Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը

13:52 14.03.2022

Սույն թվականի մարտի 8-ին և 9-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ստրասբուրգում: Այցի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության քարտուղարության գլխավոր քարտուղար Քրիստոս Ջակումոպուլոսը:
Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ընդգծվեց Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը հանդիպումներ ունեցավ նաև ԵԽ Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետասդոթրի և վերջինիս ղեկավարած բաժնի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին ԵԽ – Հայաստան համագործակցության շրջանակներում իրականացվող բազմաթիվ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Եղիշե Կիրակոսյանը կարևորեց ընթացիկ ծրագրերի դերը մարդու իրավունքների և հատկապես ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում:
ՄԻԵԴ-ի վճիռների կատարման բաժնի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կատարման փուլում գտնվող մի շարք վճիռների վերաբերյալ ընթացիկ հարցեր և հատուկ ընդգծվեց Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետության բարձրացումը վերջին տարիների ընթացքում:
Եղիշե Կիրակոսյանը հանդիպեց նաև Վենետիկի հանձնաժողովի Սահմանադրական արդարադատության դեպարտամենտի ղեկավար Շնուց Դուրի հետ: Քննարկվեցին Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը հանդիպումներ ունեցավ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների և դատարանի իրավախորհրդատու Աննա Օսթինի հետ: Ի թիվս մի շարք հարցերի քննարկվեցին Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության կիրառմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց սերտորեն համագործակցել ՄԻԵԴ-ի իրավաբանությունը ազգային մակարդակում առավել հասանելի դարձնելուն ուղղված նոր գործիքակազմի ներդրման ուղղությամբ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բաքվում հայտարարել են, թե վերականգնվել է Երևանի մահմեդականների հոգևոր առաջնորդի գրասենյակը

22:53 22.05.2025

Բաքվում հայտարարել են, թե վերականգնվել է Երևանի մահմեդականների հոգևոր առաջնորդի գրասենյակը

Այսօր Բաքվում հայտարարել են, թե վերականգնվել է Երևանի մահմեդականների հոգևոր առաջնորդի գրասենյակը: Որոշումն այդ մասին հրապարակել է ադրբեջանցիների հոգևոր վարչության պետ Ալահշուքյուր Փաշազադեն: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաշազադեի նախագահությամբ հոգևոր վարչությունում տեղի ունեցած Ղազիների խորհրդի նիստում որոշում է կայացվել վերականգնել, ինչպես իրենք են անվանում, «Իռէվանի Ղազիաթը». խոսքն այն […] ...

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է իսրայելցի դիվանագետների սպանության կապակցությամբ

22:42 22.05.2025

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է իսրայելցի դիվանագետների սպանության կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը վշտացած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման լուրից, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։ «Միանալով տարբեր երկրներից հնչող ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,- նշվում է գերատեսչության X-ի միկրոբլոգում։ Saddened to hear about the attack on #Israel‘s embassy staff in Washington, D.C., resulting in loss of […] ...

Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1.5 միլիոն դոլարով

22:34 22.05.2025

Լինքոլնի արյունոտ ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 1.5 միլիոն դոլարով

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի սպիտակ կաշվե ձեռնոցները, որոնք նա կրել էր թատրոնում իր սպանության օրը, աճուրդում վաճառվել են 1,5 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Freeman’s-Hindman աճուրդի տունը։ Տեղեկությունների համաձայն՝ Լինքոլնն այս ձեռնոցները կրել է Ֆորդի թատրոնում 1865 թվականի ապրիլի 14-ին, որտեղ նրա դեմ մահափորձ է կատարվել։ Լինքոլնի մահից հետո նրա մարմինը տարվել է […] ...

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով. Ավինյան

22:25 22.05.2025

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով. Ավինյան

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

22:17 22.05.2025

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին։ Անդրադարձ է եղել մայրաքաղաքի խնդիրներին և թե ինչ անելիքներ ունեն այդ խնդիրների լուծման գործում Երևանի քաղաքապետարանն ու ավագանին։ Մասնավորապես, Միքայել Խաչատրյանը խոսել է հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից երևանցիներին ազատելու որոշման պատճառների, ընդհանուր աղբահանության, համայնքային կառույցների շինարարության, կոռուպցիոն բացահայտումների, նաև փողոցային խցանումների […] ...

Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում

22:08 22.05.2025

Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում

Արգենտինական Պրիմերան ներկայացնող «Բարակաս Սենտրալ» ակումբի պաշտպան Մաքսիմո Գարսիա Սելարայանը ցանկություն է հայտնել խաղալու Հայաստանի հավաքականում: «Ես հայկական արմատներ ունեմ: Իմ երկրորդ ազգանունը Սելարայան է: Ես Հայաստանի քաղաքացի չեմ, սակայն ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում»,- սոցցանցերում գրել է 20-ամյա ֆուտբոլիստը: Մաքսիմո Գարսիա Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում: ...

BACK_TO_TOP