Բոլոր լուրերը – Page 437 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

«Երևանը կարդում է»․ մարտի 1-2-ը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

22:58 26.02.2025

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը։ Մարտի 1-ից կգործի գրքերի տոնավաճառ, որտեղ գրքերը հասանելի կլինեն մինչև 30% զեղչով։ Մարտի 2-ին՝ պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։ Համերգ՝ մարտի 2-ին 13:30- Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» 15:30- […]

̰
Կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն ամփոփ ներկայացրել է խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

22:46 26.02.2025

Ս․թ․ փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ (Հանրապետական, Օհայո)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Օհայոյի ակտիվ հայկական համանքին։

̰
Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ այս պահին չի հաջողվել համաձայնություն արձանագրել. ՀՀ վարչապետ

22:37 26.02.2025

Հայաստանը և Ադրբեջանը դեռևս համաձայնության չեն եկել Խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերի հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարող եմ ասել, որ այս պահին այդ հարցով մեզ չի հաջողվել արձանագրել համաձայնություն: Վիճակագրությունը չի փոխվել. կա 17 հոդված՝ 15-ը համաձայնեցված են, երկուսը՝ չհամաձայնեցված: Չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող […]

̰
Հիացած եմ իմ թիմի մրցունակությամբ․ Դիեգո Սիմեոնե

22:28 26.02.2025

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղի (4:4) մասին, գրում է Marca-ն: Հանդիպման 6-րդ րոպեից մադրիդցիները հաշվի մեջ առաջ են եղել 2:0 հաշվով, իսկ 84-րդ րոպեի դրությամբ զիջում էին՝ 2:4 հաշվով։ «Չես կարող այսպիսի «Բարսելոնայի» դեմ դրական արդյունք սպասել, եթե շատ գոլեր չես խփում: Հեշտ չէր […]

̰
Ադրբեջանը պաշտոնապես դեռ չի պատասխանել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին․ ՀՀ վարչապետ

22:19 26.02.2025

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկին Ադրբեջանի կողմից պաշտոնական պատասխան դեռ չի ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Ադրբեջանը չի մերժում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկները, երբ արտգործնախարարության մակարդակով հայտարարել է, որ դրանք գործնական նշանակություն չունեն։ «Մենք մեր պաշտոնական առաջարկին, պաշտոնական պատասխան […]

̰
Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի. Ավինյան

22:12 26.02.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Տարածքը գրեթե պատրաստ է, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում է՝ ծառատունկը։ Միասին այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, որոնք տարիների ընթացքում կդառնան մեր քաղաքի թթվածնի նոր […]

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:00-ի դրությամբ

22:05 26.02.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ […]

̰
SHANTNEWS

22:00 26.02.2025

̰
Վալերի Կարպինը հեռացել է պաշտոնից

21:51 26.02.2025

«Ռոստովը» հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հեռացել է ակումբից: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ: Ռուսական ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարել է, որ Կարպինը որոշումը կայացրել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի վրա կենտրոնանալու համար: «Ռոստովի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Ջոնաթան Ալբան, որը նախկինում Կարպինի մարզչական շտաբում աշխատում էր որպես վերլուծաբան:

̰
Խաղաղության պայմանագրի նախագծում Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ անդրադարձ չկա. Փաշինյան

21:39 26.02.2025

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում միջանցքային տրամաբանությամբ կամ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ անդրադարձ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացված նոր պատասխանում կան Սահմանադրության փոփոխության կամ միջանցքային տրամաբանությամբ առաջարկներ։ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում […]

̰
Անդրանիկ զորավարը 160 տարեկան է

21:37 26.02.2025

Հայաստանի պատմության թանգարանում նշվել է զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Միջոցառման շրջանակներում ամփոփվել է «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի է ունեցել 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:26 26.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:22 26.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Ծաղկահովիտ-Բերքառատ, Բերդ-Ճամբարակ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով […]

̰
Փաշինյանի համոզմամբ՝ Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկություններ ստանալը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ

21:11 26.02.2025

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հերթական առաջարկությունները ստանալու փաստը վկայում է, որ գործընթացը փակուղում չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն փաստը, որ մենք ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ։ Այսինքն՝ հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, պրոցեսը գնում է։ […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել

21:03 26.02.2025

Փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

̰
Առնե Սլոթը որակազրկվել է

20:52 26.02.2025

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը 2 խաղով որակազրկվել է մրցավար Մայքլ Օլիվերին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան: «Էվերթոնի» հետ դերբիից (2:2) հետո նիդերլանդցին վիճաբանել էր մրցավարի հետ և կարմիր քարտ ստացել նրան վիրավորելու համար: Առնե Սլոթն ընդունել է իր մեղքը և տուգանվել 70 հազար ֆունտով: 2 խաղով որակարզկվել և 7000 ֆունտով […]

̰
Տավուշում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան տուժածներ

20:43 26.02.2025

Փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արմեն Ն.-ի վարած «Skoda» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Լևոն Մ.-ի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Skoda»-ի ուղևոր, Երևանի բնակիչներ 24-ամյա Լիանա Ն.-ն և 50-ամյա […]

̰
Վարչապետը ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության հետ

20:32 26.02.2025

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ: Այս մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հանդիպմանը քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

̰
Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

20:23 26.02.2025

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […]

̰
Աշտարակ-Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածում կատարվում են աղ ու ավազով մշակշան աշխատանքներ

20:15 26.02.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշտարակ-Ուշի-Արտաշավան ճանապարհահատվածում տեղումները շարունակվում են։ Կատարվում են աղ ու ավազով մշակշան աշխատանքներ։

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ

20:07 26.02.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Արթիկի, Հրազդանի, Աշտարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ […]

̰
SHANTNEWS

20:00 26.02.2025

̰
Հայ պատանի շախմատիստները մասնակցում են Մ20 տարեկանների աշխարհի առաջնությանը

19:56 26.02.2025

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում մեկնարկել է մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության առաջին փուլը: Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, ինչպես նաև Միլենա Գասպարյանն ու Անի Ավետիսյանը։ Մրցաշարը կավարտվի մարտի 7-ին:

̰
Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. Ժաննա Անդրեասյան

19:52 26.02.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ավարտական դասարանների սովորողներին. «Ավարտական դասարանների սիրելի սովորողներ, վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։ Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։ Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, […]

̰
Տավուշում կասեցվել է չրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

19:48 26.02.2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վարդան Պետրոսյան ԱՁ-ին պատկանող չրի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, Բերդ համայնք)։ Մասնավորապես՝ – արտադրական տարածքը պաշտպանված չի եղել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումից, – հատակի և պատերի մակերևույթները […]

̰
Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա

19:44 26.02.2025

Փետրվարի 26-ին` ժամը 11:32-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը շրջայցի ընթացքում նկատել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ ճոպանուղու մոտակայքում, խցանում է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և […]

̰
Վանաձոր, Ալավերդի, Գյումրի և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:40 26.02.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ մի քանի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 15-ին, 19-21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 17-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 16-ին և 21-ին։ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սայաթ […]

̰
Հիասթափված եմ արդյունքից․ Ֆլիկը՝ «Բարսելոնա»-«Աթլետիկո» խաղի մասին

19:30 26.02.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ առաջին խաղի (4:4) արդյունքը, հայտնում է Marca-ն: «Հաշվի առնելով, թե 0:2 հաշվից հետո ինչպես էինք խաղում, հիասթափված եմ արդյունքից: Բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք: Սակայն վերջին րոպեներին մեր դարպասի մոտ շատ պահեր թույլ տվեցինք: Մրցակիցն էլ այնքան ուժեղ թիմ է, որ օգտագործում է […]

̰
Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:22 26.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Սպիտակ տունն ակնկալում է, որ այս շաբաթ Ուկրաինայի հետ գործարք կկնքվի

19:14 26.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հուսով է, որ այս շաբաթ Ուկրաինայի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիր կստորագրվի, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Մենք ակնկալում ենք, որ գործարքը կստորագրվի այս շաբաթ: Ինչպես նախագահ Թրամփը երեկ ասաց, եթե Զելենսկին ցանկանում է գալ Սպիտակ տուն՝ ստորագրելու այս գործարքը, ինքը բաց է դրա համար»,- ասել է […]

̰
BACK_TO_TOP