23:12 09.03.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առողջական խնդիրները դեռ չեն լուծվել, հայտնում է telegraph.co.uk-ը: Հաղորդվում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում պորտուգալացուն անհանգստանում էր ազդրի վնասվածքը, նա խաղում էր ցավերով: Հնարավոր է, որ ֆուտբոլիստը բաց թողնի ԱՊԼ-ի առաջիկա հանդիպումը «Տոտենհեմի» դեմ: Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ, որում պորտուգալացու թիմը խոշոր հաշվով պարտություն կրեց, Ռոնալդուն […]
23:04 09.03.2022
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ի կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Հանրապետության տարածքում մարտի 10-12-ը ժամանակ […]
22:55 09.03.2022
Գործարար Ռոման Աբրամովիչը դիտարկում է ռուսական ֆուտբոլում ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը: Ավելի վաղ Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ակնկալում է վաճառքից մոտ 4,8 միլիարդ եվրո։ «Ասում են, որ նրա հայացքը ռուսական ֆուտբոլի կողմն է։ Կոնկրետ ո՞ր ակումբը: Խոսակցություններ կան, բայց կա նաև փաստաբանական գաղտնիք»,- ասել է […]
22:41 09.03.2022
«Կոլումբուս Քրյուի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը 2020 թվականից ի վեր 7 գոլ է խփել տուգանային հարվածով։ Վերջին երկու տարիների ընթացքում Լուկասը տուգանային հարվածներից ավելի շատ գոլեր է խփել իր թիմի կազմում, քան ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին, գրում է AS-ը։ Ըստ La Voz-ի՝ Սելարայանը յոթ գոլ է խփել տուգանային հարվածներից և այդ ցուցանիշով վերջին […]
22:33 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում (բուք է), Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, […]
22:27 09.03.2022
Այն բանից հետո, երբ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին, շշուկներ պտտվեցին, որոնք կասկածի տակ էին դնում «Ռոմայում» նրա ապագան: Այդուհանդերձ, Il Messaggero-ն գրում է, որ Մխիթարյանը «Ռոման» և Հռոմն իր տունն է համարում: Դորտմունդի «Բորուսիայից» հետո ամենից շատ հանդիպումներ նա անցկացրել է հենց Իտալիայի մայրաքաղաքի թիմում՝ 106 խաղ: Նշվում է, որ […]
22:21 09.03.2022
Նախարար Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները և Կատարից պարարտանյութերի մատակարարման հնարավորությունները։ «Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև […]
22:15 09.03.2022
Adidas AG սպորտային հագուստի և աքսեսուարների արտադրողը դադարեցնում է կայքի և հավելվածի աշխատանքը, խանութները կփակվեն մարտի 14-ին, համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Adidas-ի ռուսական ծառայության կայքում: «Մենք կասեցնում ենք կայքի և հավելվածի աշխատանքը մարտի 9-ից (Մոսկվայի ժամանակով 18:00-ից) մինչև հետագա ծանուցում։ Մանրածախ խանութները կբացվեն մինչև մարտի 13-ը ներառյալ: Դուք կարող եք ապրանքը դիտել կայքում և հավելվածում, […]
22:12 09.03.2022
Բուքինգհեմյան պալատում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն, Եղիսաբեթ Երկրորդին: Հանդիպմանը դեսպանը շնորհավորել է թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ: «Դեսպանն ընդգծեց իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց […]
21:36 09.03.2022
Victoria’s Secret ներքնազգեստի բրենդը դադարեցրել է Ռուսաստանում ինտերնետ-խանութի և մանրածախ առևտրի կետերի աշխատանքը, հայտնել է ընկերությունը: «2022 թվականի մարտի 9-ի 15.30-ից մենք ժամանակավորապես դադարեցնում ենք ինտերնետ-խանութի աշխատանքը, իսկ Victoria’s Secret- ի բոլոր մանրածախ խանութների աշխատանքը՝ 22.00-ից»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընկերությունը հստակեցրել է, որ մինչև մարտի 9-ը ներառյալ ձևակերպված պատվերները կառաքվեն:
21:28 09.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։ Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Կողմերն ընդգծել են, որ […]
21:22 09.03.2022
ՈՒԵՖԱ-ն ցանկանում է 2028 թվականից Եվրոյի մասնակիցների թիվը հասցնել 32-ի։ 2028 թվականի մրցաշարը, ամենայն հավանականությամբ, կկայանա Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում: Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը նախկինում 16-ից հասցվել է 24-ի՝ սկսած 2016 թվականից։ ՈւԵՖԱ-ն այժմ ցանկանում է, որ 55 թիմերից 32-ը խաղան եզրափակիչ փուլում: Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) նախագահ Մաետա Մոլանգոն դեմ է արտահայտվել այս […]
21:05 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս քաղաքներում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի […]
20:54 09.03.2022
Պլովդիվում ընթացող ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում այսօր մրցապայքարը շարունակում են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մի քանի քաշային կարգերում արդեն հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի են, նրանց թվում նաև 2 հայ ըմբիշ կա: 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել բրոնզե մեդալների համար պայքարում: Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 […]
20:45 09.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետություններում իրավիճակի հումանիտար ասպեկտներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նրանք նաև քննարկել են խնդրի լուծմանն ուղղված քաղաքական և դիվանագիտական ջանքերի տարբերակները, այդ թվում՝ Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։ Ռուսաստանի նախագահը Շոլցին […]
20:37 09.03.2022
Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների փոխնախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր […]
20:33 09.03.2022
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գլխավորել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ռմբարկուների ցանկը: Լեհ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում, որում «Բավարիան» 7-1 հաշվով հաղթանակ է տարել: Լևանդովսկին ընթացիկ առաջնությունում 12 գոլի հեղինակ է դարձել 8 խաղում: Նա ռմբարկուների ցանկում գերազանցել է «Այաքսի» հարձակվող Սեբաստյան Ալերին (11 գոլ): Երրորդ տեղում «Լիվերպուլի» […]
20:24 09.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, սաստիկ բքի պաճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, […]
20:20 09.03.2022
Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի համանախագահությամբ անցկացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը: Համաժողովի մեկնարկին իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման […]
20:15 09.03.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղյակ է Deltacron շտամի առաջացման մասին, այն գրանցվել է եվրոպական մի շարք երկրներում, սակայն վարակի մակարդակը ցածր է, ճեպազրույցում ասել է ԱՀԿ հիվանդությունների տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։ «Այն հայտնաբերվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Դանիայում: Բայց այս շտամով վարակվածության շատ ցածր մակարդակ է հայտնաբերվել»,- ասել է նա: ԱՀԿ շտապ հիվանդությունների բաժնի […]
19:59 09.03.2022
Լեհաստանի հավաքականն ավտոմատ կերպով դուրս եկավ աշխարհի 2022 թվականի առաջնության անցումային ընտրական փուլի եզրափակիչ։ Լեհաստանի հավաքականն անցումային խաղ պետք է անցկացներ Ռուսաստանի հավաքականի հետ, սակայն փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և հավաքականներին զրկեցին եվրոպական մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Այսօր ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Լեհաստանը դուրս է եկել B խմբի եզրափակիչ, որտեղ մարտի 29-ին կխաղա […]