Բոլոր լուրերը – Page 4502 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

Բոլոր լուրերը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ին առցանց հանդիպում կանցկացնեն

00:00 09.03.2022

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մարտի 16-ին տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ հանդիպում կանցկացնեն, ասվում է դաշինքի երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների  հանդիպումից հետո գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ  կունենա լրագրողների առջև։  

̰
ՊՍԺ-ն ռեկորդային գումարներ կծախսի Մբապեին պահելու համար

23:58 08.03.2022

ՊՍԺ-ն ռեկորդային գումարներ կծախսի Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։ The Independent-ը հայտնում է, որ ակումբը պատրաստ է տարեկան 100 մլն եվրո հատկացնել միայն ֆուտբոլիստի աշխատավարձի համար։ Ըստ աղբյուրի՝ այժմ բանակցություններ են ընթանում։ Նախկինում Մբապեին առաջարկվել էր շուրջ 50 միլիոն՝ առանց բոնուսների։ 100 միլիոն աշխատավարձը Մբապեին կդարձնի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում։ Հիշեցնենք, որ Մբապեն այս ամառ […]

̰
Հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն

23:53 08.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի […]

̰
Լուկաս Սելարայանը ընդգրկվել է MLS-ի խորհրդանշական հավաքականում

23:47 08.03.2022

Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն ընդգրկվել է MLS-ի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։ MLS-ի երկրորդ տուրում «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ 3-3 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Սան Խոսեի» հետ և հյուրերի կազմում դուբլի հեղինակ էր դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ Հիշեցնենք, որ WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի հարձակվողին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 9,3։ Նախորդ՝ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:42 08.03.2022

Մարտի 6-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս քաղաքներում և Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 30 քմ) և տրանսպորտային […]

̰
Մխիթարյանը լավագույնն էր «Ատալանտայի» դեմ խաղում. Ֆրանչեսկո Գրացիանի

23:38 08.03.2022

1982թ․ աշխարհի չեմպիոն, «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Գրացիանին իր կարծիքն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի մասին «Ատալանտայի» հետ խաղում։ «Խաղադաշտում լավագույնը Մխիթարյանն էր․ խաղի արտասովոր ընթերցանությամբ և ուղղահայաց փոխանցումներով, հայ ֆուտբոլիստն ամենավառն էր «Ռոմայի» կազմում։ «Ռոման» չափազանց շատ խնդիրներ ունեցավ վերջին շրջանում՝ վտանգելով չորրորդ տեղը զբաղեցնելու իրական հնարավորությունները: Այս հաղթանակը ստիպում է մեզ այս պահին կառչել […]

̰
Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարել Ուկրաինայի մի շարք քաղաքների բնակիչների տարհանման համար

23:32 08.03.2022

Չորեքշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից Ռուսաստանը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից։ Այս մասին հայտնել են մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այս որոշումն ընդունվել է՝ չնայած Կիևի կողմից հումանիտար միջանցքների բացման միջոցառումների մշտական ​​խափանումներին։ Ռուսական […]

̰
Չերնոգորիայի հավաքականը հրապարակել է Հայաստանի ընտրանու հետ խաղի մասնակիցների հայտացուցակը

23:27 08.03.2022

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ: Չեռնոգորիայի հավաքականի մամուլի ծառայությունը արդեն հրապարակել է թիմի հայտացուցակը Հայաստանի, նաև Հունաստանի հետ ընկերական խաղերի համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը ևս մեկ խաղ կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում Նորվեգիայի ընտրանու հետ:

̰
 Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայում պետք է զրոյից կառուցվեն անվտանգության երաշխիքներ

23:20 08.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական խորհրդարանին ուղղված ուղերձում ՆԱՏՕ-ին մեղադրել է անգործության մեջ և ասել, որ Եվրոպան պետք է զրոյից անվտանգության երաշխիքներ ստեղծի։ «Մենք լսեցինք ՆԱՏՕ-ի երկրների հանդիպումը: Եվ առանց մեզ համար ցանկալի արդյունքի, առանց խիզախության: Այո, մենք դա զգացինք, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել: Մենք դա զգացինք, որ դաշինքները չեն աշխատում: Նույնիսկ երկինքը […]

̰
Ջորջիո Պետրոսյանը կմրցի թուրք մարտիկի հետ

23:11 08.03.2022

Քիկբոքսինգի K-1-ի մարտիկ, Ջորջիո Պետրոսյանն իր հերթական մենամարտը կանցկացնի ապրիլի 30-ին։ Միլանում կայանալիք երեկոյի ընթացող Պետրոսյանը 70 կգ քաշային կարգում նա կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթիհ Այդինի հետ։ Հայ մարզիկը վերջին մենամարտն անցկացրել է Սինգապուրում։ Կիսաթեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում հայ մարտիկը պարտություն էր կրել։

̰
Պուտինը տնտեսական նոր արգելքներ է սահմանել

23:04 08.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է 2022 թվականին սահմանափակել կամ արգելել երկրից արտահանումը և որոշակի ապրանքների ու հումքի ներմուծումը երկիր՝ համաձայն այն ցուցակների, որոնք կսահմանի կառավարությունը։ Սա բխում է երեքշաբթի օրը հրապարակված հրամանագրից՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման նպատակով արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ապահովել մինչև 2022 […]

̰
 Ազնիվ մետաղի և բնական ծաղիկների համադրումով գյումրեցի նկարչուհին նուրբ զարդեր է  ստեղծում

22:56 08.03.2022

Նկարչուհու տան փոքրիկ անկյունը արվեստանոցն է։ Գույները նուրբ են՝ աղջկական բնավորությանը համարժեք։ Դոնարան նկարում է, այն ինչ ամենագեղեցիկն է համարում։ Համեստ ու լուռ բնավորության գծերն նկարչուհին պարզվում է նաև կարող է զարդեր ստեղծելու արվեստում օգտագործվել։ Տան ստեղծագործական այս անկյունում՝ նկարների կողքին, արծաթյա զարդեր է պատրաստում։ Կաղապարների մեջ էպոքսիդի խեժն է, որը Դոնարան սկսում է մտքի […]

̰
Սպորտային արբիտրաժային դատարանը գրանցել է ՌՖՄ-ի՝ ռուսական ակումբներին եվրագավաթներից հեռացնելու վերաբերյալ բողոքարկումը

22:48 08.03.2022

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գրանցել է Ռուսաստանի ֆուտբոլային միության բողոքարկումն ուղղված ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին՝ ռուսական հավաքականներին ու ակումբներին եվրոպական մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։ ՌՖՄ-ն խնդրում է CAS-ին չեղարկել որոշումն ու վերականգնել բոլոր ռուսական թիմերի ու ակումբների մասնակցությունը ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին։ ՌՖՄ-ն նաև միջնորդություն է ներկայացրել՝ կասեցնելու յուրաքանչյուր վիճարկվող […]

̰ ̰
Հազարից ավելի Վրաստանի քաղաքացիներ Ուկրաինայից վերադարձել են հայրենիք

22:34 08.03.2022

Հազարից ավելի Վրաստանի քաղաքացիներ Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով վերադարձել են հայրենիք, այս մասին  հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։ Վրաստանի կառավարության անունից դեսպանատների օգնությամբ քաղաքացիներին Ուկրաինայից տեղափոխում են մոտակա երկրներ, որտեղից էլ նրանց տեղափոխում են Վրաստան։ Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսական գրասենյակը շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Ակտիվորեն աշխատում են նաև Վրաստանի դիվանագիտական […]

̰
Հայ ըմբիշներն այսօր անհաջող հանդես եկան. Մ23 ԵԱ

22:26 08.03.2022

Պլովդիվում ընթացող ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում այսօր անհաջող ելույթներ ունեցան մեր ըմբիշները: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը և 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը գոտեմարտեցին բրոնզե մեդալների համար և բոլորն էլ պարտություն կրեցին: Մեր հավաքականը առայժմ մեդալ չունի: Վաղը բրոնզե մեդալների համար կպայքարեն 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 67 կգ քաշային Սահակ […]

̰
Եվրամիությունը չի հրաժարվի ռուսական նավթից և գազից. Բորել

22:20 08.03.2022

ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը։ Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի։ «Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը, մենք չենք հետևում Բայդենին այս […]

̰
Կազմվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման նախագիծը. 32 հեկտար տարածքում կկառուցվի նոր գյուղ

22:12 08.03.2022

Կազմվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման նախագիծը, որի աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ տարվանից: Գյուղը տեղափոխելու  անհրաժեշտությունը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ, որն ըստ ժամանակացույցի, պետք է մեկնարկի այս տարվա երրորդ եռաամսյակում: 25, ապա 60 միլիոն խմ ծավալով ջրամբարում ջուր կուտակելու դեպքում Ջրաձոր գյուղի  հիմնական մասն ու ճանապարհը կծածկվեն ջրով: Մինչ այս գյուղը տեղահանելու և այլ […]

̰
SHANTNEWS

22:00 08.03.2022

̰
Հորիզոն 22.00

22:00 08.03.2022

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

21:58 08.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի […]

̰
ՌԴ-ում արևմտյան ընկերությունների աշխատանքից հրաժարվելը «կանխամտածված սնանկություն» է անվանվել

21:55 08.03.2022

Արևմտյան որոշ ընկերությունների հրաժարվելը Ռուսաստանում իրենց բիզնեսը զարգացնելուց կանխամտածված սնանկացում է։ Նման կարծիք է հայտնել «Եդինայա Ռոսիա»-ի (ԵՀ) խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ նա առաջարկել է ազգայնացնել այն ընկերությունների արտադրությունը, որոնք «միացել են պատժամիջոցների պատերազմին», որը Արևմուտքը սանձազերծել է Ռուսաստանի դեմ։ «Արևմտյան ընկերությունների նման գործողությունները ոչ այլ ինչ […]

̰
Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Սլովանի» կազմում

21:52 08.03.2022

Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում «Սլովանը» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Ժիլինային»։ Երկրորդ գոլը խփել է Վլադիմիր Վայսը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ 56 միավորով Բարսեղյանի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Տրնավան» 11 միավոր պակաս ունի:

̰
The New York Times-ը հայտնել է, որ իր աշխատակիցներին դուրս է բերում Ռուսաստանից

21:47 08.03.2022

Ամերիկյան The New York Times թերթը հայտնել է, որ իր աշխատակիցներին դուրս է բերում Ռուսաստանից՝ ռուս զինվորականների գործողություններին վերաբերող ռուսական նոր օրենքի պատճառով։ Պարբերականը երեքշաբթի հայտարարել է, որ «ժամանակավորապես հեռացնում է իր լրագրողներին Ռուսաստանից՝ ավելի վաղ ընդունված օրենքի պատճառով»: Անցյալ շաբաթ Դաշնային խորհուրդը հաստատեց օրենք, որի համաձայն քրեական պատիժ և 10-ից 15 տարի ժամկետով ազատազրկում […]

̰
Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Մարսել» կամ MLS

21:43 08.03.2022

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լիգա 1։ Ինչպես նշում է Match Tv-ի լրագրող Արարատ Մամբրեյանը, Հենրիխի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ գործարքի հնարավորությունները քննարկելու համար։ Նշվում է, որ Մխիթարյանը ևս դեմ չէ կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակին։ Մամբրեյանի փոխանցմամբ՝ Մխիթարյանի տեղափոխությունը Ռուսաստան […]

̰
Մինչև 2022 թվականի վերջ ԵՄ-ն 67%-ով կնվազեցնի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից

21:39 08.03.2022

Եվրամիությունը մինչև 2022 թվականի վերջ կկրճատի ռուսական գազից իր կախվածությունը 67 տոկոսով: Այդ ծրագրի մասին Եվրահանձնաժողովը հայտարարել է երեքշաբթի՝ մարտի 8-ին։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և ՌԴ-ի կողմից էնեգակիրների թանկացման պատճառներով: Ծրագիրը նախատեսում է մինչև 2022 թվականի վերջ նվազեցնել կախվածությունը ռուսական գազի մատակարարումից 67%-ով, գազի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ, գազի վերականգնվող տեսակների անցումը արագացնելու […]

̰
Տեղի է ունեցել «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջոցառումը

21:30 08.03.2022

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում՝ այսօր տեղի է ունեցել «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն կայուն ապագայի» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, տեղեկացնում են նախարարությունից: Վերջինս իր խոսքում ընդգծել է, որ գենդերային անհավասարությունը և խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտ են հանդիսանում. […]

̰
Մինչև տարեվերջ Մեծ Բրիտանիան կդադարեցնի նավթի ներկրումը ՌԴ-ից

21:21 08.03.2022

Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Կվասի Կվարթենգը։ «Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջը: Այս անցումը շուկային, բիզնեսին և մատակարարման շղթաներին ավելի քան բավական ժամանակ կտա ռուսական ներմուծումը փոխարինելու համար, որը կազմում է Մեծ […]

̰
Տագնապի զգացումը փոխում է համի զգայնությունը. փորձագետ

21:10 08.03.2022

Քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԼՕՌ կլինիկայի ղեկավար Վլադիմիր Զայցևը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ տագնապի ուժեղ զգացումն ազդում է ոչ միայն մարդու հոգեբանական վիճակի, այլև համի զգայարանների վրա: Բժիշկը բացատրել է, որ լեզվի վրա կան պտկիկների խմբեր, որոնք պատասխանատու են համի զգայունության համար։ Երբ դրանք սկսում են «խախտվել», դա հանգեցնում է համի զգացողության […]

̰
Բայդենը հայտարարել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի մասին

21:00 08.03.2022

ԱՄՆ-ն արգելել է էներգակիրների ներկրումը Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բայդենի խոսքով՝ միաժամանակ ամերիկյան կողմը հասկանում է, որ Եվրոպայում դաշնակիցները չեն կարողանա միանալ ներմուծման արգելքին։ Բայդենը նաև նախազգուշացրել է, որ բենզինի գները երկրում կշարունակեն աճել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետևանքով։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իշխանությունները մասնավոր հատվածին կոչ են անում […]

̰
BACK_TO_TOP