգության երաշխավորներով: Մենք առաջարկում ենք Չինաստանին դառնալ անվտանգության երաշխավոր, առաջարկում ենք Թուրքիային: Կարծում եմ, որ եթե Հնդկաստանը ցանկանում է միանալ անվտանգության երաշխավորների ցանկին, իհարկե, մենք ուրախ կլինենք հրավիրել Հնդկաստանին։ Հնդկաստանը շատ հզոր պետություն է […]
14:11 09.04.2022
Բրիտանական FourFourTwo ամսագիրը հրապարակել է 21-րդ դարի 100 լավագույն խաղացողների ցանկը, որը գլխավորում է արգենտինացի Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է։ Լավագույն եռյակը եզրափակել է իսպանացի Անդրես Ինյեստան։ Լավագույն տասնյակում են նաև Չավին, Ռոնալդինյոն, Զինեդին Զիդանը, Թիերի Անրին, Մանուել Նոյերը, Կական և Լուիս Սուարեսը։
14:01 09.04.2022
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին: Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն […]
13:32 09.04.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
13:20 09.04.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն: «Ջերմ ու բարեկամական հեռախոսազրույց է անցկացվել Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակն […]
13:12 09.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։
12:59 09.04.2022
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախազգուշացրել է ռուսներին Youtube վիդեոհոսթինգի ամբողջական արգելափակման մասին և հորդորել նրանց պահպանել անհրաժեշտ բովանդակությունը: Այս մասին տեղեկությունը հայտնվել է նրա Telegram ալիքում։ «Youtube-ը, ըստ երեւույթին, ստորագրել է իր դատավճիռը։ Պահպանեք բովանդակությունը, տեղափոխվեք ռուսական հարթակներ։ Եվ շտապե՛ք»,- ասել է նա: Ավելի վաղ Պետդումայի ալիքն արգելափակելուց հետո Դաշնային խորհուրդը հայտարարել էր […]
12:57 09.04.2022
2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 250,798 է, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 87,131, 2019-ին՝ 333,150։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հրապարակելով նաև 2016-2022 թվականների տվյալներն՝ ըստ ամիսների։
12:50 09.04.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 341 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 23 438 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,45%, վերջին 14 օրը՝ 2,07%, վերջին 7 օրը՝ 1,73%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 651 322 դեպք: Ապաքինվել է ևս 445 պացիենտ, և նրանց […]
12:41 09.04.2022
ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում խոցել է ուկրաինական ուժերին պատկանող 85 օբյեկտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նշվում է, որ խոցված օբյեկտներից 2-ը կառավարման կետեր են, 3-ը՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, զինամթերքի դաշտային պահեստ, նյութատեխնիկական ապահովման 2 պահեստ, ինչպես նաև 4 հենակետ և ուկրաիանական մարական տեխնիկայի կենտրոնացման […]
12:39 09.04.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարարն ու տեղակալը կգործուղվեն ՌԴ․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին 2022 թվականի ապրիլի 10-12-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ 2. Վահան […]
12:29 09.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին որոշում է ստորագրել, ըստ որի ֆինանսների նախարարն իր տեղակալի հետ կգործուղվեն ԱՄՆ։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին 2022 թվականի ապրիլի 19-ից 23-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. […]
12:12 09.04.2022
Ապրիլի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մահարու փողոցում պայթուն է եղել և տուժած անձ կա: Ոստիկանությունում նույնաբովանդակ ահազանգ ստացվեց նաև ժամը 19.05-ին։ Էրեբունու ոստիկանությունում ահազանգ ստացվեց նաև «Այրվածքաբանության» կենտրոնից։ Հայտնում էին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մահարու փողոցի բնակիչ […]