Բոլոր լուրերը – Page 4487 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Ստեփանակերտն ամբողջությամբ հոսանքազրկված չէ․ փոխքաղաքապետ

15:23 11.03.2022

Ստեփանակերտի փոխքաղաքապետը  ShantNews-ի հետ զրույցում հերքեց քաղաքի` ամբողջությամբ հոսանքազրկված լինելու մասին լուրը։ Սամվել Ղուլյանի խոսքերով՝ քաղաքում տեղ-տեղ հոսանքազրկում լինում է, սակայն կարճ ժամանակում հարցը լուծվում է։ «Այս պահին իմ սենյակում եմ, լույս կա։ Երեկ մեր թաղի մի մասը հոսանք ուներ, մյուսը՝ ոչ։ Դիմեցին, արագ վերականգնվեց։ Խնդիրն այն է, որ գազ չունենալու պատճառով քաղաքացիները հոսանք շատ […]

̰
Մարտի 14-ից խստացվում է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ

15:18 11.03.2022

2020 թվականի ընթացքում մեծ ակտիվությամբ մեկնարկած սպանդանոցային մորթի գործընթացներում որոշակի անհարթություններ են առաջացել՝ պայմանավորված արցախյան պատերազմով և Covid 19-ի համավարակով, որոնք քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանը հանդիպել են երկրում գործող սպանդանոցների ներկայացուցիչների հետ: Սպանդանոցների ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել սպանդանոցային ծագման մսեղիքն […]

̰
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենան․ տնտեսագետներ

15:13 11.03.2022

Ինչպիսի ազդեցություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա։ Թեմայի շուրջ տեսակետներ են հայտնել տնտեսագետները՝ անդրադառնալով պատժամիջոցների ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերին։ «Ռուսաստանի տնտեսական անկման 1% անկումը կարող է ազդել Հայաստանում 0․7 տոկոսային կետով անկման։ Սա նշանակում է, որ վատատեսական սցենարի դեպքում, երբ որ Ռուսաստանի տնտեսական անկումը 6-10%-ի սահմաններում է, Հայաստանում այդ անկումը կարող է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:08 11.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Տավուշի մարզում և Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի […]

̰
Հորիզոն 15.00

15:00 11.03.2022

̰
SHANTNEWS

15:00 11.03.2022

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում է

15:00 11.03.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Անթալիա՝ դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով: Թուրքական աղբյուրը նշում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով այսօր ելույթ է ունենալու վերոնշյալ ֆորումին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգն արդեն հասցրել է հանդիպել Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ: Մինչ Անթալիա մեկնելը, նա նշել է, […]

̰
Թբիլիսիի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց Փարաջանովի անունով

14:52 11.03.2022

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել արվեստագետը, փոխանցում է Aliq.ge-ն։ Փողոցի բացման արարողությունը կկայանա մոտ օրերս՝ Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ: Նշենք, որ որոշումը կայացվել էր ռեժիսորի մահվան 31-րդ տարելիցին՝ 2021 թվականի հուլիսի 20-ին: Թբիլիսիի Սակրեբուլոյին (Ավագանի) կից գործող Փողոցների վերանվանման հանձնաժողովը միաձայն որոշում […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

14:52 11.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն […]

̰
«Գյումրին» հաղթեց «Արարատին». Բասկետբոլի Ա լիգա՝ 1/4 եզրափակիչ

14:45 11.03.2022

Հայաստանի բասկետբոլի առաջնությունում մեկնարկել են փլեյ-օֆֆի հանդիպումները: 1/4 եզրափակիչը սկսվել է «Արարատ»-«Գյումրի» խաղով, որում գյումրեցիները հաղթել են 99:89 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Գյումրի»-ից Հայկազ Գրիգորյանն էր, որը վաստակել է 26 միավոր, 12 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար թիմերը պետք է հասցնեն իրենց հաղթանակների թիվը 3-ի: […]

̰
Ադրբեջանը վերջին օրերին դիմում է սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ․ Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է պահպանել հանգստություն

14:37 11.03.2022

Վերջին օրերին Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է կոպտորեն խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և դիմում է զանազան սադրանքների՝ հետապնդելով տարբեր նպատակներ՝ սրել իրավիճակը, ստեղծել անվտանգային ու հումանիտար խնդիրներ Արցախի խաղաղ բնակչության համար, ձևավորել ներքին պառակտման, քաղաքական շահարկման և հակադրություն ու խուճապ ծնող արհեստական առիթներ: Այս մասին հայտարարություն է […]

̰
Ժիրինովսկուն արթնացրել են «դեղորայքային քնից»

14:31 11.03.2022

Վլադիմիր Ժիրինովսկուն դուրս են բերել «դեղորայքային քնից». Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդը գիտակից է և նույնիսկ սկսել է աշխատել, փաստաթղթեր է ստանում իր օգնականներից։ «Ժիրինովսկու՝ արհեստական կոմայի մեջ մնալն ավարտվել է, նա նորից փաստաթղթեր է ստանում»,- հայտնում է ՏԱՍՍ-ը: Վլադիմիր Ժիրինովսկին Կենտրոնական կլինիկական հիվանդանոց էր ընդունվել փետրվարի սկզբին։ Պատգամավորի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային «Օմիկրոն» շտամ:  

̰
Մբապեն վստահ է, որ պետք է տեղափոխվի «Ռեալ».   Marca

14:27 11.03.2022

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վստահ է, որ պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը վերջնական որոշում է կայացրել: Ինչպես հայտնի է՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն զրուցել են միմյանց հետ թիմերի միջև կայացած վերջին հանդիպումից հետո։ Նրանք զրուցել են մոտ 15 րոպե․ խոսակցությանը մասնակցել են նաև […]

̰
Բորելը ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինային տված խոստումը սխալ է համարել

14:20 11.03.2022

ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը կարծում է, որ Արևմուտքը մի քանի սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումը։ «Ես պատրաստ եմ խոստովանել, որ մենք մի շարք սխալներ թույլ տվեցինք, և որ մենք կորցրինք Ռուսաստանի համար Արևմուտքին մերձենալու հնարավորությունը… Կան պահեր, որ մենք կարող էինք ավելի լավ անել, կան բաներ, […]

̰
«Չելսիի» հովանավորը դադարեցրել է համագործակցությունն ակումբի հետ

14:14 11.03.2022

Three ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը «Չելսիի» հետ և պահանջել հեռացնել իրենց տարբերանշանը լոնդոնյան ակումբի մարզաշապիկներից: Համագործակցության դադարեցման մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ Այս որոշումը կապված է թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների հետ։ «Չելսին» նախօրեին Պրեմիեր լիգայի հանդիպումն անցկացրել է «Նորվիչի» հետ և հաղթել 3-1 հաշվով։ Այս հանդիպմանը «Չելսիի» ֆուտբոլիստները խաղացել […]

̰
Բացահայտվել է գազալցակայանում կատարված ավազակությունը. կան կալանավորվածներ

14:07 11.03.2022

Փետրվարի 5-ին` ժամը 03։35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի գազալցակայանում զինված հարձակում է եղել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել էին, որ ժամը 03։00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ, որոնցից մեկը՝ ինքնաձիգով, հարձակվել էին գազալցակայանի աշխատակիցների վրա։ Մտել էին աշխատասենյակ, բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, ինքնաձիգից կրակել հատակին […]

̰
Արագածոտնի մարզում փայտե տնակ է այրվել

14:00 11.03.2022

Մարտի 11-ին՝ ժամը 09:14-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է փայտե տնակ (մոտ 100 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:33-ին, մարվել` 10:02-ին: Մասամբ այրվել են տնակի […]

̰
Հայկական մշակույթն օտարերկրացիներին ներկայացվում է «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում

13:55 11.03.2022

Մարտի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում  մեկնարկել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է առանձին տաղավարով։ Հայկական տաղավարի 12 սրահներում ցուցադրվում են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ, այդ թվում՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն […]

̰
ԵՄ դեսպանն ու ՀՀ ՄԻՊ-ը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների ոլորտում զարգացումների վերաբերյալ

13:48 11.03.2022

Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի առաջին հանդիպումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպումը՝ ծանոթության բնույթի այց էր՝ շնորհավորելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին նոր պաշտոնը ստանձնելու առթիվ և հաստատելու ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԻՊ կառույցին։ ԵՄ դեսպանը ցանկություն հայտնեց շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ գերազանց համագործակցությունն ու գործընկերությունը, ինչպես նաև երկուստեք մտքեր փոխանակվեցին […]

̰
Հայաստանում հացահատիկի ու շաքարավազի դեֆիցիտ չի կարող լինել. պաշարները լրացված են

13:42 11.03.2022

Չնայած Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2022թ-ի օգոստոսի 31-ը սահմանել է դեպի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ երկրները կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը։ Հացահատիկի սահմանափակումները կազդեն ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Armtimes.com-ի […]

̰
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյին

13:35 11.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով, այդ թվում՝ եվրոպական […]

̰
Ձյուն, մերկասառույց և մառախուղ․ իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

13:28 11.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան և Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի […]

̰
8 և ավելի անձից կազմված ընտանիքին տրամադրվում է նվազագույնը 120 քառակուսի մետր մակերեսով բնակարան․ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

13:22 11.03.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ բնակարանի (բնակելի տան) տրամադրումն իրականացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 16-22 քառակուսի մետր ընդհանուր մակերեսի հաշվարկով, բացառությամբ հետևյալ դեպքերի. պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում (բնակելի տան մեջ) մինչև 27.09.2020թ. առանձին բնակված շահառուին տրամադրվում է 32-40 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարան (բնակելի տուն). միևնույն […]

̰
Լուկաշենկոն ժամանել է Պուտինի հետ հանդիպման

13:15 11.03.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար, հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող First Telegram հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հրապարակում է նաև կադրեր, որտեղ Լուկաշենկոն իջնում ​​է օդանավից: Ավելի վաղ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 11-ին Մոսկվայում նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների, միութենական համագործակցության զարգացման, պատժամիջոցների ճնշման տակ տնտեսական […]

̰
Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը

13:07 11.03.2022

Մարտի 11-ին Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի առաջին ռեզիդենտ դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և հաջողություն մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նա նշել է, որ լիահույս է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Սերբիայի հետ ընթացիկ ծրագրերի […]

̰
Հորիզոն 13.00

13:00 11.03.2022

̰
SHANTNEWS

13:00 11.03.2022

̰
Արցախում տեղի ունեցողն ամենևին էլ պատահականություն չէ

12:59 11.03.2022

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն այսօր խոսել են Արցախում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերի, գազամատակարարման խափանման ու դրա հետևանքների մասին: Նրանք շեշտել են, որ տեղի ունեցողն ամենևին էլ պատահականություն չէ, Ադրբեջանը տասնամյակներ շարունակ էթնիկ ատելություն է սերմանել հայերի նկատմամբ և այժմ էլ հետևողականորեն և անթաքույց իրականացնում է Արցախի հայաթափման քաղաքականություն: Ի՞նչ ճնշումներ կարող են […]

̰
ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել ՊՍԺ-ի ղեկավարության նկատմամբ

12:50 11.03.2022

ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել ՊՍԺ-ի ղեկավարների նկատմամբ: «Կարգապահական վարույթ է հարուցվել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լեոնարդոյի դեմ»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։ Երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ»-«ՊՍԺ» պատասխան հանդիպման մրցավար Դանի Մակքելին բողոք է գրել ՈւԵՖԱ-ին։ Դրա պատճառը ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի պահվածքն էր, ով դժգոհ էր մրցավարությունից։ Ինչպես հայտնում […]

̰
Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորներ ներգրավելու առաջարկին

12:41 11.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորներ ներգրավելու գաղափարին, հայտնում է RIA Novosti-ն։ Պետության ղեկավարի խոսքով՝ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը հակամարտությանը մասնակցելու համար, «անում են բացահայտ՝ անտեսելով միջազգային իրավունքի նորմերը»։ Նա հավանություն է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկին՝ արևմտյան արտադրության գրավված տեխնիկան, տանկերն ու զենքը Դոնբասին փոխանցելու վերաբերյալ։

̰
BACK_TO_TOP