Բոլոր լուրերը – Page 4470 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Սարգիս Ադամյանը՝ «Օստենդեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ. WhoScored

14:01 14.03.2022

Բելգիայի առաջնության 31-րդ տուրի «Օստենդե»-«Բրյուգե» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հիշեցնենք, խաղն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 3-1 հաշվով, իսկ Ադամյանը դարձել էր դուբլի հեղինակ: WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 8,7։ Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» վաստակեց 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ […]

̰
Իրանի արտգործնախարարը կայցելի Մոսկվա

13:56 14.03.2022

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Խորհրդակցությունները [միջուկային համաձայնագրի շուրջ] շարունակվում են տարբեր մակարդակներով։ ԳՀՀԾ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունները և ԱԳ նախարարները կապ են պահպանում […]

̰
Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը

13:52 14.03.2022

Սույն թվականի մարտի 8-ին և 9-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ստրասբուրգում: Այցի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության քարտուղարության գլխավոր քարտուղար Քրիստոս Ջակումոպուլոսը: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ընդգծվեց Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը: Միջազգային իրավական […]

̰
Մարգարիտա Ազարյանն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից

13:45 14.03.2022

Նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի՝ մարտի 10-ի կարգադրությամբ ՀՀ նախագահի օգնական Մարգարիտա Ազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»,- ասված է կարգադրության տեքստում: Մարգարիտա Ազարյանն այս պաշտոնում նշանակվել էր […]

̰
Հայ ազատ ոճային ըմբիշները Մ 23 ԵԱ-ից վերադառնում են 4 մեդալով

13:37 14.03.2022

Պլովդիվում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալ նվաճեց 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը: Բրոնզե մեդալի համար պայքարում նա 10:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին: Այսպիսով՝ մեր ազատ ոճի հավաքականը 4 մեդալով է վերադառնում: Ավելի վաղ մեր թիմի կազմում արծաթե մեդալներ էին նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

13:30 14.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ […]

̰
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԽ

13:24 14.03.2022

ԱՀ ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: «Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը

13:12 14.03.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման […]

̰
Հորիզոն 13.00

13:00 14.03.2022

̰
SHANTNEWS

13:00 14.03.2022

̰
ԵՄ-ն Ռուսաստանի համար լրացուցիչ պատժամիջոցներ ունի. Շառլ Միշել

12:57 14.03.2022

Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ նախապատրաստվել են Եվրոպայի համար նվազագույն վնասով, և հիմա ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել՝ ճնշումը շարունակելու համար։ Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Մենք չափավորեցինք առաջին պատժամիջոցներն այնպես, որ դրանք ավելի ցավոտ լինեին (ռուսական իշխանությունների – խմբ.)  և ավելի քիչ արդյունավետ մեզ համար: Մենք պետք է շարունակենք […]

̰
«Ռոսկոմնադզորը» Instagram-ը պաշտոնապես դասեց արգելված կայքերի թվին

12:45 14.03.2022

«Ռսկոմնադզորը»  Instagram սոցիալական ցանցը (պատկանում է Meta-ին)  պաշտոնապես գրանցեց արգելված կայքերի ռեգիստրում։ Այսպիսով, մարտի 14-ից, ըստ Արգելափակված էջերի և կայքերի ստուգման գերատեսչության ունիվերսալ ծառայության տվյալների, մուտքը Instagram.com սահմանափակ է՝ Գլխավոր դատախազության պահանջով։ Ծառայության արգելափակումը Ռուսաստանում սկսվել է կիրակի օրը՝  Հեռավոր Արևելքի շրջաններից և ավարտվելու է երկուշաբթի երեկոյան: Արգելափակման որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ […]

̰
Ռուս զինվորականները սկսել են գրավված ուկրաինական տեխնիկան փոխանցել ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին

12:41 14.03.2022

Ռուս զինվորականները հատուկ օպերացիայի ժամանակ գրավված, լքված, խոցված պահեստներում պահվող ուկրաինական տեխնիկան փոխանցում են ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Խոսքն ինչպես խորհրդային արտադրության, այնպես էլ արևմտյան երկրների կողմից մատակարարված սպառազինության մասին է, որը փոխանցվում է՝ տեխնիկական վիճակի ստուգումից և վերականգնումից հետո։

̰
ՆԱՏՕ-ի ներքաշվելն ուկրաինական հակամարտության մեջ կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի․ Շառլ Միշել

12:34 14.03.2022

ՆԱՏՕ-ի ներքաշվելն ուկրաինական հակամարտության մեջ կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքն է հայտնել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 14-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չսաստկանա,- ասել է նա:- Ռուսաստանը միջուկային տերություն է, եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե այդ հակամարտությունը […]

̰
SpaceX-ը և Tesla-ն բախվում են հումքի և լոգիստիկայի ոլորտում գնաճային ճնշումների

12:20 14.03.2022

SpaceX-ը և Tesla-ն բախվում են հումքի և լոգիստիկայի ոլորտում գնաճային ճնշումների։ Այս մասին մարտի 13-ին Twitter-ում հայտնել է գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ Ձեռնարկատերն իր օգտահաշվի բաժանորդներին հրավիրել է մտածել, թե ինչ ցուցանիշների կհասնի գնաճը առաջիկա մի քանի տարիներին։ «Tesla-ն և SpaceX-ը վերջին շրջանում նկատել են հումքի և լոգիստիկայի զգալի գնաճային ճնշումներ: Եվ մենք միայնակ չենք»,- […]

̰
Անցած շաբաթ աճյունների որոնումներն արդյունք չեն տվել․ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ

12:10 14.03.2022

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը։ 2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից 1 չոր խոտածածկ տարածքներում, 3-ը աղբանոցներում: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ […]

̰ ̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք

12:02 14.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 944 մարդ, ևս 15-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 5 234 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 8,9 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 15,34 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 12,36 տոկոս: Ընդհանուր […]

̰
Դանակահարությունը բացահայտվել է, դանակահարողը բերման է ենթարկվել

11:54 14.03.2022

Մարտի 6-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Մարտի 11-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 149 դեպք

11:46 14.03.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 27, ընտանեկան բռնության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման և ծանր վիրավորանքի՝ 15-ական, խարդախության՝ 14-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, ծեծի, թմրանյութի իրացման ու […]

̰
Սարգիս Ադամյանը դուբլի հեղինակ է դարձել «Բրյուգեի» կազմում

11:40 14.03.2022

Բելգիայի առաջնության 31-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Օստենդեին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով փոխարինվել է 80-րդ րոպեին։ «Բրյուգեն» վաստակել է 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

̰
Ուսման հրավեր` Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանում սովորելու համար

11:34 14.03.2022

Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ: Ուսումնառության տևողությունը 3 տարի է: Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող համապատասխան քննություններ: Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը կցվում է: Կրթաթոշակին մասնակցելու հայտերն ընդունվում են առցանց։

̰
«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը կօժանդակի խորհրդարանի կարողությունների զարգացմանը

11:29 14.03.2022

«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը մշակվել է Ազգային ժողովին աջակցություն ցուցաբերելու համար՝ ուշադրության կենտրոնում պահելով խորհրդարանական գործառնությունների որակի, թափանցիկության եւ ներառականության բարելավումը: Այս մասին հայտնում է ԱԺ ֆեյսբուքյան էջը։ Ծրագիրն օժանդակում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով: Ծաղկաձորում անցկացված աշխատաժողովի նպատակն է պատգամավորներին ներկայացնել Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունները:

̰
Արմավիրում վրաերթի հետևանքով 11-ամյա աղջիկ է մահացել

11:24 14.03.2022

Մարտի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա Մելինե Վարդանյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Սպերցյանի դուբլի շնորհիվ «Կրասնոդարը» հաղթել է «Սպարտակին»

11:16 14.03.2022

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Սպարտակին»։ 5-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը։ 38-րդ րոպեին Կվինսի Պրոմեսը 11-մետրանոց հարվածով խփել է պատասխան գոլը։ Հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ էլ 11-մետրանոց նշակետից երկրորդ գոլն է խփել Սպերցյանը և հաղթանակ բերել […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, 4 մահ

11:09 14.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓17 նոր դեպք ✓1432 թեստավորում ✓166 առողջացած ✓4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 021 դեպք, որոնցից 408 562-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8576 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 936 474 թեստավորում:

̰
Գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն․ ՊԲ

11:04 14.03.2022

Մարտի 13-ին` օրվա ընթացքում, և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Աշտարակում Mazda 6-ը տապալել է էլեկտրասյունը, այնուհետև տաղավարն ու հայտնվել մայթին

10:55 14.03.2022

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Զոհրաբյանն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ դուս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա կոտրել կանգառի համար նախատեսված ցուցանակը, հայտնվել մայթում, առաջ ընթանալով տապալել տաղավարը և […]

̰
ԵԱՀԿ նախագահությունից մեկնաբանել են Ադրբեջանի կողմից Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման լուրերը

10:49 14.03.2022

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական և միջազգային զեկույցներին ու ահազանգերին, ինչպես նաև ԵԱՀԿ կառույցների հնարավոր անելիքներին այդ խնդրի առնչությամբ: «ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը պատմական և […]

̰
Ներկայացվել է 2022 թ․ ընթացքում ՀՀ մարզերում երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ մատուցող ՀԿ-ների ցանկը

10:41 14.03.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ՝ 2022 թ․ ընթացքում ՀՀ մարզերում երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ են մատուցում։ Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ […]

̰
BACK_TO_TOP