23:56 22.07.2025
Հուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […]
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […]
23:49 22.07.2025
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […]
23:46 22.07.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […]
23:44 22.07.2025
Զանգեզուրի լեռնաշղթայի ամենամեծ սառցադաշտային ծագում ունեցող Կապուտան/Գոգի լիճը գտնվում է ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Զանգեզուր» արգելավայրում։ Կապուտան/Գոգի լիճը տեղակայված է 3286 մ բարձրության վրա, Հայաստանի ամենախոր լճերից մեկն է, որի առավելագույն խորությունը 22 մետր է, մակերեսը՝ 10 հա։ Մանրամասները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեսանյութում:
23:39 22.07.2025
ՊԵԿ-ից հայտնել են, որ եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։ 2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ Հիշեք, վարձակալության դեպքում եկամտային […]
23:36 22.07.2025
Հուլիսի 21-ին անցկացվեց «Ռենջեր» մրցանակաբաշխությունը՝ Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախարարության ղեկավար կազմը, Գեղարքունիքի մարզպետը, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմն ու ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարը. «Էկոպարեկային ծառայությունն այսօր […]
23:30 22.07.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:00-16:00 Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00 Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […]
23:24 22.07.2025
Կիպրոսում այս օրերին նշում են Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային հատվածի գրավման տարելիցը: Հատկանշական է, որ հենց այս օրերին Հյուսիսային Կիպրոսում հույների մասնակցությամբ տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել, որը Արտյոմ Երկանյանին ուշագրավ է թվացել: Ի՞նչ դեպքի մասին է խոսքը, ինչպե՞ս են սովորաբեր Հյուսիսայիյ Կիպրոսի իշխանությունները վերաբերվում հյուների կողմից իրենց գույքային իրավունքը վերականգնելու փորձերին և արդյո՞ք այդ […]
23:15 22.07.2025
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 18-ին Վանաձոր քաղաքի Բանակի փողոցում ձերբակալել և բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 հոգեմետ դեղահաբ, ներարկիչ, սրվակ՝ լուծույթով: Վանաձորի 46-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
23:09 22.07.2025
Հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում, «Երևան սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել են 48-ամյա Վահան Սևիյանի վարած «Iran Khodro» մակնիշի և 55-ամյա Սամվել Հարությունյանի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով հողաթմբերին ու ծառերին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, […]
23:00 22.07.2025
Ռուս – ադրբեջանական հարաբերություններում պահպանվում է լարվածությունը: Կրեմլի խոսնակը նախօրեին հայտարարեց, որ դրանք բարդ շրջան են ապրում, բայց իրենց միջև ամուր հիմք կա: Ռուսաստանի համար բարդությունները ակնհայտ են նաև Արևմուտքի հետ հարաբերություններում: Ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և 50 օր էր տվել Ուկրաինայում պատերազմը ավարտելու համար: Ռուսաստանի […]
22:51 22.07.2025
Մեծ Բրիտանիայում մահացել է «հևի մետալի կնքահայրը», Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը և անդամ Օզի Օսբորնը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։ Նա 76 տարեկան էր։ «Մեծ վշտով, որն անհնար է արտահայտել բառերով, պետք է հայտնենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացավ այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ […]
22:41 22.07.2025
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […]
22:32 22.07.2025
Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […]
22:24 22.07.2025
Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։
22:17 22.07.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում:
22:08 22.07.2025
Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […]
21:52 22.07.2025
Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […]
21:38 22.07.2025
2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […]
21:24 22.07.2025
Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […]
21:13 22.07.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թաիրովի փ. 10-46 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 64-350 առանձնատներ մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արշակունյաց պող․ 135, 135/1, 135բ, 330 […]
21:00 22.07.2025
Արագածոտնի մարզի պարեկները հուլիսի 20-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ամրակապված չլինելու համար կանգնեցրել են «Չանգան» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ: Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: […]
20:49 22.07.2025
Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Դիմիտրիս Պրոտոպսալտուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է հիմնադրամի […]
20:40 22.07.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 15-ին Շիրակի փողոցում ձերբակալել և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա։ «Ֆոլքսվագենը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի […]
20:31 22.07.2025
«Բարսելոնայի» խորհրդանշական մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար։ Ըստ AS-ի՝ վերակառուցման ձգձգված աշխատանքների պատճառով ակումբը ստիպված է եղել հրաժարվել նույնիսկ ավանդական Խոան Գամպերի գավաթի խաղարկությունը սեփական մարզադաշտում անցկացնելուց։ Ավելի վաղ ակումբի նախագահ Ժոան Լապորտան մի քանի անգամ հետաձգել էր մարզադաշտի բացման ժամկետները՝ վերջին անգամ խոստանալով մասնակի բացում […]
20:20 22.07.2025
Վլադիմիր Զելենսկին հունգարացիներին ընդունում է որպես թշնամիներ, սակայն Բուդապեշտը չի հանձնվի նրա սպառնալիքներին և դեռևս դեմ կլինի Կիևի՝ Եվրամիությանը միանալուն, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ «Նախագահ Զելենսկին ծայրահեղ թշնամաբար է տրամադրված Հունգարիայի, հունգարական ազգի, այդ թվում նկատմամբ։ Ես կցանկանայի հստակեցնել, որ որքան էլ նախագահ Զելենսկին սպառնա, Հունգարիան չի […]
20:10 22.07.2025
Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես […]