Բոլոր լուրերը – Page 4494 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է

13:58 10.03.2022

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները և ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի ծառայողները մարտի 9-ին անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 26-ամյա Մովսես Խ.-ին, որը 2021 թ. մայիսի 11-ից Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ Քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Կուլեբան և Լավրովը կքննարկեն Պուտինի և Զելենսկու ուղիղ բանակցությունների հարցը

13:57 10.03.2022

Կիևը մշտապես դիմում է Մոսկվային Վլադիմիր Զելենսկու հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղակի բանակցությունների վերաբերյալ առաջարկներով, այժմ այդ հարցը գտնվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների քննարկումների փուլում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը խնդրում է Պուտինի և Զելենսկու ուղիղ բանակցությունների մասին: […]

̰
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները

13:50 10.03.2022

Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի հետ հանդիպումը, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել: 2008 թվականից ի վեր սա Իսրայելի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա, փոխանցում է Ermenihaber-ը։ Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Էրդողանը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների […]

̰
Վահան Քերոբյանը և Սուլթան բին Ռաշեդ ալ-Խաթրը անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների իրականացմանը

13:46 10.03.2022

Նախարար Վահան Քերոբյանը Դոհայում հանդիպել է Կատարի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Սուլթան բին Ռաշեդ ալ-Խաթրի հետ, տեղեկացնում են նախարարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ստարտափերի զարգացման հարցում համագործակցության հնարավորություններին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների իրականացմանը։ «Տնտեսական կապերի ամրապնդման համար պայմանավորվել ենք կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ, տոնավաճառներ և գործարար համաժողովներ։ Առաջարկել եմ գործնական […]

̰
Կապահովվի Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքը

13:42 10.03.2022

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովման, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման համար Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինման ու արդիականացման համար: Ըստ հիմնավորման, Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, ինչպես նաև […]

̰
Կիրականացվի ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման փորձնական ծրագիր

13:38 10.03.2022

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը և սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր: Որոշմամբ նախատեսվում է ծխախոտային և ալկոհոլային ապրանքատեսակների դրոշմավորման նոր համակարգի ներդրման նպատակով իրականացնել փորձնական ծրագիր, որպեսզի այդ ոլորտների տնտեսվարողների մոտ նոր համակարգի ներդրմամբ մեծ խոչընդոտներ չառաջանան։ Ինչպես նաև նախատեսվում է սահմանել […]

̰
Արցախի ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները

13:34 10.03.2022

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:30 10.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի […]

̰
Կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարությունը

13:26 10.03.2022

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակում գույքահարկի վճարման փաստաթղթերի ներկայացման պահանջների մասով վարչարարության բարելավման վերաբերյալ կայացած քննարկման արդյունքներով տրված հանձնարարականի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Արդյունքում կպարզեցվի ու կբարելավվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման և(կամ) հաշվառման գործողության վարչարարությունը, ինչպես նաև կտնտեսի այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսները: Ըստ […]

̰
Հայաստանում կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ

13:22 10.03.2022

Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 1400 քաղաքացի: Գործադիրը […]

̰
Կառավարությունը սահմանվել է ՀՀ մարզերում ԲԳՎ-ների տրամադրման կարգը և պայմանները

13:18 10.03.2022

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց համար բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգում: ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը 2020-2021 թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում, և այժմ նախատեսվում է այն իրականացնել ՀՀ մարզերում: Տվյալ գործընթացը մարզերում ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց կարգավորումը հնարավոր է սահմանված ընթացակարգերը լրամշակելու, իսկ […]

̰
Վարչապետը ՀՀ կառավարության նիստում անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին և այն գնահատել հաջողված

13:14 10.03.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է մի շարք թեմաների: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել ՀՀ նախագահի պաշտոնում։ «Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Հանրապետության նորընտիր նախագահ […]

̰
ԱՀ ԱԺ նախագահը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը

13:09 10.03.2022

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը։

̰
Եկամտահարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար դիմումները կներկայացվեն բուհ

13:05 10.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտահարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի փոփոխության նախագծերը: Առաջարկվող նոր կարգավորումներով հստակեցվել են եկամտային հարկի գումարների վերադարձի համար դիմելու ժամկետները, ինչպես նաև նախատեսվել է անմիջապես բուհին դիմելու պարտավորություն՝ ի տարբերություն […]

̰
Հորիզոն 13.00

13:00 10.03.2022

̰
SHANTNEWS

13:00 10.03.2022

̰
Խրամորթում վիրավորում ստացած բնակչի վիճակը գնահատվում է բավարար

12:58 10.03.2022

Հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթի բնակչի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը: «Այսօր ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղրյանը տեղափոխվել […]

̰
Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասի դուրսբերման լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

12:57 10.03.2022

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը: «Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ […]

̰
Ռուսաստանը դուրս է գալիս Եվրոպայի խորհրդից․ ՌԴ ԱԳՆ

12:54 10.03.2022

Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Եվրոպայի խորհուրդը կասեցրել է Մոսկվայի անդամակցությունը։

̰
Ադրբեջանից բռնագաղթած մարզաբնակ ընտանիքները գործադիրի որոշմամբ կստանան բնակարանի գնման վկայագրեր

12:53 10.03.2022

Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող այն անձանց, որոնք բնակվում են մարզերում: Գործադիրի որոշմամբ՝ նրանք բնակարանների գնման վկայականներ կստանան: Շահառուները պետության աջակցությունից օգտվելիս պարտավոր են բնակարան ձեռք բերել այն մարզում, որտեղ ապրում են: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այս ծրագրի […]

̰
Անթալիայում հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները

12:50 10.03.2022

Դոնբասում ՌԴ հատուկ օպերացիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչ Մարիա Զախարովան։ Իր տելեգրամյան ալիքում նա նշել է, որ հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ ԵրեկԿուլեբան նշել էր Լավրովի հետ քննարկման հիմնական […]

̰
ԱՄՆ-ի հայցով ձերբակալվել է Հոնդուրասի նախկին ոստիկանապետը

12:43 10.03.2022

Հոնդուրասի իշխանությունները Միացյալ Նահանգների խնդրանքով ձերբակալել են հանրապետության նախկին ոստիկանապետ Խուան Բոնիլային։ Նա և նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսն ԱՄՆ-ում մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանց կազմակերպելու մեջ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Heraldo թերթը։ Ըստ աղբյուրի՝ Բոնիլան, ով ղեկավարել է ոստիկանությունը 2012-ից 2013 թվականներին, ձերբակալվել է Հոնդուրասի մայրաքաղաքից մոտ 30 կմ հյուսիս գտնվող Զամբրանո […]

̰
ԵՄ վերսալյան գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու հարցը. Reuters

12:35 10.03.2022

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի, գազի և ածխի գնումներից, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին ասված է Վերսալում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում։ Փաստաթղթից հատվածներ է մեջբերում Reuters-ը. «Աճող անկայունության, ռազմավարական մրցակցության և անվտանգության սպառնալիքներին ընդառաջ մենք որոշել ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար և […]

̰
Հայաստանի վարչակարգը «ընտրական ավտորիտարիզմից» անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն». Նիկոլ Փաշինյան

12:32 10.03.2022

Varieties of Democracy ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։ 2021թ.-ի իրադարձություններն ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» (electoral democracy) կատեգորիայի,- այս մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ: «Մեր երկրի պատմության մեջ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 970 նոր դեպք

12:27 10.03.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 970 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 12 645 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 15,58%, վերջին 14 օրը՝ 17,68%, վերջին 7 օրը՝ 15,09%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 631 900 դեպք: Ապաքինվել է ևս 7 294 պացիենտ, […]

̰
Հանրային սննդի կազմակերպությունը վերսկսել է գործունեությունը

12:23 10.03.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԽԱՉԻԿ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը (քաղաք Երևան): ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:

̰
Դպրոցական սննդի միջազգային օրը կնշվի նաև Հայաստանում

12:21 10.03.2022

2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը: Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։ Տոնի շրջանակում այսօր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 8 հիմնական […]

̰
Կրեմլում հայտնել են Փաշինյանի՝ Մոսկվա նախապատրաստվող այցի մասին

12:16 10.03.2022

Կրեմլում ընթանում է նախապատրաստություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին ապրիլի 9-ին ՀՀ վարչապետի հնարավոր այցի մասին։ Նշվում է, որ ապրիլին լրանում է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հանդիպման թեմաներից մեկը կարող է դառնալ իրադրության […]

̰
Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք Արցախում իրավիճակի կայունացման ուղղությամբ․ Փաշինյան

12:11 10.03.2022

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին և հայտարարել, թե իրավիճակը լարված է, ինչը սրվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Սակայն նշել է, որ զերծ կմնա այս պահին հավելյալ որևէ գնահատական տալուց, քանի որ Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրավիճակի կայունացման ուղղությամբ:  Բացի այդ, վարչապետն անդրադարձել է նաև […]

̰
Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 15–20 սմ-ի

12:07 10.03.2022

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն ձյան տեղումները չեն դադարում, որոշ հատվածներում մերկասառույց է։ Մարտի 10-ին ժամը 9․30-ի դրությամբ որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 15–20 սմ։ Ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 23 միավոր տեխնիկա։ Շիրակի մարզպետարանից վարորդներին […]

̰
BACK_TO_TOP