13:23 26.02.2025
Օմդուրման քաղաքի մոտակայքում Սուդանի ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, հայտնում է Associated Press-ը ՝ հղում անելով Սուդանի պաշտոնյաներին։ Ավելի վաղ սուդանական Alrakoba թերթը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնել էր, որ Սուդանի Օմդուրմանում (արբանյակ քաղաք Խարտում ) ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի անդամները և ինքնաթիռում գտնվող մի քանի սպաներ: […]
13:14 26.02.2025
Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կոստա Ռիկայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության բազմակողմ հարցերով փոխնախարար Ալեխանդրո Սոլանո Օրտիզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կոստա Ռիկա երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարները: Կարևորվել է երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը […]
13:08 26.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք […]
13:03 26.02.2025
Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի կողմից մեկնարկել է «Մարիա Խելի» կրթական նորարարության մրցույթը (Maria Geli Award) 2024-2026 թթ. համար։ Մրցույթի միջազգային անվանակարգին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև ՀՀ ներկայացուցիչները։ Երկու տարին մեկ անցկացվող մրցույթը նախատեսված է միջազգային և ազգային մակարդակներում կրթական նորարարության ծրագրեր կազմելու և իրականացնելու փորձ ունեցող կրթության ոլորտի մասնագետների համար, որոնք աշխատում են մինչև […]
12:50 26.02.2025
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ Ֆրանկոֆոն միջոցառումներին նախապատրաստական […]
12:46 26.02.2025
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։ Երևանում փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին սպասվում է առանց […]
12:40 26.02.2025
Կապիտալի շուկայի զարգացման նպատակով դեռեւս 2020 թվականին ընդունված օրենքով մասնավոր ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերը, դրանցից ստացված եկամուտն ազատվում էր եկամտային հարկից: Այդ արտոնության ժամկետ էր սահմանված 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է այդ արտոնությունը երկարաձգել եւս երեք տարով: Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այդ փոփոխություններն առաջարկվում […]
12:36 26.02.2025
ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակը վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով սահմանված կարգավորումների կիրառության առումով բացառություն նախատեսելն է: Սահմանափակումները չեն տարածվի նաեւ լիզինգատուների դեպքում: Պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 26-ի […]
12:31 26.02.2025
Փետրվարի 25-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծ Մանթաշ գյուղի 68-ամյա մի բնակիչ ապօրինի հրազեն է պահում։ Տեղեկությունները ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 68-ամյա տղամարդու բնակության վայր։ Տանտերն իրավապահներին է ներկայացրել մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չուներ։ Հրացանը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի […]
12:24 26.02.2025
Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և խոսքով է հանդես եկել «Ազատություն առցանց կոալիցիայի» «Միացրեք համացանցը. համացանցի անջատումների ազդեցությունը» խորագրով բարձրաստիճան միջոցառմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը, ինչը ստեղծում է նոր մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են ոչ […]
12:22 26.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մոբիլիզացնում է իր մարտիկներին Գազայի հատվածում Իսրայելի հետ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման համար, քանի որ հրադադարի ժամկետը լրանում է շաբաթ օրը, չորեքշաբթի հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ): «Խմբավորման զինված թեւը նոր հրամանատարներ է նշանակել և սկսել է մարտերի վերսկսման դեպքում գրոհայինների տեղակայման պլաններ մշակել, ասել են ՀԱՄԱՍ-ի հետ շփվող արաբ […]
12:03 26.02.2025
Փետրվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Դիլիջան, Ջերմուկ, Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Ապարան, Հրազդան, Չարենցավան, Աբովյան քաղաքներում, Աշոցք, Սարուխան, Քուչակ, Ալագյազ, Ռյա Թազա, Նորատուս, Հարթաշեն գյուղերում, […]
11:45 26.02.2025
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Նրա տեղեկացմամբ նախաձեռնությունը համալրվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում առաջարկվող լրացմամբ: Մասնավորապես, […]
11:44 26.02.2025
Փետրվարի 25-ին, ժամը 10.15-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում իրար են բախվել «ՄԱՆ» բեռնատարը և «Հունդայի» ու «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ «Լադայի» ուղևորուհին՝ 65-ամյա Ռաիսա Խ․-ն, մահացել է, իսկ 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
11:39 26.02.2025
Իսրայելցի պատանդ Օհադ Յաալոմիի մարմինը, ով նաև Ֆրանսիայի քաղաքացիություն ուներ, Իսրայելին կհանձնեն հինգշաբթի՝ փետրվարի 27-ին։ Դա հաստատել է ՀԱՄԱՍ-ի դաշնակիցներից մեկը՝ պաղեստինյան «Ալ Նասեր Սալահ ադ Դին բրիգադներ» արմատական խմբավորումը, որը հանդիսանում է «Ժողովրդական դիմադրության կոմիտեներ» շարժման ռազմական թեւը։ «Իսրայելի հետ գործարքի շրջանակներում մենք հինգշաբթի օրը որոշեցինք գերի ընկած Օհադ Յաալոմիի մարմինը հանձնել մյուս կողմին», […]
11:30 26.02.2025
Եվրոպական մի շարք երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ զինադադար ապահովելու համար, սակայն ԱՄՆ աջակցությունը կպահանջվի։ Այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ղեկավար Էրիկ Լոմբարդը։ «Մենք տեխնիկական քննարկումներ ենք սկսել Ուկրաինայի հարցով: Ընդհանուր համաձայնություն կա, որ եվրոպացի զինվորներ պետք է ուղարկվեն Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան […]
11:24 26.02.2025
Ֆիլիպինյան ծովի ջրերում Հոնսյու կղզուց հարավ (Ճապոնիա) գրանցվել է 5,9 մագնիտուդ երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Ալթայ-Սայան մասնաճյուղի օպերատիվ տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը գտնվել է Իսե քաղաքից 95 կմ հարավ։ Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ երկրաշարժը գնահատվում է «ավերիչ»։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,8 մագնիտուդ։
11:19 26.02.2025
ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը գլխավորել է սուպերմիլիարդատերերի վարկանիշը, ասվում է Wall Street Journal թերթի հրապարակման մեջ։ Համաձայն 24 կետից բաղկացած վարկանիշի՝ Մասկը, որի կարողությունը 2025 թվականի փետրվարի դրությամբ գնահատվում է 419,4 միլիարդ դոլար, աշխարհի ամենահարուստ մարդն է։
11:12 26.02.2025
Փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ի դրությամբ, բքի պատճառով Ալագյազ-Գեղադիր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
10:57 26.02.2025
Իրանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանումն անվանել է Թեհրանի հետ բանակցելու ցանկության մասին ամերիկացի քաղաքական գործիչների հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «ԱԳՆ ներկայացուցիչը Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների սահմանումն անվանել է ԱՄՆ-ի հայտարարությունների կեղծ լինելու ամենամեծ ապացույցը»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված […]
10:50 26.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային […]
10:44 26.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․6 դրամ:
10:38 26.02.2025
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեն խոսել է տեսակրկնապատկերների VAR համակարգի մասին։ «VAR-ն աղետ է։ Նրանք, ովքեր օրենքներ են թելադրում, չեն սիրում ֆուտբոլը։ Անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք իրերը մեկնաբանում են այնպես, ինչպես կան: Խնդիր է նաև այն, որ օրենքները փոխվում են անընդհատ. այսօր VAR-ը խախտում է արձանագրում, իսկ կիրակի` ոչ։ Երբ VAR-ը […]
10:30 26.02.2025
Կանադական մի քանի սրճարաններ իրենց ճաշացանկում փոխել են սուրճի Ամերիկանո անվանումը և այն կոչում են Կանադիանո ՝ ի նշան բողոքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, հայտնում է The Washington Post-ը (WP): Ինչպես նշում է հրատարակությունը, սրճարանները դժգոհ են Օտտավայի դեմ ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի մտադրությունից, ինչպես նաև Թրամփի հռետորաբանությունից, որը բազմիցս հայտարարել […]
10:25 26.02.2025
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ Քննությամբ պարզվել է, որ Ս.Գ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Մ.-ն ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են իշխանությունը […]
10:20 26.02.2025
«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրն ակումբի պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ։ Այս մասին տեղեկացրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 33-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին և 55 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
10:15 26.02.2025
Հ-46 Շինուհայր ճանապարհին նույնպես սաստիկ բուք է։ Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
10:12 26.02.2025
Փետրվարի 27-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան և Մրգաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
10:00 26.02.2025
Թայվանի առաջին ազգային կառուցված «Հայ Կուն» (Նարվալ) սուզանավը 2025 թվականի ապրիլին կանցնի ծովի ընդունման փորձարկումներ: Այս մասին լրագրողներին հայտնել է կղզու պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սուն Լիֆանգը։ Ըստ Taiwan News թերթի, Sun Lifang-ն ընդգծել է, որ ապրիլը ներառված է սուզանավի փորձարկման ժամանակացույցում, և ծովային փորձարկումների հետաձգման մասին ավելի վաղ տարածված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: «Նարվալի փորձարկումն […]