23:03 25.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդը» ֆինանսական խնդիրների պատճառով կգնա աշխատատեղերի հարկադրված կրճատման, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է վերափոխել իր կորպորատիվ կառուցվածքը՝ որպես ակումբի ֆինանսական հզորության և գործառնական արդյունավետության բարելավման լրացուցիչ միջոցառումների մաս: Այս միջոցառումների շրջանակներում 150-200 աշխատատեղ կարող է կրճատվել աշխատակիցների հետ խորհրդակցելուց հետո: Մենք պարտավոր ենք «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձնել լավագույն դիրքերին: Մենք […]
22:55 25.02.2025
Փետրվարի 25-ին, ժամը 21:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ […]
22:43 25.02.2025
Վերջին 10-ն օրյակում միջազգային լրահոսում տիրապետողը Թրամփի Ռուսաստանի ու Եվրոպացի լիդերների հետ շփումներն են: Ու դրանում առանցքային հարցերից մեկը վերաբերում է Ուկրաինային: Պատահական չէր, որ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը մեկնեց ԱՄՆ՝ հանդիպելու Թրամփին: Ի՞նչ են այս ամենում առանձնացնում մասնագետները: Այս ու այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:34 25.02.2025
Փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի «Արծվի թևեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի […]
22:23 25.02.2025
Երևանի «Ուրարտուն» վարձավճարով ձեռք է բերել ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Յակովլևը խաղացել է նաև մերձմոսկովյան «Խիմկիում» ու «Նիժնի Նովգորոդում»:
22:17 25.02.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 1: Ո՞րն է բարեփոխման նպատակը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:07 25.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ վարչության նիստից։ «Վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:48 25.02.2025
Փետրվարի 25-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին։ Ողջունելով ներկաներին՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցության հարթակը, որը հնարավորություն է տալիս կիսվելու փորձառությամբ, նաև նախանշելու երկկողմ ձևաչափով ընկալելի հետագա քայլերը։ Անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ նախարարը նշել է, որ նպատակը ՆԳ նախարարության մանդատի շրջանակում […]
21:38 25.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Արթիկի տարածաշրջան՝ Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ և Հովտաշեն գյուղեր։ Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա […]
21:27 25.02.2025
Փետրվարի 25-ին, արտակարգ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 14-րդ փողոցի 2 փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջների […]
21:18 25.02.2025
Երևանի սրտում՝ Կասկադում սկսվում է նոր դարաշրջան։ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ այս նշանավոր վայրը կամբողջանա՝ ստանալով իր ավարտուն ու ամբողջական տեսքը։ Կասկադի անավարտ հատվածը վերջապես կկապվի Հաղթանակի 50-ամյակի հուշարձանին՝ վերականգնելով քաղաքի պատմամշակութային դիմագիծը։ Ծրագիրն իրականացվելու է աշխարհահռչակ ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա։ 1000-տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, հանգստի […]
21:11 25.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:07 25.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Երասխ […]
21:03 25.02.2025
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը Այս մասին «Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», – նշեց նա: Դեռ կեսօրին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, որ Բաքվից պատասխան դեռ […]
21:00 25.02.2025
Ի՞նչ է անհրաժեշտ 2024 թվականի եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած հոլովակում։
20:53 25.02.2025
Փետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հարտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության […]
20:50 25.02.2025
«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, տեղեկացնում է InterLive-ը: «Ինտերը» դիտարկում է անգլիացի կիսապաշտպանին վարձակալական հիմունքով թիմ հրավիրելու տարբերակը: «Ինտերը» նաև ցանկանոմ է Մաունթի պայմանագրում ներառել կետ, որի համաձայն իրավունք կունենա ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: Միլանյան ակումբում կարծում են, որ Մաունթը կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինողը: 26-ամյա Մեյսոն Մաունթը […]
20:45 25.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում ձմեռային սպասարկման աշխատանքները շարունակվում են։
20:35 25.02.2025
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, այսօր Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: «Կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված Վարպետաց դասի շրջանակներում հանրապետության […]
20:30 25.02.2025
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդհարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, մեկնարկել է կարևոր առաքելություն` միտված առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման աշխատանքներին, մարզերում կադրերով համալրման, նպատակային ուսուցման, բժիշկների հավաստագրման, մասնագիտական ներուժի վերապատրաստման և լիցենզավորման գործընթացին: Երկուստեք կարևորվել է այս նախաձեռնությունը, որը նպաստելու […]
20:22 25.02.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։ Աշխարհի 24-րդ ռակետն առաջին փուլում 6-1, 6-3 հաշվով առավելության է հասել Դանիել Էվանսի (Մեծ Բրիտանիա, 178-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Հատկանշական է, որ Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ է հաղթել Էվանսին: Նախորդ 5 խաղերում հաջողությունն ուղեկցել էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին: Խաչանովը 1/8 եզրափակչում […]
20:17 25.02.2025
Գերագույն Ռադան օրենք է ընդունել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմական դրության ժամանակաշրջանում այլ նահանգներ ուղարկելու նախագահի իրավունքի մասին, որն էլ ընդունվել է Վլադիմիր Զելենսկիի կողմից։ «Ռազմական դրության ժամանակաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներ այլ նահանգներ ուղարկելու հետ կապված որոշ հարցերի կարգավորման մասին օրենքը ընդունվել է՝ 267 ձայնով»,-գրել է Ուկրաինայի խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի իր ալիքում։ […]
20:07 25.02.2025
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Ապարանի , Արագածի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մ-2-Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։ Ալագյազ-Գեղադիր և Սևանի […]
19:50 25.02.2025
ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի Լիգայի C3 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը երկու անպատասխան գնդակ է ուղարկել Ղազախստանի ընտրանու դարպասը (2:0): Մեր հավաքականի կազմում աչքի են ընկել Սվետլանա Ղարագյոզյանը և Օքսաննա Պիզլովան՝ համապատասխանաբար 15-րդ և 57-րդ րոպեներին։ Երկու տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը 6 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը։
19:45 25.02.2025
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում։ «ՀՀ Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիք Գեղարքունիք, Լոռի, Կոտայք և Արագածոտն դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Քամու ուժգնացումը ժամանակ առ ժամանակ կշարունակվի մինչև փետրվարի 27-ի երեկոյան ժամեր: Հորդորում ենք այդ մարզերի […]
19:35 25.02.2025
Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Բրյուսել, հայտնում է բելգիական Belga գործակալությունը։ «Երեքշաբթի օրը Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Զելենսկին նրան հրավիրել է Կիև և հայտարարել հաջորդ շաբաթ Բրյուսել այցելելու մտադրության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան մարտի 6-ին Բրյուսելում անցկացնում է ԵՄ երկրների […]
19:27 25.02.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված աղյուսակում նահանջել է երեք տեղով և 1960 միավորով 24-րդն է: Տղամարդկանց աղյուսակի լավագույն տասնյակում մեկ փոփոխություն է եղել. Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) շրջանցել է Թոմի Փոլին (ԱՄՆ) և բարձրացել է 9-րդ տեղ։ Առաջատարը 11330 միավորով շարունակում է մնալ իտալացի Յանիկ Սիները։
19:22 25.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ ընդհատել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Սրա վրա ուշադրություն է հրավիրել CNN հեռուստաընկերությունը։ Սպիտակ տան մամուլի ասուլիսում Մակրոնը «քաղաքավարի կերպով ընդհատեց նախագահ Թրամփի այն պնդումը, թե Եվրոպան փող է տալիս Ուկրաինային»։ Ֆրանսիայի նախագահը բացատրել է, թե ինչպես է ԵՄ-ն տրամադրում այս գումարը։ Նախագահների […]