Բոլոր լուրերը – Page 4469 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին»

15:20 14.03.2022

Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Նա տեղեկացրել է, որ դատարանը Գալստյանին ազատ է արձակել 50 մլն գրավի դիմաց` բավարարելով պաշտպանների բողոքը։ «Մենք արդեն ստացել ենք դատարանի որոշումը, և գումարը վճարելուց հետո նա ազատ կարձակվի»,- ասաց Անդրիկյանը։ Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն […]

̰
Հարազատների կողմից զոհերի դիերը չընդունելու դեպքում հնարավոր է ինչ-որ պահի պետությունը հուղարկավորություն իրականացնի

15:17 14.03.2022

Կան դեպքեր, երբ պատերազմում զոհված անձանց աճյունները նույնականացվել են կրկնակի, եռակի անգամ, սակայն հարազատները դեռևս պատրաստ չեն վերցնել աճյունները հուղարկավորելու համար, նման դեպքերում պետությունը չի բացառում, որ ինչ-որ փուլում կարող է ինքը հուղարկավորել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Մենք ունենք դեպքեր, երբ նույնականացվել է, արդյունքները կրկնակի, […]

̰
Ծանր վիճակում գտնվողների 89.5%-ը պատվաստված չէ․ ԱՆ

15:12 14.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դրական թեստ ունեցողների 88.4%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 87.5%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 89.5%-ը պատվաստված չէ։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:07 14.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 14։50-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության […]

̰
SHANTNEWS

15:00 14.03.2022

̰
Հորիզոն 15.00

15:00 14.03.2022

̰
Մեկնարկել է ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 4-րդ փուլը

14:57 14.03.2022

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին, որոնք կանցկացվեն տեսակոնֆերանսի ձևաչափով, այս մասին նա  գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում: «Բանակցություններ, չորրորդ փուլ՝ խաղաղության, կրակի դադարեցման, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին: Բարդ խոսակցություն»,- գրել է Պոդոլյակը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տոյվո Կլաարին

14:49 14.03.2022

Մարտի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը նաև ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԵՄ Հատուկ ներկայացուցչի աշխատակազմի ղեկավար, քաղաքական հարցերով խորհրդական Բյորն Կունյեն: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու […]

̰
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և մարզերում

14:41 14.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ փողոցում, բախվել […]

̰
Փոփոխություն. ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջ

14:35 14.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում: Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի հավելվածը: Վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի […]

̰
Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում «Точка-У»-ով հարձակում է գործել. զոհերի թվում երեխաներ կան. Պուշիլին

14:29 14.03.2022

Դոնեցկի վրա ուկրաինական զորքերի՝ «Точка-У» հրթիռներով հարձակման հետևանքով զոհվածների թվում կան երեխաներ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։ «Մարդիկ պարզապես կանգառում հերթ էին կանգնել, 20 մարդ, ըստ նախնական տվյալների, զոհվել է, 9-ը  վիրավորվել է: Զոհվածների թվում կան երեխաներ»,- ասել է Պուշիլինը «Россия 24»-ի եթերում։ Նրա խոսքով, եթե «Точка-У»-ն հասներ իր նշանակետին, ապա […]

̰
Ստամբուլում կայացել է Էրդողանի ու Հունաստանի վարչապետի հանդիպումը

14:22 14.03.2022

Ստամբուլում երեկ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը քննարկել են թուրք-հունական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներ: Ըստ Թուրքիայի նախագահականի՝ Էրդողանը և Միցոտակիսը պայմանավորվել են բաց պահել կապի ուղիները և բարելավել հարաբերությունները՝ չնայած առկա տարաձայնություններին: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկկողմ […]

̰
ԵՄ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի

14:15 14.03.2022

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքերով՝ Բրյուսելն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի չսրվի հակամարտությունը, քանի որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքը հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկուշաբթի օրը «El Pais» թերթին տված հարցազրույցում: «Ես մշտական ​​կապի մեջ եմ Վոլոդիմիր Զելենսկու հետ»,- ասել է Միշելը: «Ճիշտ է, նա […]

̰
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին․ ԱԳՆ

14:08 14.03.2022

Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Սարգիս Ադամյանը՝ «Օստենդեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ. WhoScored

14:01 14.03.2022

Բելգիայի առաջնության 31-րդ տուրի «Օստենդե»-«Բրյուգե» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հիշեցնենք, խաղն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 3-1 հաշվով, իսկ Ադամյանը դարձել էր դուբլի հեղինակ: WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 8,7։ Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» վաստակեց 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ […]

̰
Իրանի արտգործնախարարը կայցելի Մոսկվա

13:56 14.03.2022

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Խորհրդակցությունները [միջուկային համաձայնագրի շուրջ] շարունակվում են տարբեր մակարդակներով։ ԳՀՀԾ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունները և ԱԳ նախարարները կապ են պահպանում […]

̰
Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը

13:52 14.03.2022

Սույն թվականի մարտի 8-ին և 9-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ստրասբուրգում: Այցի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության քարտուղարության գլխավոր քարտուղար Քրիստոս Ջակումոպուլոսը: Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ընդգծվեց Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը: Միջազգային իրավական […]

̰
Մարգարիտա Ազարյանն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից

13:45 14.03.2022

Նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի՝ մարտի 10-ի կարգադրությամբ ՀՀ նախագահի օգնական Մարգարիտա Ազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»,- ասված է կարգադրության տեքստում: Մարգարիտա Ազարյանն այս պաշտոնում նշանակվել էր […]

̰
Հայ ազատ ոճային ըմբիշները Մ 23 ԵԱ-ից վերադառնում են 4 մեդալով

13:37 14.03.2022

Պլովդիվում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալ նվաճեց 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը: Բրոնզե մեդալի համար պայքարում նա 10:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին: Այսպիսով՝ մեր ազատ ոճի հավաքականը 4 մեդալով է վերադառնում: Ավելի վաղ մեր թիմի կազմում արծաթե մեդալներ էին նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

13:30 14.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ […]

̰
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԽ

13:24 14.03.2022

ԱՀ ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: «Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը

13:12 14.03.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ և ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման […]

̰
Հորիզոն 13.00

13:00 14.03.2022

̰
SHANTNEWS

13:00 14.03.2022

̰
ԵՄ-ն Ռուսաստանի համար լրացուցիչ պատժամիջոցներ ունի. Շառլ Միշել

12:57 14.03.2022

Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ նախապատրաստվել են Եվրոպայի համար նվազագույն վնասով, և հիմա ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել՝ ճնշումը շարունակելու համար։ Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Մենք չափավորեցինք առաջին պատժամիջոցներն այնպես, որ դրանք ավելի ցավոտ լինեին (ռուսական իշխանությունների – խմբ.)  և ավելի քիչ արդյունավետ մեզ համար: Մենք պետք է շարունակենք […]

̰
«Ռոսկոմնադզորը» Instagram-ը պաշտոնապես դասեց արգելված կայքերի թվին

12:45 14.03.2022

«Ռսկոմնադզորը»  Instagram սոցիալական ցանցը (պատկանում է Meta-ին)  պաշտոնապես գրանցեց արգելված կայքերի ռեգիստրում։ Այսպիսով, մարտի 14-ից, ըստ Արգելափակված էջերի և կայքերի ստուգման գերատեսչության ունիվերսալ ծառայության տվյալների, մուտքը Instagram.com սահմանափակ է՝ Գլխավոր դատախազության պահանջով։ Ծառայության արգելափակումը Ռուսաստանում սկսվել է կիրակի օրը՝  Հեռավոր Արևելքի շրջաններից և ավարտվելու է երկուշաբթի երեկոյան: Արգելափակման որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ […]

̰
Ռուս զինվորականները սկսել են գրավված ուկրաինական տեխնիկան փոխանցել ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին

12:41 14.03.2022

Ռուս զինվորականները հատուկ օպերացիայի ժամանակ գրավված, լքված, խոցված պահեստներում պահվող ուկրաինական տեխնիկան փոխանցում են ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Խոսքն ինչպես խորհրդային արտադրության, այնպես էլ արևմտյան երկրների կողմից մատակարարված սպառազինության մասին է, որը փոխանցվում է՝ տեխնիկական վիճակի ստուգումից և վերականգնումից հետո։

̰
ՆԱՏՕ-ի ներքաշվելն ուկրաինական հակամարտության մեջ կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի․ Շառլ Միշել

12:34 14.03.2022

ՆԱՏՕ-ի ներքաշվելն ուկրաինական հակամարտության մեջ կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքն է հայտնել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 14-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չսաստկանա,- ասել է նա:- Ռուսաստանը միջուկային տերություն է, եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե այդ հակամարտությունը […]

̰
SpaceX-ը և Tesla-ն բախվում են հումքի և լոգիստիկայի ոլորտում գնաճային ճնշումների

12:20 14.03.2022

SpaceX-ը և Tesla-ն բախվում են հումքի և լոգիստիկայի ոլորտում գնաճային ճնշումների։ Այս մասին մարտի 13-ին Twitter-ում հայտնել է գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ Ձեռնարկատերն իր օգտահաշվի բաժանորդներին հրավիրել է մտածել, թե ինչ ցուցանիշների կհասնի գնաճը առաջիկա մի քանի տարիներին։ «Tesla-ն և SpaceX-ը վերջին շրջանում նկատել են հումքի և լոգիստիկայի զգալի գնաճային ճնշումներ: Եվ մենք միայնակ չենք»,- […]

̰
Անցած շաբաթ աճյունների որոնումներն արդյունք չեն տվել․ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ

12:10 14.03.2022

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը։ 2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից 1 չոր խոտածածկ տարածքներում, 3-ը աղբանոցներում: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ […]

̰
BACK_TO_TOP