Բենզալցակայաններում և գազալցակայաններում հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով գործադիրն առաջարկում է նոր կարգավորումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+21.09 oC

Բենզալցակայաններում և գազալցակայաններում հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով գործադիրն առաջարկում է նոր կարգավորումներ

17:36 11.03.2022

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, տնտեսվարողներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը նշել է, որ նախատեսվում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների համար սահմանել կարգաբերման ռեժիմի ռեգիստրով կահավորված լինելու պահանջ, նաև` համապատասխան վարչական պատասխանատվություն:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը բարձրացրել է գործող անկայուն գների, գնաճի պայմաններում նման կարգավորումներ ընդունելու նպատակահարմարության հարցը` նշելով, որ բեռն, ի վերջո, ընկնելու է սպառողի վրա:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նշել է, որ հաճախ տնտեսվարողը միջամտում է վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքին, որի հետևանքով լինում են թերլիցքավորումներ: Առաջարկվող սարքի օգնությամբ` հնարավոր միջամտությունը հայտնաբերելու դեպքում համապատասխան ընթացակարգով ստուգում է իրականացվելու:

Քննարկումների ընթացքում պատգամավորները փորձել են պարզել սարքի գինը՝ նշելով, որ դա կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ լինել տնտեսվարողի, այնուհետև՝ սպառողի համար: Նշվել է, որ մի քանի տեղական արտադրողներ սարքի տարբեր գներ են առաջարկել, և քննարկումների արդյունքում կընտրվի լավագույն տարբերակը: Կարծիք է հնչել, որ առաջարկվող փոփոխությունը պետք է իրականացվի աստիճանաբար, խախտման դեպքում վարչական պատասխանատվության հետ կիրառվի նաև այս կարգավորումը:

Անդրադարձ է եղել գործող իրավակարգավորումներով չարաշահումները կանխելու հնարավորություններին: Որոշ տնտեսվարողների համոզմամբ՝ եղած աշտարակներն ունեն այդ հնարավորությունները, եթե, իհարկե, արդյունավետ հսկողություն սահմանվի:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ պետք է բալանսավորված որոշում կայացվի, թույլ չտրվի, որ բարեխիղճ տնտեսվարողներն ավելորդ ֆինանսական բեռի տակ ընկնեն: Վիճակագրական տվյալներ ներկայացնելով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիներին ստուգումների արդյունավետությունը բարձրացել է. թիրախային ստուգումներ են իրականացվել: Նա անդրադարձել է ստուգումների ավելացման նպատակահարմարությանը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը պարզաբանել է, որ 2019 թ. տեսչական մարմնի կողմից 250 ընդհանուր ստուգումներ են իրականացվել, 2020թ.՝ 350, 2021թ.՝ 450, իսկ 2022թ. 592 ստուգում է նախատեսված՝ չհաշված քաղաքացիների և պետական այլ մարմինների կողմից դիմում-բողոքները: Նշվել է, որ տեսչական մարմինն ավելի շատ ստուգումների համար համապատասխան մարդկային ռեսուրս չունի:

Ամփոփելով քննարկումը՝ Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ ներկայացված առաջարկները խմբավորելու ու քննարկելու համար կստեղծվի աշխատանքային խումբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP