23:32 12.03.2022
Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ ԱՀ ԱԱԾ-ն այս մասին հայտարարություն է տարածել։ «Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և […]
23:25 12.03.2022
Մարտի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Գետահովիտ բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել, ապա բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 30-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարը։ Այն բեռնված էր շուրջ 3 խմ կաղնու փայտանյութով։ Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը իրենն է, ծառերն ապօրինի հատել է ինքը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: […]
23:01 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» և […]
22:53 12.03.2022
Անգլիայի Պրեմիեր լիգան սև ցուցակում ընդգրկված ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին հեռացրել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի տնօրենի պաշտոնից։ Որոշումն ընդունվել է Մեծ Բրիտանիայի կառավարության պատժամիջոցների ուժի մեջ մտնելու կապակցությամբ, ասվում է լիգայի հաղորդագրության մեջ։ Որոշումը չի ազդի ակումբի՝ մարզումներ և հանդիպումներ անցկացնելու կարողության վրա։ Մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի […]
22:40 12.03.2022
Ուկրաինան և Ռուսաստանը շաբաթ օրը՝ մարտի 12-ին, անցկացրել են պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Այս մասին հայտնել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ աշխատանքային ենթախմբերի ստեղծման վերաբերյալ։ Negotiations with the RF delegation are now ongoing in a continuous video format. Special working subgroups have been created. Ukraine’s […]
22:31 12.03.2022
Մարտի 12-ին՝ ժամը 21:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, […]
22:20 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Նարեկ Հարությունյանը ցավալի պարտություն է կրել եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հրաչյա Մարգարյանը արծաթե մեդալ է նվաճել, իսկ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին բրոնզե […]
21:48 12.03.2022
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը երեկոյան ճեպազրույցում ամփոփել է ռազմական գործողությունների արդյունքներն օրվա ընթացքում: «ՌԴ Զինված ուժերը,շարունակելով հարձակողական գործողությունները, վերահսկողության տակ են վերցրել Նովոանդրեեվկան, Կիրիլովկան և դուրս են եկել Նիկոլսկի, նովոմայորսկի, Վլադիմիրովկայի, Բլագադատնոյե բնակելի տարածքների մատույցներ: Առաջխաղացումը կազմել է 12 կմ: Օրվա ընթացքում օդում խոցվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը՝ Ուկրաինայի […]
21:39 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի […]
21:24 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Հրաչյա Մարգարյանը արծաթե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Այսօր մրցագորգ դուրս եկած մեր 4 ըմբիշներից ոչ մեկը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: 61 […]
20:57 12.03.2022
ԵՄ երկրները պատրաստվում են նոր հակառուսական պատժամիջոցներ սահմանել, որոնց մասին կհայտարարվի առաջիկա ժամերին։ Այս մասին հայտնել է շաբաթ օրը Ելիսեյան պալատի աղբյուրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներից հետո: «Առաջիկա ժամերին մենք պատժամիջոցների նոր միջոցներ կձեռնարկենք»,- ասել է BFM TV-ի աղբյուրը։
20:46 12.03.2022
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթները շարունակում են ազատ ոճայինները: Պլովդիվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում երեկ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացած 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթել էր մակեդոնացի Աիդ Սալիհասիին ու բրոնզե մեդալի համար գոտեմարտել թուրք Յուսուֆ Դեմիրի հետ: 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը […]
20:38 12.03.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է ևս 200 մլն դոլար հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Այսօր նա ստորագրել է համապատասխան հուշագիր, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Փաստաթղթի համաձայն ՝ Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանձնարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտպանական ծախսերը կրճատել մինչև 200 մլն դոլար գումարի չափով՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար:
20:29 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի […]
19:55 12.03.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացած օպերատիվ տվյալն իրացրել են մարտի 11-ին: Նրանք մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում զննության են ենթարկել «Նիսան Իքս Տերրա» մակնիշի մեքենան, որի հետևի նստելատեղի տեսանելի վայրից հայտնաբերվել է «ՄՌ-153» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան, իսկ բեռնախցիկի տեսանելի վայրից՝ 40 տափաստանային արտույտ: Վարորդը հայտնել է, որ հրացանը իրենն […]
19:50 12.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ փետրվարի 24-ից ի վեր ուկրաինացի զինվորականների շարքերում կորուստները կազմել են մոտ 1300 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մեր բանակում մոտ 1300 մարդ է զոհվել», – ասել է Զելենսկին մամուլի ասուլիսում։
19:46 12.03.2022
Ավարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար վերապատրաստման դասընթացը, որը նախաձեռնել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Դասընթացի մասնակիցներին նաև ներկայացվել են տեսչական մարմնի լիազորություններն ու գործառույթները, աշխատանքի օրենսդրության վերահսկողության, […]
19:32 12.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:21 12.03.2022
Գյումրեցի տաղանդավոր նկարիչ Վազգեն Ստեփանյանի կտավները «Ապրելու բանաձև» խորագրով ՝ ցուցադրվել են Գյումրիի քաղաքապետարանի ցուցասրահում։ 37 աշխատանքներն էլ նկարչի բացառիկ ու յուրատիպ գործերից են։ Վազգենը քաղաքի կոլորիտային դեմքերից մեկն է եղել, նկարչին գյումրեցիները ճանաչում են Չատոյենց Վզո անվամբ։ Նա հայտնի է եղել ոչ միայն իր ստեղծագործություններով, նաև տարբերվող խառնվածքով, ընդգծված հումորով ու խոսքի վարպետությամբ։ Լույս […]
19:10 12.03.2022
Երուսաղեմը կարող է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վայր: Այս մասին շաբաթ օրը արտասահմանցի լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք խոսեցինք Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, և ես ասացի նրան, որ սխալ է և ոչ կառուցողական հանդիպել Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում: Սրանք այն կետերը չեն, որտեղ մենք կարող ենք […]
18:59 12.03.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 11-ին Երևանի Նոր Խարբերդի Ամառանոցային փողոցում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Սամվել Ս.-ն, որը մարտի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]