Բոլոր լուրերը – Page 4387 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Թել Ավիվում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը ոչնչացվել է

08:55 08.04.2022

Իսրայելցի ուժայինները ոչնչացրել են ահաբեկչին, ով երեկ Թել Ավիվի կենտրոնում կրակ էր բացել՝ սպանելով 2 մարդու։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում անելով Իսրայելի անվտանգության ծառայությանը։ Հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 12 մարդ, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Պաղեստինցի ահաբեկիչը սպանվել է Թել Ավիվի Յաֆֆա արվարձանում՝ իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։ […]

̰
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՌԴ անդամակցության կասեցումը Բլինկենը համարում է «սխալների ուղղում»

08:43 08.04.2022

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կասեցվում է Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանի անդամակցության դադարեցումը տրամաբանական է Ուկրաինայում նրա գործողության լույսի ներքո և հանդիսանում է սխալի ուղղում։ «Այսօր սխալը շտկվել է..․ Ռուսաստանը տեղ չունի մի կազմակերպությունում, որի հիմնական […]

̰
ԱՄՆ-ը համալրել է հակառուսական պատժամիջոցների ցանկը

08:37 08.04.2022

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների ցանկի լրացում, որում ներառվել են 8 քաղաքացիներ և 29 կազմակերպություններ Ռուսաստանի Դաշնությունից։ «Միացյալ նավաշինական կորպորացիայի հետ կապի համար»,-ցուցակի համալրումն այսպես է բացատրել Ֆինանսների նախարարությունը։ Ցուցակում ընդգրկված անձանց թվում է նաև Միացյալ նավաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ռախմանովը։

̰
ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը

08:28 08.04.2022

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։ Նախագահությունը ողջունում է նաև խաղաղության հնարավոր համաձայնագրի ուղղությամբ գործընթացի մեկնարկը։ «Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։ 🇵🇱 @OSCE Chairmanship […]

̰
Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա

08:17 08.04.2022

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Այցի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը: Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

08:10 08.04.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 16, 16/1, 18, 18/1, 20 շենքեր, Լվովյան փ. 13, 15, 16/1, 17, 19, 21, 23 շենքեր, թիվ 134 դպրոց, թիվ 100 մսուր-մանկապարտեզ, նախկին «Նորք» կինոթատրոնի […]

̰
Ահաբեկչություն Թել Ավիվում․ կան զոհեր և տուժածներ

00:14 08.04.2022

Թել Ավիվի կենտրոնում  ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել , հայտնում է KAN պետական ​​հեռուստառադիոկորպորացիան։ «Երկու մարդ մահացել է, ութը վիրավորվել է, նրանցից չորսի վիճակը ծանր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Լրատվամիջոցները գրում են, որ կրակոցներն իրականացվել են քաղաքի կենտրոնում մի քանի վայրերում, հարձակվողներից մեկը վնասազերծվել է։ Նշվում է, որ մյուս […]

̰
Լարսը բաց է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 08.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰ ̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:52 07.04.2022

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 8-ին, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Երևան քաղաքում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, […]

̰
Քարաթափում Կապան-Քաջարան ավտոճանապարհին. մեքենաներ են վնասվել

23:49 07.04.2022

Ապրիլի 7-ին, ժամը 20։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհահատվածը երթևեկելի է։ Քարաթափման հետևանքով վնասվել […]

̰
Գրիգորի Բաբայանն արձագանքել է Ղազախստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերին

23:46 07.04.2022

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի օգնական Գրիգորի Բաբայանը մեկնաբանել է Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին տեղեկությունը, հայտնում է Чемпионат-ը։ «Ես գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ մինչև մայիսի վերջ, իմ բոլոր մտքերն այժմ կապված են ԲԿՄԱ-ի հետ»,- ասել է Բաբայանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաբայանը Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ […]

̰
«Հայտարարեց, որ թուրքերը 1մլն հայ են կոտորել ու ստացավ Նոբելյան մրցանակ». թուրքական մամուլը՝ Փամուքի մասին

23:40 07.04.2022

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի ամուսնության թեմային: Բայց ավելի շատ շեշտել են այն հանգամանքը, որ Փամուքը ժամանակին շվեյցարական «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թուրքերը 1 միլիոն հայ են կոտորել։ «Ու դրանից հետո նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ գրում է «Yeni Cag» թերթի էլեկտրոնային […]

̰ ̰ ̰
Վաշինգտոնը կարծում է, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերից կբխի F-16-երի վաճառքը Թուրքիային

23:16 07.04.2022

ԱՄՆ նախագահի վարչակազմը կարծում է, որ ամերիկյան F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կհամապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Կոնգրեսին հղված պետքարտուղարության նամակում: Նամակում նաև նշվում է, որ Թուրքիան առայժմ ԱՄՆ-ից երաշխիքներ և առավել ևս ժամկետներ չի ստացել գործարքն իրականացնելու համար: Ընդգծվում է, որ չնայած Թուրքիայի […]

̰ ̰
Կալինինգրադում հրաժեշտ են տվել դերասանուհի Ալեքսանդրա Յակովլևային

23:05 07.04.2022

Կալինինգրադում հրաժեշտ են տվել խորհրդային և ռուս դերասանուհի Ալեքսանդրա Յակովլևային , այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սիրված դերասանուհուն  հուղարկավորել են Կալինինգրադի Միրա պողոտայի գերեզմանատանը։ Ալեքսանդրա Յակովլևան մահացել է 65 տարեկանում։ Մի քանի տարի առաջ նրա մոտ ախտորոշվել էր  քաղցկեղ։ Բժիշկները վստահ էին, որ դերասանուհին մի քանի ամսից ավելի չի ապրի, սակայն աստղին հաջողվել է […]

̰
Մենք պայքարելու ենք մինչև մեր վերջին շունչը. Ռոնալդուն  դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին

22:59 07.04.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում կոչ է արել իր թիմակիցներին անել ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար: «Մենք պայքարելու ենք մինչև մեր վերջին շունչը. առա՜ջ․․․: Շատ բաներ կան, որոնց համար պետք է պայքարել մինչև վերջ։ Մենք երբեք չպետք է հրաժարվենք նպատակներին հասնելուց, որոնք մնում են  մեր հասանելիության սահմաններում»,- գրել է Ռոնալդուն: Ընթացիկ մրցաշրջանում […]

̰ ̰
Հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը

22:38 07.04.2022

Գործադիրն ընդունել է որոշում՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամար նախապատրաստման և անցկացման գործառույթները, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների ապահովելոը նպատակով: Արդյունքում հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և Միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 […]

̰
Մենք հարգում ենք մեր մրցակցին. Մոուրինյոն` այսօրվա խաղի մասին

22:34 07.04.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչում նորվեգական «Բոդե Գլիմտի» հետ առաջիկա հանդիպման մասին, մասնավորապես անդրադարձել է նաև մարզադաշտի սինթետիկ խոտածածկին: «Սինթետիկ խոտածա՞ծկ: Ֆուտբոլը խաղում են խոտածածկի վրա, այլապես դա իրականում այլ սպորտաձև է։ Այնուամենայնիվ, մենք արդարացումներ չենք փնտրի։ «Ռոման» ցանկանում է դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։ Մենք հարգում ենք մեր […]

̰
Հայաստանը կմասնակցի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին

22:31 07.04.2022

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում «Ստեղծագործ Եվրոպա ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարևանության երկրների համար և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից: Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ […]

̰
«Բարսելոնան» աշխատում է Լևանդովսկու տրանսֆերի վրա

22:23 07.04.2022

«Բարսելոնան» այս պահին աշխատում է Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վրա։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, թիմի ներկայացուցիչներն առնվազն երկու անգամ հանդիպել են հարձակվողի գործակալ Պինի Զահավիի հետ, և այդ հանդիպումները դրական արդյունք են տվել։ Դեռ հունվարին Զահավին կատալոնացիներին առաջարկել էր պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ։ Լևանդովսկին որ Գերմանիայում իր կարիերան ավարտված է։ Մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի […]

̰
Կբարձրացվի քաղաքացիներին մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների մատուցման արդյունավետությունը

22:23 07.04.2022

Գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և դրանց նստավայրերը: Ներկայումս նախատեսված են 10 բժշկական կազմակերպություններ, որոնց կողմից իրականացվում են ծննդյան քաղաքացիական կացության ակտերի […]

̰
Շուռնուխ և Որոտան բնակավայրերում անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական աջակցությունը կտրամադրվի ևս 11 ամիս

22:16 07.04.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է շարունակել սոցիալական օգնության տրամադրումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին: 2021 թ. փետրվարի ամսից տրամադրվող սոցիալական օգնությունը կշարունակվի նաև 2022 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին: Հիմնավորման համաձայն, […]

̰
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ամփոփել է աշխարհի գավաթի արդյունքները

22:08 07.04.2022

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերի ավարտից հետո մարզաձևի միջազգային ֆեդերացիան ամփոփել է արդյունքները: Բացահայտ առավելությամբ, իրենց մրցաձևերում, գավաթակիրներ են դարձել Հայաստանի ներկայացուցիչներ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Հենացատկում Արթուրը վաստակել է 90 միավոր և տասը նիշով ետ է թողել իրեն հետապնդող ուկրաինացի Նազար Չեպուրնիին։ Օղակներում 85 միավորով անգերազանցելի […]

̰
Հորիզոն 22.00

22:00 07.04.2022

̰
SHANTNEWS

22:00 07.04.2022

̰
Անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն կսահմանվի 15 ամիս

21:53 07.04.2022

Անհետ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման գործընթացը շարունակելու նպատակով կառվարությունն ընդունել է համպատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն […]

̰
BACK_TO_TOP