Բոլոր լուրերը – Page 4384 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+18.09 oC

Բոլոր լուրերը

Ապրիլի 4-8-ը իրականացվել է 1089 ստուգայց. ԱԱՏՄ

17:57 11.04.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակել են վերահսկողական աշխատանքները՝ տնտեսավարողների մոտ դիտարկելով Covid-անվտանգության կանոնների պահպանումը։ Ապրիլի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1089 ստուգայց։ Խախտումներ չեն արձանագրվել։

̰
Մեկնարկել են ՌԴ նախագահի և Ավստրիայի կանցլերի բանակցությունները

17:56 11.04.2022

Բանակցություններից հետո Պուտինը և Նեհամերը մամուլի ասուլիսով հանդես չեն գա։

̰ ̰
Ռուս խաղաղապահների հումանիտար օգնությունը՝  Արցախի բնակիչներին

17:51 11.04.2022

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնության հերթական խմբաքանակն են հասցրել Արցախի բնակիչներին։ Տեղեկացնում է «Sputnik Արմենիա»-ն: Նրանք Ստեփանակերտ են հասցրել հագուստ մեծերի և երեխաների համար, մանկական խաղալիքներ, դեղորայք և սնունդ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Կամավոր հրշեջ-փրկարարների հմտությունների կատարելագործման վարժանք է անցկացվել

17:49 11.04.2022

Կոտայքի մարզի Գառնի համայնքի Արթուր Հակոբյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը և համագործակցությունը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարման ընթացքում» թեմայով վարժանք է անցկացվել: Ըստ սցենարի՝ 3 կմ խորության վրա գրանցվել է 5,8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Գառնիում։ Նախնական տվյալներով եղել են տուժածներ: Դպրոցում իրականացվել է ազդարարում, որից հետո՝ ամբողջական տարահանում. […]

̰ ̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարարի հետ

17:46 11.04.2022

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի առողջապահության և բարեկեցության, քիմիական նյութերի և պարարտանյութերի նախարար Մանսուխ Մանդավիայի հետ՝ Հնդկաստանի կառավարության խնդրանքով։ Օրակարգում եղել է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գործակցության եզրերը` ✅դեղագործություն, ✅բժշկական սարքավորումներ, ✅կրթությունը և մասնագիտական փոխանակում:

̰ ̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

17:39 11.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]

̰
ՌԴ հատուկ գործողությունը կոչված է վերջ դնելու ԱՄՆ-ի գերակայության կուրսին․ Լավրով

17:34 11.04.2022

Ինչպես նշել է Լավրովը, նման գերակայությունը կառուցվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով։

̰
Զորամասում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

17:22 11.04.2022

Ապրիլի 11-ին N զորամասում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի շահագործման և պահպանման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։

̰
Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

17:16 11.04.2022

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ ապրիլի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված կրակային խնդիրները և անվրեպ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։  

̰
Իտալացի դարպասապահը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը սեփական տուգանային հրապարակից

17:10 11.04.2022

Իտալական C սերիայի 36-րդ տուրի «Մոդենա»-«Իմոլեսե» հանդիպումն ավարտվել է դարպասապահի անհավանական գոլով։ Արդեն ավելացված ժամանակում «Մոդենայի» դարպասապահ Ռիկարդո Գանյոն որոշել է հուժկու հարվածով թիմին ուղարկել վերջին գրոհի: Բայց հարվածն այնքան ուժեղ է ստացվել, որ գնդակն անցել է ամբողջ խաղադաշտով և հայտնվել մրցակցի դարպասում։ Արդյունքում դաշտի տերերը հաղթել են 2-1 հաշվով։

̰
Դանիան և Շվեդիան վերսկսում են վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիների համար

17:04 11.04.2022

Դանիան և Շվեդիան վերսկսել են Ռուսաստանի քաղաքացիների համար բոլոր տեսակի վիզաների մշակումն ու տրամադրումը, այդ թվում՝ տուրիստական։ Այս մասին հայտնում է միջազգային վիզաների օպերատոր VFS Global-ը։ «Մոսկվայում Դանիայի դեսպանատունը շարունակում է վիզաների դիմումների մշակումը սովորական ձևով: Դրանք կարող են ներկայացվել ցանկացած տեսակի վիզայի համար, սահմանափակումներ չկան»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ, չեղյալ են […]

̰
Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը. ՍԱՏՄ

16:57 11.04.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։ Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է […]

̰
Թուրքիան փաստաթուղթ չունեցող սիրիացի փախստականներին արտաքսում է Սիրիա

16:54 11.04.2022

Թուրքիայի իշխանությունները արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, որը չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ չի կարող երկարացնել փաստաթղթի վավերականության ժամկետը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է artigercek.com-ը։ Bab al-Hawa սահմանային անցակետի վիճակագրության համաձայն՝ մարտ ամսվա ընթացքում թուրքական իշխանությունների կողմից հիմնականում Իդլիբ արտաքսվել է 1321 սիրիացի փախստական։ Մարտին ավելի քան 100 սիրիացի արտաքսվել է միայն Հալեպի […]

̰
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց

16:49 11.04.2022

Ազգային ժողովի խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 11-ին գումարել է նիստ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և ապրիլի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 12-ին գումարվող ԱԺ […]

̰
Ինչպես սկսել բիզնես Հայաստանում. ՊԵԿ-ը պատրաստել է իրազեկման թերթիկներ և բուկլետներ

16:43 11.04.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պատրաստվել են իրազեկման թերթիկներ և բուկլետներ՝ ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգի, ինչպես նաև օտարերկրացիների կողմից Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ: Ինչպես նշված է իրազեկման թերթիկում, օտարերկրացին ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կարող է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն […]

̰
Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

16:36 11.04.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին` որպես Եվրոպական տարածաշրջանը ներկայացնող խորհրդի անդամ: Նիստի ընթացքում ծավալվել են աշխատանքային քննարկումներ, հատուկ ուշադրության է արժանացել երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Զարգացող երկրների ձայնը միասնական և լսելի դարձնելու նպատակով խորհրդի անդամները, նախագահ Ժոզե Մանուէլ Բարոզուի գլխավորությամբ, առաջարկել են ստեղծել […]

̰
Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

16:30 11.04.2022

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին Թբիլիսյան խճուղուց բերման է ենթարկվել 42-ամյա Արթուր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]

̰
Եվրահանձնաժողովը Վրաստանին և Մոլոդովային փոխանցել է Եվրամիության անդամակցության հարցաթերթեր

16:26 11.04.2022

Վրաստանի ԱԳ նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Մոլդովայի արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն հարցաթերթերի փոխանցման ընթացակարգի համար ժամանել են Լյուքսեմբուրգ, որտեղ ապրիլի 11-ին տեղի է ունենում նաև ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։

̰
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի ռազմարդյունաբերական հատվածի դեմ

16:18 11.04.2022

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հատվածի դեմ: Համապատասխան տեղեկությունը երկուշաբթի օրը տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում։ Հրապարակման մեջ նշվում է, որ սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանի պաշտպանական հատվածի 33 ձեռնարկություններին:

̰
Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի 2021թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

16:14 11.04.2022

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։ Հաղորդումը բաղկացած է 14 բաժիններից, որոնցում ըստ առանձին բաժինների ներկայացված են՝ • Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները։ • Պաշտպանի քննարկմանը ներկայացված դիմումների և բողոքների վիճակագրական տվյալները։ • Անձնական (քաղաքացիական) և […]

̰
Բարեգործական կազմակերպությունը Ռոնալդուի սկանդալային արարքից հետո դադարեցրել է համագործակցությունը նրա հետ

16:08 11.04.2022

Մեծ Բրիտանիայի Save the Children բարեգործական կազմակերպությունը հրաժարվել է համագործակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Դա տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի` «Էվերթոնի» հետ խաղից հետո տեղի ունեցած սկանդալային միջադեպի պատճառով։ Ռոնալդուն խաղից հետո, լքելով խաղադաշտը, հարվածել էր 14-ամյա երկրպագուի ձեռքին և ջարդել նրա հեռախոսը։ Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ ակումբը հետաքննություն […]

̰
Transfermarkt-ը հրապարակել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը

16:00 11.04.2022

Transfermarkt-ը հրապարակել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը։ Այն գլխավորում են «Արարատ-Արմենիայի» երկու ֆուտբոլիստները՝ Ռոմերսիոն և Մաիլսոն Լիման։ Նրանց տրանսֆերային արժեքը կազմում է 450 հազար եվրո։

̰
Ֆինլանդիան դադարեցրել է Բելառուսի և Ռուսաստանի հետ փոստային կապը

15:57 11.04.2022

Ապրիլի 11-ին, Ֆինլանդիան դադարեցրել է փոստային կապը Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Այս մասին հայտնում է Posti պետական ​​ընկերությունը։ «2022 թվականի ապրիլի 11-ից Posti-ն կասեցնում է բոլոր նամակների և ծանրոցների ուղարկումը՝ Ֆինլանդիայի և Ռուսաստանի, ինչպես նաև Ֆինլանդիայի և Բելառուսի միջև հետագա ծանուցման համար՝ ելնելով Համաշխարհային փոստային միության համաձայնագրերի բացառիկ հանգամանքներից: Կասեցումը վերաբերում է  Ֆինլանդիայից Ռուսաստան և […]

̰
«Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները». մրցույթ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում

15:55 11.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը: Մրցույթի պայմաններն […]

̰
Բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով. Գևորգ Պապոյան

15:52 11.04.2022

«Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել երեք եղանակով՝ կանխիկ, բանկային հաշիվներից և էլեկտրոնային դրամապանակներից: Մեր նախագծով առաջարկվում է արգելել կանխիկով և էլեկտրոնային դրամապանակներից վճարումները»,- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով իր և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով […]

̰
Ֆրանսիայում հայտնել են քվեաթերթիկների 100%-ի հաշվարկի արդյունքները

15:49 11.04.2022

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։

̰
ԱՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից Այգեստանում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին

15:48 11.04.2022

Ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին՝ 2022 թվականի ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին: Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։ Պաշտպանի ներկայացուցիչների […]

̰
BACK_TO_TOP