Բոլոր լուրերը – Page 43 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+30.09 oC

Բոլոր լուրերը

Երևանի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կանգառը

19:57 22.07.2025

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան-Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան-Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի […]

̰
Լսել եմ միայն, որ Զախարյանը շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել. «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ

19:45 22.07.2025

«Ռեալ Սոսյեդադի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանսիսկոն անհամբերությամբ սպասում է Արսեն Զախարյանի ապաքինմանը, հայտնում է Mundo Deportivo-ն: «Ճիշտն ասած՝ նրա մասին ինձ միայն ասում են, որ շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել: Երբ մենք ժամանեցինք, նա հիվանդ էր, հետո գերծանրաբեռնվածություն ուներ, իսկ հիմա վերականգնվում է: Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը, […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 21-22-ը

19:33 22.07.2025

Բացահայտվել է 126 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ

19:27 22.07.2025

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր՝ մասնավորապես, անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ: ՀՀ […]

̰
Գազայից եկող պատկերներն անտանելի են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

19:22 22.07.2025

Եվրամիությունը Գազայում ստեղծված իրավիճակը համարում է անհանդուրժելի և կոչ է անում Իսրայելին ապահովել ազատ և անվտանգ մուտք դեպի ավերված անկլավ, գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում։ «Գազայից եկող պատկերները անտանելի են։ ԵՄ-ն կոչ է անում ապահովել մարդասիրական օգնության ազատ, անվտանգ և անհապաղ հոսք և միջազգային ու մարդասիրական նորմերի լիակատար հարգանք», – գրել […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանում աղետների ռիսկի կառավարմանը նվիրված միջգերատեսչական աշխատաժողով

19:11 22.07.2025

Հուլիսի 15-ից 17-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի համատեղ ջանքերով տեղի է ունեցել «Աղետների կառավարման կարողությունների վերլուծման, վտանգների նույնականացման, ռիսկերի գնահատման» հարցերին նվիրված աշխատաժողով։ Մասնակցել են ՀՀ տարբեր նախարարությունների, այդ թվում՝ ՆԳ նախարարության, կոմիտեների, Գիտությունների ազգային ակադեմիայի և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ներկայացուցիչներ։ Եռօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել և վերլուծվել են աղետների ռիսկերի […]

̰
Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի․ Ռոբի Քին

19:00 22.07.2025

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ Խաղից առաջ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր ակնկալիքներով, ինչպես նաև խոսել թիմի պատրաստվածության մասին։ «Ֆուտբոլիստներն անցել են ինտենսիվ մարզումների շրջան, քրտնաջան աշխատել են և այժմ պատրաստ են ցույց տալ իրենց լավագույն խաղը։ Մենք […]

̰
Մեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

18:53 22.07.2025

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գողացել են Կոմիտասի պողոտայի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին: Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Հուլիսի 19-ին նա Երևանի Նաիրի […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում

18:40 22.07.2025

Հուլիսի 22-ին, ժամը 09:57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար

18:31 22.07.2025

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում […]

̰
«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

18:20 22.07.2025

«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […]

̰
Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

18:07 22.07.2025

Եվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […]

̰
SHANTNEWS

18:00 22.07.2025

̰
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

17:52 22.07.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

̰
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։

̰
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

17:27 22.07.2025

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […]

̰
Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

17:15 22.07.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […]

̰
Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

17:03 22.07.2025

Հունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […]

̰
ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

16:50 22.07.2025

Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»:

̰
ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

16:37 22.07.2025

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

16:24 22.07.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […]

̰
Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

16:11 22.07.2025

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […]

̰
Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

16:00 22.07.2025

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […]

̰
Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

15:50 22.07.2025

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից  երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում լուրը հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից: «Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ […]

̰
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Ռոդրիին

15:41 22.07.2025

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով, հաղորդում է AS-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով 9 ամիս բաց թողած իսպանացին անցած մրցաշրջանի վերջնամասում վերադարձել է խաղադաշտ և վերականգնում է նախկին մարզավիճակը։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Կողմերը համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չեն վարում։ Անգլիական ակումբը Ռոդրիի […]

̰
Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին

15:30 22.07.2025

Մինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։

̰
Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից

15:17 22.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […]

̰
Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից

15:05 22.07.2025

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […]

̰
SHANTNEWS

15:00 22.07.2025

̰
Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:55 22.07.2025

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

̰
BACK_TO_TOP