Բոլոր լուրերը – Page 4485 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Հորիզոն 18.00

18:00 11.03.2022

̰
Արմավիր քաղաքում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

17:57 11.03.2022

Ոստիկանության Արմավիրի բաժնի և մարզային վարչության ենթակա այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և ՊՊԳՎ տարածքային ստորաբաժանման ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել է 750 մեքենա, հայտնաբերվել են մահակներ, դանակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացահայտվել է ապօրինի որսի 2 դեպք։ […]

̰
15 հայ բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

17:51 11.03.2022

Բռնցքամարտի Հայաստանի մինչև 22 տարեկանների հավաքականը այսօր մեկնել է Խորվաթիա, որտեղ կմասնակցի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությանը։ Մեր ընտրանին մրցավայր է մեկնել Կարեն Աղամալյանի գլխավորությամբ։ Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 12 բռնցքամարտիկ՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 […]

̰
Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են. մինչ այս ժամի ամփոփ տեղեկատվությունը

17:45 11.03.2022

Այս ժամի ամփոփ տեղեկատվությունը Ուկրաինայի ռազմական գործողություններից: Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից տեսանյութեր են հրապարակել Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները: Մարիուպոլի շուրջ օղակը սեղմվում է: Ռուսական ուժերը հայտնում են Վալնովախա քաղաքը գրավելու մասին: Հաղորդագրություններ կան Լուցկում օդանավակայանի թիրախավորման մասին: Ուկրաինայի այլ տարածքներում լռության ռեժիմ է հայտարարված: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Լարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

17:41 11.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Բենզալցակայաններում և գազալցակայաններում հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով գործադիրն առաջարկում է նոր կարգավորումներ

17:36 11.03.2022

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, տնտեսվարողներ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը նշել է, որ նախատեսվում է հեղուկ […]

̰
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

17:29 11.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Սևանի, Տավուշի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական […]

̰
Ավան վարչական շրջանում քանդվել են հերթական ապօրինի շինությունները

17:24 11.03.2022

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով կազմակերպվել և իրականացվել են երեք ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: «Դրանցից առաջինը գտնվել է Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի հհ․15 և 16 շենքերի […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 3-9-ը

17:17 11.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 3-9-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 4-6-ը, Շենգավիթում՝ մարտի 4-ին։ ☑ Ազոտի և ծծմբի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»:

̰
Տարին չարենցյան է. գրողի 125-ամյակի առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս

17:07 11.03.2022

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներն ու ծրագրերը, որոնք կիրականացվեն թե՛ մարտի 13-ին՝ գրողի ծննդյան օրը, թե՛ ամբողջ տարվա ընթացքում: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ալ. […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:01 11.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղում է […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն ականանետի 3 ական է արձակել Խնապատի ուղղությամբ, 2 արկ ընկել է Փառուխի տարածքում

17:00 11.03.2022

Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել են Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ներքին գործերի նախարարությունից։ Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել […]

̰
Անուշ Բեղլոյանը հանդիպել է ուսանողների հետ

16:59 11.03.2022

Մարտի 11-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը  հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ, որոնք շուրջ մեկ ամիս փորձաշրջան են անցնում օրենսդիր մարմնում: Հանդիպման ընթացքում ուսանողները հետաքրքրվել են դիվանագիտական գործունեությամբ, Հայաստանի ներքաղաքական, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով: Պատգամավորը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով դրա […]

̰
Սողանք Կապան քաղաքում

16:57 11.03.2022

Մարտի 11-ին՝ ժամը 14։04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 17 տան մոտակայքում ակտիվացել է սողանք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ նշված հասցեի մոտակայքում (գտնվում է սողանքային գոտում) ակտիվացել է սողանք (լայնություն՝ 10 մ, երկարություն՝ 40-50 մ, խորություն՝ […]

̰
ԽՍՀՄ-ը միշտ ապրել է պատժամիջոցների պայմաններում և հաջողության է հասել. Պուտին

16:52 11.03.2022

ԽՍՀՄ-ը միշտ ապրել է պատժամիջոցների պայմաններում և հսկայական հաջողությունների է հասել, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը: «ԽՍՀՄ-ը իսկապես ապրել է պատժամիջոցների պայմաններում, զարգացել և հսկայական հաջողությունների է հասել»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։

̰
 Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Պետդումայի 386 պատգամավորի նկատմամբ

16:48 11.03.2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել  Պետդումայի 386 պատգամավորների նկատմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանն աջակցելու համար։ Այս մասին հաղորդվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում։ Զեկույցում ասվում է, որ սահմանափակումները պատգամավորների նկատմամբ սահմանվել են ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսի կողմից։ «Նոր պատժամիջոցները թույլ չեն տա նշված անձանց մեկնել Մեծ Բրիտանիա, մուտք […]

̰
Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակին

16:45 11.03.2022

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման մարտի 11-ին այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝ ծաղիկներ խոնարհելու 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի քաղաքապետ Քաջայր […]

̰
Քննարկվել է Լոնդոնի և Երևանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները կանաչ էներգիայի, ֆինանսատնտեսական, ներդրումային և մշակութային ոլորտներում

16:43 11.03.2022

Ս.թ. մարտի 11-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Լոնդոն Սիթիի քաղաքապետ Ալդերման Վինսենտ Քիվենիի հետ (Alderman Vincent Keaveny, Lord Mayor of the City of London): Քանի որ քաղաքապետ Քիվենին հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ֆինանսական և մասնագիտական ծառայությունների միջազգային դեսպան, ՀՀ դեսպանը հանդիպմանը քննարկեց Լոնդոնի և Երևանի միջև հնարավոր համագործակցության հեռանկարները կանաչ էներգիայի, ֆինանսատնտեսական, ներդրումային […]

̰
Հայ զինծառայողի ողբերգական մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

16:39 11.03.2022

Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ ներգրավվածությամբ բոլոր առկա խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: «Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, […]

̰
Էրեբունու ոստիկանները բացահայտել են զբոսաշրջիկին կողոպտելու դեպքը

16:33 11.03.2022

Մարտի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնի սպասարկվող տարածքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 21.30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի սննդի կետի մոտ անհայտ անձը օտարերկրացի մի զբոսաշրջիկի ձեռքից հափշտակել էր 40000 դրամ ու փախել։ Տուժողը կատարվածի վերաբերյալ ոստիկանություն չէր հայտնել, բայց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն այդ մասին օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Խորենացու փողոցում […]

̰
Մենք արդեն հաղթանակի ճանապարհին ենք. Զելենսկի

16:29 11.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Մենք արդեն հասել ենք ռազմավարական բեկման։ Մենք արդեն հաղթանակի ճանապարհին ենք»։

̰
Հրապարակվել են կադրեր ՌԴ-ում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքից

16:22 11.03.2022

ՌԴ դատախազությունը լուսանկարներ է հրապարակել Պսկովի մարզում Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքից։ Ուրբաթ օրը՝ մարտի 11-ին, կադրերը հրապարակել է REN TV-ն իր Telegram ալիքում: Դեպքը տեղի է ունեցել Պերեսլեգինո գյուղում։ Նախնական տվյալներով՝ «Բարկոլ» ՍՊԸ-ին պատկանող ուղղաթիռը  վթարվել է վայրէջքի ժամանակ։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, զոհեր չկան։ Վթարի մասին հայտնի է դարձել ավելի վաղ՝ մարտի […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:15 11.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Տավուշի մարզում, Լոռու մարզի Ստեփանավան և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում […]

̰
Ուկրաինայի ճգնաժամը չպետք է վերածվի պատերազմի Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև. Ստոլտենբերգ

16:11 11.03.2022

Ուկրաինայի ճգնաժամը չպետք է վերածվի պատերազմի Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև։ Այս մասին ուրբաթ օրը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ն կտրուկ արձագանքել է Ռուսաստանի գործողություններին։ Մենք տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորների ենք մարզել։Այս  պատերազմը չպետք է  դառնա ՆԱՏՕ-ի պատերազմ ՌԴ-ի հետ»,- ասել է Ստոլտենբերգն Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ Ստոլտենբերգն ասել […]

̰
Վրաստանի շատ խանութներում ժամերի ընթացքում սպառվել են շաքարավազի և ձեթի պաշարները․ տնտեսագետների կարծիքները

16:07 11.03.2022

Վերջին օրերին Վրաստանում իրարանցում է։ Երկրի շատ խանութների վաճառասեղաններից ժամերի ընթացքում սպառվեցին շաքարավազի և ձեթի պաշարները։ Քաղաքացիները գնումներ էին անում՝ կարծելով, թե Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին այս մթերքների պակասուրդ կառաջանա Վրաստանում, փոխանցում է «Ալիք Մեդիան»։ Այս թեմայի շուրջ «Ալիք Մեդիան» խոսել է տնտեսական հարցերով վերլուծաբանների հետ։ Խոսելով Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումների հնարավոր խոչընդոտների մասին՝ Forbes […]

̰
Ցուցադրություն՝ նվիրված Չարենցի ծննդյան 125-ամյակին

15:59 11.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը Մ. Սարյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանների և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ մարտի 13-ին՝ ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում կբացի մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին կներկայացվեն ցուցանմուշներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և […]

̰
«Ռեալը» պատրաստ է բանակցություններ սկսել Բենզեմայի հետ պայմանագիրը մինչև 2024-ը երկարաձգելու համար

15:58 11.03.2022

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բանակցություններ սկսել Կարիմ Բենզեմայի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու համար: 34-ամյա ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Նրա ներկայիս տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 մլն եվրո։ Բենզեման երեկ ճանաչվեց Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել մրցաշարի 1/8 եզրափակիչի ՊՍԺ-ի հետ […]

̰
̰
«Մոլորակի ժամը» միջազգային բնապահպանական միջոցառումը կնշվի մարտի 26-ին

15:55 11.03.2022

«Մոլորակի ժամը» (Earth Hour) միջազգային բնապահպանական միջոցառումն այս տարի կնշվի մարտի 26-ին, փոխանցում է շրջակա միջավայրիր նախարարությունը։ Միջոցառման նպատակն է հասարակությանը, գործարար աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը առօրյա վարքագծի կարևոր մաս դարձնելով մենք կարող ենք մեր լուման […]

̰
3 հայ ազատ ոճային ըմբիշ դուրս է եկել կիսաեզրափակիչ. Մ 23 ԵԱ

15:50 11.03.2022

Բուլղարական Պլովդիվ քաղաքում ընթացող Մ 23 Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն են սկսել ազատ ոճայինները: 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը իր առաջին գոտեմարտում 10:2 հաշվով հաղթել է շվեյցարացի մրցակցին, ապա 1/4 եզրափակչում 11:1 հաշվով առավելության է հասել գերմանացի ըմբիշի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը և 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը ևս դուրս […]

̰
BACK_TO_TOP