Բոլոր լուրերը – Page 444 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Ուսիկը ասել է, թե ով կլինի գերծանր քաշային կարգի հաջորդ բացարձակ չեմպիոնը

09:55 26.02.2025

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը պատասխանել է հարցին, թե ով իր կարծիքով կլինի գերծանր քաշային կարգում աշխարհի հաջորդ բացարձակ չեմպիոնը։ «Մոզես Իտաուման: Կարծում եմ՝ նա մեծ բռնցքամարտիկ է։ Երիտասարդ է՝ 20 տարեկան։ Նրան մեծ ապագա է սպասում»,- ասել է 38-ամյա Ուսիկը: Իտաուման նիգերիական ծագումով անգլիացի բռնցքամարտիկ է, անցկացրել է 11 մենամարտ, ունի նույնքան հաղթանակ, որոնցից […]

̰
WSJ. ԱՄՆ-ը կստեղծի անօրինական միգրանտների գրանցամատյան

09:50 26.02.2025

ԱՄՆ իշխանությունները կստիպեն անօրինական միգրանտներին գրանցվել հատուկ գրանցամատյանում, հակառակ դեպքում՝ նրանց կսպառնա տուգանք կամ ազատազրկում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը, որը ձեռք է բերել նախաձեռնության նախագիծը։ Համաձայն ԱՄՆ վարչակազմի պլանների՝ 14 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր անօրինական ներգաղթյալներից կպահանջվի ներկայացնել մատնահետքեր և տրամադրել իրենց տան հասցեները։ Եթե ​​նրանք դա չանեն, նրանք […]

̰
Արտենիի դպրոցի հանդիսությունների դահլիճը հիմնանորոգած և կահավորված է. Փաշինյան

09:45 26.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել. «Արտենիի դպրոցի հանդիսությունների դահլիճը հիմնանորոգած և կահավորված է»։ Տեսանյութն՝ այստեղ։

̰
Ուղղաթիռը, որում եղել է Հոնդուրասի նախագահը, արտակարգ վայրէջք է կատարել ջունգլիներում

09:40 26.02.2025

Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոյին տեղափոխող ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել երկրի կենտրոնում գտնվող ջունգլիներում։ Այս մասին հայտնում է El Heraldo-ն։ Պարբերականի տվյալներով՝ Կաստրոն վերադառնում էր Տեգուսիգալպա աշխատանքային այցից հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Սան Պեդրո Սուլա քաղաք։ Սակայն, Կորտես դեպարտամենտի Էլ Բալին գյուղի մոտ ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել։ Հաղորդվում է, որ միջադեպի հետեւանքով Հոնդուրասի նախագահը, ինչպես […]

̰
Տիբո Կուրտուան պատրաստ է վերադառնալ Բելգիայի հավաքական

09:35 26.02.2025

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Բելգիայի ազգային հավաքական. «Կարոտել եմ Բելգիայի հավաքականում խաղալուն։ 1,5 տարի է անցել, և այժմ պատրաստ եմ վերադառնալ հավաքական»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տիբո Կուրտուան տարաձայնություններ ուներ Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ։ 2023 թ. հունիսին նա հեռացել էր […]

̰
Al Jazeera. Գազայում հիպոթերմիայից մահացած նորածինների թիվը հասել է վեցի

09:30 26.02.2025

Գազայի հատվածում հիպոթերմիայից մահացած երեխաների թիվը հասել է 6-ի, եւս մեկ երեխա ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի իշխանություններին։ Հաղորդվում է, որ Գազայի հատվածում հազարավոր փախստականներ չեն կարողանում տաքացնել իրենց ապաստարանները, ինչը հանգեցնում է հիպոթերմային բազմաթիվ դեպքերի՝ հիմնականում փոքր երեխաների շրջանում: Տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի պատճառով առնվազն […]

̰
Լեհաստանը կգնի և Ուկրաինա կուղարկի 5 հազար Starlink հավաքածու

09:25 26.02.2025

Լեհաստանը կգնի և Ուկրաինա կուղարկի Starlink արբանյակային ինտերնետի 5 հազար հավաքածու, լրագրողներին հայտնել է հանրապետության տեղեկատվության նախարար Քշիշտոֆ Գալկովսկին։ «Մենք պատվիրում ենք հինգ հազար Starlink: Դրանք արդեն մասամբ վճարվել են և կուղարկվեն Ուկրաինա», – ասել է Գալկովսկին: Նա պարզաբանել է, որ Starlink-ը Ուկրաինա կժամանի «առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում»։ Լեհ նախարարի խոսքով՝ ներկայումս Ուկրաինայում գործում […]

̰
Քելլոգը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի

09:20 26.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի։ «Ես շատ դրական եմ վերաբերվում նրան, թե ինչ է Թրամփը մտադիր անել այս հակամարտության հետ կապված: Եվ ես լիովին վստահ եմ նրա այն տեսակետին, որ այս պատերազմը կավարտվի մոտ ապագայում»,-ասել է Քելլոգը Fox News-ի եթերում։ […]

̰
Արգենտինան ստացել է Դանիայից գնված առաջին F-16 կործանիչը

09:10 26.02.2025

Արգենտինան Դանիայից ստացել է իր առաջին F-16 կործանիչը՝ 24 ինքնաթիռ գնելու պայմանագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի պաշտպանության նախարար Լուիս Պետրին։ «F-16 կործանիչի ավելացումը Արգենտինայի ռազմաօդային ուժերի նավատորմի մեջ պատմական օր է մեր ազգային պաշտպանության վերականգնման համար: Մենք ավարտել ենք ռազմական օդային տեխնիկայի ամենամեծ գնումը վերջին 40 տարում»,- գրել է նա X-ում: Նախարարությունից […]

̰
Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է․ Անչելոտի

09:00 26.02.2025

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ մադրիդյան ակումբի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Լուկան պետք է խաղա այնքան, որքան ցանկանում է: Մոդրիչը նվեր է ֆուտբոլի համար: Այն ամենը, ինչ նա անում է, հիասքանչ է: «Ռեալը» բախտավոր է նրա նման լեգենդ […]

̰
Economist․ Եվրոպային 10 տարի կպահանջվի ԱՄՆ-ից ռազմական ինքնավարություն ձեռք բերելու համար

08:55 26.02.2025

Մարտական ​​պատրաստ զինված ուժերի և հզոր ռազմարդյունաբերական համալիրի ձևավորումը, որը կախված չի լինի ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից կպահանջի մոտ 10 տարի։ Այս մասին հայտնում է բրիտանական The Economist ամսագիրը։ Հրատարակության համաձայն՝ եվրոպական շատ երկրների համար այսօր դժվար կլիներ գոնե մեկ մարտական ​​պատրաստ բրիգադ ստեղծել, մինչդեռ ուկրաինական հակամարտությունը երկու կողմերից, ընդհանուր առմամբ, ներառում է մոտ 230 նման […]

̰
Bild. Եվրոպան վախենում է ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերումից

08:45 26.02.2025

Արևմտյան հետախուզական ծառայություններն ու քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կարող են հանգեցնել Եվրոպայի մեծ մասերում ամերիկյան զորքերի ներկայության դադարեցմանը: Այս մասին գրում է Bild թերթը։ «Ըստ մեր տեղեկությունների՝ խոսքը 2021 թվականից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջների մասին է, այն է՝ ԱՄՆ զորքերը դուրս բերել ՆԱՏՕ-ի բոլոր այն երկրներից, որոնք միացել […]

̰
Տրանսպորտային միջոցները դուրս են բերվել արգելափակումից

08:35 26.02.2025

Փետրվարի 25-ին, ժամը 12:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Շինուհայրի ավտոճանապարհին եղանակային պայմաններից ելնելով իրականացվող շրջայցի ընթացքում Շինուհայրի խաչմերուկում նկատվել են արգելափակված ավտոմեքենաներ և խցանում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները համատեղ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել՝ […]

̰
«Գալաթասարայը» պատրաստվում է բողոք ներկաայացնել Թուրքիայի դատախազություն Ժոզե Մոուրինյուին պատժելու պահանջով

08:30 26.02.2025

«Գալաթասարայը» պատրաստվում է բողոք ներկաայացնել Թուրքիայի դատախազություն, ինչպես նաև ցանկանում է դիմել ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին՝ Ժոզե Մոուրինյուին պատժելու պահանջով, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: ««Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շարունակում է ստորացուցիչ բառեր օգտագործել թուրք ժողովրդի հասցեին ու կիրառել անմարդկային հռետորաբանություն: Քրեական գործ հարուցելու վերաբերյալ բողոք ենք ներկայացնելու Թուրքիայի դատախազություն, իրավիճակի մասին տեղյակ ենք պահելու […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:25 26.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Նախատեսվում է Հնդկաստանի վարչապետի այցը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին

08:20 26.02.2025

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կայանալիք շքերթին ծրագրված է և տեղի կունենա «մեծ հավանականությամբ»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Նյու Դելիի ռազմական շրջանակների աղբյուրը։ «Վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է այցելել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին»,-ասել է գործակալության աղբյուրը: Նրա խոսքով՝ «դիտարկվում է նաև Հնդկաստանի […]

̰
«Բարսելոնայի» երիտասարդ խաղացողը վիրավորված է Ֆլիկից և նա որոշել է հեռաանալ ակումբից

08:10 26.02.2025

«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Պաբոլ Տորեն դժգոհ է ակումբում իր դերից և ցանկանում է հեռանալ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը՝ Ժոան Լապորտայի և Դեկուի գլխավորությամբ, տեղյակ է Պաբլո Տորեի հետ կապված իրավիճակի մասին և դեմ չի լինի նրա հեռանալուն։ 21-ամյա խաղացողը առաջիկա ամռանը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, թե վարձակալության, թե […]

̰
Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն, Ամասիայի և Արագածի տարածաշրջաններում բուք է

08:05 26.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

08:00 26.02.2025

Փետրվարի 25-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «MINI Cooper» մակնիշի ավտոմեքենային։ Մինչ փրկարարների […]

̰
Հանս-Դիտեր Ֆլիկը` Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ

00:56 26.02.2025

«Բարսելոնան» գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Գերմանացու թիմը փետրվարին անցկացրած բոլոր չորս խաղերում հաղթել է և 54 միավորով բարձրացել առաջին տեղ: Ֆլիկը Լա լիգայում իր նորամուտի մրցաշրջանում երրորդ անգամ է ստանում ամսվա լավագույն մարզչի մրցանակը:

̰
Զելենսկին պատրաստվում է ուրբաթ օրը մեկնել ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին. Reuters

00:51 26.02.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է փետրվարի 28-ին մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով՝ Զելենսկին և Թրամփը կքննարկեն օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որի պայմանները համաձայնեցվել են պաշտոնյաների կողմից։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել լուրերը:

̰
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

00:42 26.02.2025

Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն, սուր շնչառական նոպաների կրկնություն չի եղել»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Պոնտիֆիկոսը համակարգչային տոմոգրաֆիա է անցել երկկողմանի թոքաբորբի ռադիոլոգիական մոնիտորինգի համար: «Կանխատեսումը մնում է զգուշավոր զուսպ», – […]

̰
Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում ընդունել է մի խումբ աշակերտների

00:29 26.02.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է, որ քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում է ունեցել Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ «Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ […]

̰
Լարսը փակ է

00:16 26.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:13 26.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ գյուղի շրջադարձից […]

̰
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը՝ ըստ BBC-ի

00:04 26.02.2025

BBC-ի պաշտոնական էջում հարցում է անցկացվել, որով մարդկանց խնդրել են քվեարկել այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի օգտին։ Քվեարկության արդյունքում հաղթել է ​​«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: Նա ստացել է ընտրողների ձայների 83 տոկոսը։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» աստղ Կիլիան Մբապեն՝ ընդամենը 9 տոկոսով, երրորդը՝ Վինիսիուս Ժունիորը 4 տոկոսով, ապա Լամին Յամալը՝ 2 տոկոսով։ Մյուս […]

̰
Աբխազիայում հայերի հասցեին հնչած սպանության սպառնալիքներից հետո լարվածությունը նվազել է

23:55 25.02.2025

Աբխազիայում, ուր նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո սպանության սպառնալիքներ էին հնչում տեղի հայերի հասցեին, իրավիճակը կայունացել է: Իրավապահների ու քաղաքական իշխանությունների գործողությունների շնորհիվ աբխազահայերն իրենց ավելի վստահ են զգում, թեև հայկական գյուղերում շարունակում են հերթապահել ոստիկանության ուժեղացված ստրաբաժանումները: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց իջեցնել լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ ընտրությունների առաջին փուլում առաջին […]

̰
Իսակովի պողոտայում «ԳԱԶել»-ներ են բախվել․ կան վիրավորներ

23:43 25.02.2025

Փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 75 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի և Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի թիվ 1 համալսարանական» հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

23:30 25.02.2025

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։ Հետո ավելի զգալի։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

23:15 25.02.2025

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները շարունակվում են։ Արաբկիրում և Դավթաշենում իրականացվում են աղով և ավազով ձնամաքրիչ աշխատանքներ, որոնք ընդգրկում են բակային տարածքները, շենքերի մուտքերը և մայթերը։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութում:

̰
BACK_TO_TOP