14:43 22.07.2025
Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […]
14:31 22.07.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […]
14:20 22.07.2025
Ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […]
14:08 22.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
14:00 22.07.2025
«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև […]
13:53 22.07.2025
Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […]
13:30 22.07.2025
Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։
13:20 22.07.2025
Թուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […]
13:12 22.07.2025
Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»:
13:09 22.07.2025
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […]
13:00 22.07.2025
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […]
12:40 22.07.2025
ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […]
12:30 22.07.2025
Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […]
12:25 22.07.2025
Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […]
12:21 22.07.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
12:12 22.07.2025
Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
12:05 22.07.2025
Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
11:48 22.07.2025
Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու:
11:42 22.07.2025
Արդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […]
11:36 22.07.2025
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […]
11:30 22.07.2025
Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […]
11:20 22.07.2025
Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը:
11:14 22.07.2025
Կոռուպցիան մնում է Ուկրաինայի «Աքիլեսյան գարշապարը» և կարող է հանգեցնել երկրին եվրոպական ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս կարծիքը հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU) SBU-ի կողմից նախորդ օրը տեղի ունեցած խուզարկությունները։ «Երբեք լավ նշան չէ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարությունները խուզարկում են այն գործակալություններին և ակտիվիստներին, որոնք նրանց պատասխանատվության […]
11:04 22.07.2025
Արարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է. Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
10:58 22.07.2025
Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […]
10:50 22.07.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթի համար նոր սահմանափակող միջոցառումների առաջարկներ պատրաստել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոկայանի եթերում։ «Անցյալ հինգշաբթի, ԵՄ-ի հետ համատեղ, մենք ընդունեցինք պատժամիջոցների լայնածավալ փաթեթ՝ Ռուսաստանին ստիպելու դադարեցնել կրակը։ Եվ մենք կգնանք ավելի հեռու, քանի որ ես արդեն […]
10:40 22.07.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի […]