Բոլոր լուրերը – Page 4503 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Սլովանի» կազմում

21:52 08.03.2022

Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում «Սլովանը» մրցակցի հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Ժիլինային»։ Երկրորդ գոլը խփել է Վլադիմիր Վայսը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ 56 միավորով Բարսեղյանի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Տրնավան» 11 միավոր պակաս ունի:

̰
The New York Times-ը հայտնել է, որ իր աշխատակիցներին դուրս է բերում Ռուսաստանից

21:47 08.03.2022

Ամերիկյան The New York Times թերթը հայտնել է, որ իր աշխատակիցներին դուրս է բերում Ռուսաստանից՝ ռուս զինվորականների գործողություններին վերաբերող ռուսական նոր օրենքի պատճառով։ Պարբերականը երեքշաբթի հայտարարել է, որ «ժամանակավորապես հեռացնում է իր լրագրողներին Ռուսաստանից՝ ավելի վաղ ընդունված օրենքի պատճառով»: Անցյալ շաբաթ Դաշնային խորհուրդը հաստատեց օրենք, որի համաձայն քրեական պատիժ և 10-ից 15 տարի ժամկետով ազատազրկում […]

̰
Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Մարսել» կամ MLS

21:43 08.03.2022

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լիգա 1։ Ինչպես նշում է Match Tv-ի լրագրող Արարատ Մամբրեյանը, Հենրիխի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ գործարքի հնարավորությունները քննարկելու համար։ Նշվում է, որ Մխիթարյանը ևս դեմ չէ կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակին։ Մամբրեյանի փոխանցմամբ՝ Մխիթարյանի տեղափոխությունը Ռուսաստան […]

̰
Մինչև 2022 թվականի վերջ ԵՄ-ն 67%-ով կնվազեցնի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից

21:39 08.03.2022

Եվրամիությունը մինչև 2022 թվականի վերջ կկրճատի ռուսական գազից իր կախվածությունը 67 տոկոսով: Այդ ծրագրի մասին Եվրահանձնաժողովը հայտարարել է երեքշաբթի՝ մարտի 8-ին։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և ՌԴ-ի կողմից էնեգակիրների թանկացման պատճառներով: Ծրագիրը նախատեսում է մինչև 2022 թվականի վերջ նվազեցնել կախվածությունը ռուսական գազի մատակարարումից 67%-ով, գազի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ, գազի վերականգնվող տեսակների անցումը արագացնելու […]

̰
Տեղի է ունեցել «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջոցառումը

21:30 08.03.2022

Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում՝ այսօր տեղի է ունեցել «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն կայուն ապագայի» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, տեղեկացնում են նախարարությունից: Վերջինս իր խոսքում ընդգծել է, որ գենդերային անհավասարությունը և խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտ են հանդիսանում. […]

̰
Մինչև տարեվերջ Մեծ Բրիտանիան կդադարեցնի նավթի ներկրումը ՌԴ-ից

21:21 08.03.2022

Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Կվասի Կվարթենգը։ «Մեծ Բրիտանիան կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներկրումը մինչև 2022 թվականի վերջը: Այս անցումը շուկային, բիզնեսին և մատակարարման շղթաներին ավելի քան բավական ժամանակ կտա ռուսական ներմուծումը փոխարինելու համար, որը կազմում է Մեծ […]

̰
Տագնապի զգացումը փոխում է համի զգայնությունը. փորձագետ

21:10 08.03.2022

Քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԼՕՌ կլինիկայի ղեկավար Վլադիմիր Զայցևը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է, որ տագնապի ուժեղ զգացումն ազդում է ոչ միայն մարդու հոգեբանական վիճակի, այլև համի զգայարանների վրա: Բժիշկը բացատրել է, որ լեզվի վրա կան պտկիկների խմբեր, որոնք պատասխանատու են համի զգայունության համար։ Երբ դրանք սկսում են «խախտվել», դա հանգեցնում է համի զգացողության […]

̰
Բայդենը հայտարարել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի մասին

21:00 08.03.2022

ԱՄՆ-ն արգելել է էներգակիրների ներկրումը Ռուսաստանից: Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բայդենի խոսքով՝ միաժամանակ ամերիկյան կողմը հասկանում է, որ Եվրոպայում դաշնակիցները չեն կարողանա միանալ ներմուծման արգելքին։ Բայդենը նաև նախազգուշացրել է, որ բենզինի գները երկրում կշարունակեն աճել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետևանքով։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իշխանությունները մասնավոր հատվածին կոչ են անում […]

̰
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

20:51 08.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի […]

̰
Պուտինը Բենեթի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

20:45 08.03.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հեռախոսով քննարկել են Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության հետ կապված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում կիսվել է մարտի 7-ին Բելառուսում կայացած Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականներով»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը. ՀՀ ՄԻՊ

20:35 08.03.2022

«Արցախի գործընկերոջս՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։ Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն […]

̰
Վիտալի Միլոնով

20:32 08.03.2022

08

̰
Կոտայքի մարզում Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ

20:28 08.03.2022

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի համար, ով Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Հրազդան […]

̰
ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են. Արցախի ԱԱԾ

20:20 08.03.2022

Շուշիի շրջանի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից: «Սույն թվականի մարտի 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը: Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական […]

̰
Տոնական համերգ՝ նվիրված կանանց և գեղեցկության տոնին

20:12 08.03.2022

Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական վարչական համալիրում տեղի է ունեցել կանանց և գեղեցկության տոնի առթիվ տոնական համերգ: Միջոցառման սկզբում ոստիկանության տնտեսական վարչության պետ գնդապետ Արշամ Ներսիսյանը շնորհավորել է կին ծառայողներին ու ոստիկանների կանանց և մաղթել սեր ու երջանկություն:  

̰
Հորիզոն 20.00

20:00 08.03.2022

̰
SHANTNEWS

20:00 08.03.2022

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

19:59 08.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի և Արագածոտնի մարզի […]

̰
Հայտնի է«Չելսին» գնելու ևս երկու թեկնածու

19:54 08.03.2022

Ռոման Աբրամովիչից «Չելսին» գնելու պայքարը նոր թափ է հավաքում։ Ինչպես հայտնում է ESPN-ը՝ ակումբը գնելու հետաքրքրություն է ցուցաբերում ամերիկացի գործարար Վուդի Ջոնսոնը, որը NFL-ի «Նյու Յորք Ջեթս» ակումբի սեփականատերն է։ Բացի դրանից՝ պայքարի մեջ է մտել նաև Սաուդյան Արաբիայից մի կոնսորցիում: Նշվում է, որ արդեն կա առնվազն 10 պոտենցիալ գնորդ։ Հիշեցնենք, որ Աբրամովիչին «Չելսին» պատկանում […]

̰
Գերմանիան քննադատել է ռուսական նավթից հրաժարվելու ԱՄՆ-ի ծրագիրը

19:48 08.03.2022

ԱՄՆ-ը չի կարողանա այլընտրանք գտնել ռուսական նավթին Վենեսուելայում, ասվում է Frankfurter Algemeine Zeitung-ի հեղինակ Տյերկ Բրյուիլլերի հոդվածում։ Օրերս ամերիկյան պատվիրակությունը մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ բանակցություններ է վարել Վենեսուելայի կառավարության հետ։ Ըստ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնն առաջարկել է թուլացնել Կարակասի դեմ պատժամիջոցները՝ հարավամերիկյան նահանգից նավթի մատակարարումները վերսկսելու և գների բարձրացումները զսպելու համար։ Այժմ, Միացյալ Նահանգների սահմանած […]

̰
Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել կեղծ ակնկալիքներ չստեղծել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում

19:41 08.03.2022

Եվրամիությունը պետք է զգույշ լինի և ակնկալիքներ չստեղծի, որոնք չի կարող իրականացնել, ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը։ «Զգացմունքային առումով ես 100% հասկանում եմ մեր ընկերների դիրքորոշումը Կիևում, բայց մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի ակնկալիքներ չստեղծենք, որոնք հետագայում չենք կարողանա բավարարել։ Եվ մենք պետք է իրատես լինենք, որ դա […]

̰
Բրիտանական Shell նավթագազային ընկերությունը հրաժարվում է ռուսական գազից ու նավթից

19:33 08.03.2022

Բրիտանական Shell՝ խոշորագույն նավթային ընկերությունը, հրաժարվում է գնել ռուսական նավթն ու գազը։ Ընկերությունն այս մասին հայտարարություն է հրապարակում իր կայքում։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Shell-ը ռուսական նախագծերից կհեռանա փուլ առ փուլ: Որպես առաջին քայլ՝ ռուսական հում նավթի գնումը կդադարեցվի, և ընկերությունը կփակի ավիացիոն վառելիքի արտադրությունը Ռուսաստանի սպասարկման կայաններում։ Ընկերությունը ներողություն է խնդրում նաև անցյալ շաբաթվա գնման […]

̰
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ կտա ակումբներին իրականացնել տրասնֆերներ Ռուսաստանից

19:25 08.03.2022

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան  նախատեսում է ճշգրտումներ կատարել խաղացողների տրանսֆերային կանոնակարգում այն ​​բանից հետո, երբ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշում է կայացրել ռուսական և ուկրաինական ակումբներում հանդես եկող արտասահմանցի խաղացողներին միակողմանի խզել պայմանագրերը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMW-ն։ Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է թիմերին թույլատրել օգտվել խաղացողների գրանցման նոր կանոնակարգից մինչև 2022 թվականի ապրիլի […]

̰
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

19:17 08.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-9-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:

̰
Փարիզը, Բեռլինը և Պեկինը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագիրը

19:11 08.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնմանը։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Երեք երկրների ղեկավարների զրույցի ընթացքում բարձրացվել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հարցը»,- նշել […]

̰
ԱՄՆ-ում բենզինի գները կտրուկ աճել են

19:03 08.03.2022

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները հասել են պատմական առավելագույնին` գերազանցելով 4,17 դոլարը մեկ գալոնի դիմաց, հայտնել է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան: Սովորական ոչ էթիլացված բենզինի գինը երկրում միջինում հասել է 4,173 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց (3,785 լիտր), ինչը ամենաբարձր արժեքն է դիտարկման ողջ ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է 2008 թվականի հուլիսին, […]

̰
Ուկրաինայում Վրաստանի ներկայացուցչությունները  շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին

18:57 08.03.2022

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի խոսքերով՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսությունը շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին։ Հայտնում է Aliq Media-ն։ Ըստ Զաքարաշվիլիի՝ Վրաստանի կառավարության որոշմամբ և արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելով՝ ավտոբուսներ են հատկացվել Լեհաստան հասնելու համար։ «Քաղաքացիները ժամանում են Լվով և ավտոբուսներով հասնում սահման, որտեղ նստում […]

̰
Շանթ Խաչատրյանը և Տիգրան Մինասյանը կիսաեզրափակիչում են․ ըմբշամարտի Մ23 ԵԱ

18:50 08.03.2022

Պլովդիվում շարունակվում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը 1/4-ում 6։5 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Շանթ Խաչատրյանից 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի նա 8։0 հաշվով հաղթի շվեյցարացի մրցակցին ու ևս դուրս գա կիսաեզրափակիչ։ Հայտնում է ArmSport.am-ը։

̰
Շիրակցի զինվորական կանանց պատվոգրեր է հանձնել Շիրակի մարզպետը

18:46 08.03.2022

Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք՝ հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրաց ծառայության համար։ «Շատ ուրախ եմ` Ձեզ հանդիպելու և անձամբ շնորհավորելու։ Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես երբ խոսքը այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի […]

̰
Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 43,5 տոկոսը

18:40 08.03.2022

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 8-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 827 հազար 683 պատվաստում։ Հաղորդում է aliq.ge-ն։   Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 352 226 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,1%-ը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 1 249 476 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,5%-ը։ Հատկանշական է, որ խթանիչ (booster) դոզայով […]

̰
BACK_TO_TOP