11:53 13.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
11:44 13.03.2022
Մարտի 13-ին, ժամը 00:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մուղնու եկեղեցու մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները, շտապօգնության աշխատակիցների հետ միասին, Մ․ Թ․-ին (ծնված 1984 թ․) պատգարակով […]
11:30 13.03.2022
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքը հրթիռակոծվել է Իրանի տարածքից։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել են իրաքցի և ամերիկացի պաշտոնյաները։ Նրանք ավելի մանրամասն տեղեկություններ չեն տրամադրել Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաքի հրթիռակոծման վայրից։ Իրաքյան աղբյուրի խոսքով՝ հրթիռակոծման նպատակը Էրբիլում ամերիկյան հյուպատոսությունն էր, սակայն հրթիռներից ոչ մեկը, որը պայթել է ԱՄՆ դիվանագիտական […]
11:12 13.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓51 նոր դեպք ✓2022 թեստավորում ✓181 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 004 դեպք, որոնցից 408 396-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8572 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 935 042 թեստավորում:
11:02 13.03.2022
Մարտի 13-ին` ժամը 08:38-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է մեկ հարկանի բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տունը (մոտ 100 քմ):
10:44 13.03.2022
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում` ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտակայքում, մի քանի հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնել է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը։ Աղբյուրի տվյալներով՝ քաղաքում առնվազն երեք պայթյուն է որոտացել, հնչում են տագնապի ազդանշանները: Բացի այդ, աշխատանքը դադարեցրել է Իրաքի Քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, տարածաշրջանում դադարեցվել է քաղաքացիական ավիահաղորդակցությունը: Էրբիլի նահանգապետ Օմեդ […]
10:30 13.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Հայ ժողովրդի և անձամբ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ։ Խորապես շնորհակալ ենք աշխարհում խաղաղությանը և արդարությանը միտված՝ Ձերդ Սրբության աղոթքների, ուղերձների և մեր միջպետական կապերի շարունակական ամրապնդման հարցում աջակցության […]
10:01 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ Լոռու մարզի ավտոճանապարհներին […]
23:58 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» և […]
23:56 12.03.2022
Մարտի 12-ին՝ ժամը 21:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, […]
23:47 12.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 12-13-ն առանձին շրջաններում սպասվում […]
23:32 12.03.2022
Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ ԱՀ ԱԱԾ-ն այս մասին հայտարարություն է տարածել։ «Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և […]
23:25 12.03.2022
Մարտի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Գետահովիտ բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել, ապա բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 30-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարը։ Այն բեռնված էր շուրջ 3 խմ կաղնու փայտանյութով։ Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը իրենն է, ծառերն ապօրինի հատել է ինքը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: […]
23:01 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» և […]
22:53 12.03.2022
Անգլիայի Պրեմիեր լիգան սև ցուցակում ընդգրկված ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին հեռացրել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի տնօրենի պաշտոնից։ Որոշումն ընդունվել է Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցների ուժի մեջ մտնելու կապակցությամբ, ասվում է լիգայի հաղորդագրության մեջ։ Որոշումը չի ազդի ակումբի՝ մարզումներ և հանդիպումներ անցկացնելու կարողության վրա։ Մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի […]
22:40 12.03.2022
Ուկրաինան և Ռուսաստանը շաբաթ օրը՝ մարտի 12-ին, անցկացրել են պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Այս մասին հայտնել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ աշխատանքային ենթախմբերի ստեղծման վերաբերյալ։ Negotiations with the RF delegation are now ongoing in a continuous video format. Special working subgroups have been created. Ukraine’s […]
22:31 12.03.2022
Մարտի 12-ին՝ ժամը 21:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, […]
22:20 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Նարեկ Հարությունյանը ցավալի պարտություն է կրել եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հրաչյա Մարգարյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին բրոնզե […]
21:48 12.03.2022
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը երեկոյան ճեպազրույցում ամփոփել է ռազմական գործողությունների արդյունքներն օրվա ընթացքում: «ՌԴ Զինված ուժերը,շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողության տակ են վերցրել Նովոանդրեեվկան, Կիրիլովկան և դուրս են եկել Նիկոլսկի, նովոմայորսկի, Վլադիմիրովկայի, Բլագադատնոյե բնակելի տարածքների մատույցներ: Առաջխաղացումը կազմել է 12 կմ: Օրվա ընթացքում օդում խոցվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը՝ Ուկրաինայի […]
21:39 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի […]
21:24 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Հրաչյա Մարգարյանը արծաթե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Այսօր մրցագորգ դուրս եկած մեր 4 ըմբիշներից ոչ մեկը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 61 […]
20:57 12.03.2022
ԵՄ երկրները պատրաստվում են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել, որոնց մասին կհայտարարվի առաջիկա ժամերին։ Այս մասին հայտնել է շաբաթ օրը Ելիսեյան պալատի աղբյուրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներից հետո: «Առաջիկա ժամերին մենք պատժամիջոցների նոր միջոցներ կձեռնարկենք»,- ասել է BFM TV-ի աղբյուրը։
20:46 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Պլովդիվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում երեկ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացած 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթել էր մակեդոնացի Աիդ Սալիհասիին ու բրոնզե մեդալի համար գոտեմարտել թուրք Յուսուֆ Դեմիրի հետ: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը […]