12:57 10.03.2022
Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է Արցախի Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը: «Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ […]
12:54 10.03.2022
Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Եվրոպայի խորհուրդը կասեցրել է Մոսկվայի անդամակցությունը։
12:53 10.03.2022
Կառավարության այսօրվա նիստում զեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող այն անձանց, որոնք բնակվում են մարզերում: Գործադիրի որոշմամբ՝ նրանք բնակարանների գնման վկայականներ կստանան: Շահառուները պետության աջակցությունից օգտվելիս պարտավոր են բնակարան ձեռք բերել այն մարզում, որտեղ ապրում են: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այս ծրագրի […]
12:50 10.03.2022
Դոնբասում ՌԴ հատուկ օպերացիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչ Մարիա Զախարովան։ Իր տելեգրամյան ալիքում նա նշել է, որ հանդիպմանը մասնակցում է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ ԵրեկԿուլեբան նշել էր Լավրովի հետ քննարկման հիմնական […]
12:43 10.03.2022
Հոնդուրասի իշխանությունները Միացյալ Նահանգների խնդրանքով ձերբակալել են հանրապետության նախկին ոստիկանապետ Խուան Բոնիլային։ Նա և նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսն ԱՄՆ-ում մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանց կազմակերպելու մեջ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Heraldo թերթը։ Ըստ աղբյուրի՝ Բոնիլան, ով ղեկավարել է ոստիկանությունը 2012-ից 2013 թվականներին, ձերբակալվել է Հոնդուրասի մայրաքաղաքից մոտ 30 կմ հյուսիս գտնվող Զամբրանո […]
12:35 10.03.2022
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի, գազի և ածխի գնումներից, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին ասված է Վերսալում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում։ Փաստաթղթից հատվածներ է մեջբերում Reuters-ը. «Աճող անկայունության, ռազմավարական մրցակցության և անվտանգության սպառնալիքներին ընդառաջ մենք որոշել ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար և […]
12:32 10.03.2022
Varieties of Democracy ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։ 2021թ.-ի իրադարձություններն ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» (electoral democracy) կատեգորիայի,- այս մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ: «Մեր երկրի պատմության մեջ […]
12:27 10.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 970 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 12 645 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 15,58%, վերջին 14 օրը՝ 17,68%, վերջին 7 օրը՝ 15,09%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 631 900 դեպք: Ապաքինվել է ևս 7 294 պացիենտ, […]
12:23 10.03.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «ԽԱՉԻԿ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը (քաղաք Երևան): ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների վերստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
12:21 10.03.2022
2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը: Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։ Տոնի շրջանակում այսօր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 8 հիմնական […]
12:16 10.03.2022
Կրեմլում ընթանում է նախապատրաստություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին ապրիլի 9-ին ՀՀ վարչապետի հնարավոր այցի մասին։ Նշվում է, որ ապրիլին լրանում է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հանդիպման թեմաներից մեկը կարող է դառնալ իրադրության […]
12:11 10.03.2022
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին և հայտարարել, թե իրավիճակը լարված է, ինչը սրվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։ Սակայն նշել է, որ զերծ կմնա այս պահին հավելյալ որևէ գնահատական տալուց, քանի որ Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրավիճակի կայունացման ուղղությամբ: Բացի այդ, վարչապետն անդրադարձել է նաև […]
12:07 10.03.2022
Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն ձյան տեղումները չեն դադարում, որոշ հատվածներում մերկասառույց է։ Մարտի 10-ին ժամը 9․30-ի դրությամբ որոշ ճանապարհահատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 15–20 սմ։ Ճանապարհները սպասարկող ընկերություների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 23 միավոր տեխնիկա։ Շիրակի մարզպետարանից վարորդներին […]
11:57 10.03.2022
Մարտի 9-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է 16-ամյա մի […]
11:50 10.03.2022
Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք, կատարվել է 65 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 26 քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10012 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3050 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]
11:42 10.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ծանր վիրավորանքի՝ 4-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության, […]
11:35 10.03.2022
Մարտի 6-ի առավոտյան ավազակություն էր եղել Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում։ Երկու տղամարդ մտել էին առևտրի կենտրոնի հագուստի խանութ-սրահներից մեկի գանձապահի սենյակ ու զենքի սպառնալիքով հափշտակել մոտ 2 միլիոն 500 հազար դրամ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուրջօրյա հետևողական ու համագործակցված […]
11:27 10.03.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չորեքշաբթի՝ մարտի 9-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ ««Ես խոսեցի Էնթոնի Բլինկենի հետ Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման հետագա քայլերի մասին: Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների նոր փաթեթի […]
11:21 10.03.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտնում է, որ կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի հետ։ Տեղեկացնում է, որ երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամորթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ […]
11:16 10.03.2022
ԱՀ դատախազությունից հայտնում են, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է լարվածության պահպանումը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթի հատվածում, կիրառել է ականանետ, որի հետևանքով համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը: Դեպքի հետ կապված իրավապահ մարմինների կողմից կատարվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ:
11:07 10.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓122 նոր դեպք ✓2769 թեստավորում ✓235 առողջացած ✓3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, որոնցից 407 583-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8563 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 927 322 թեստավորում:
11:04 10.03.2022
Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
10:50 10.03.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ռուսաստանից նավթի և էներգառեսուրսների ներկրումն արգելելու օրինագծին, ասվում է հինգշաբթի քվեարկության արդյունքներով տարածված հայտարարության մեջ։ Օրինագծին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 414 անդամ, դեմ՝ 17-ը։ Բացի նավթի և էներգակիրների ներկրման արգելքից, օրինագիծը կոչ է անում Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցչին նախաձեռնել այդ կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու հարցը։
10:36 10.03.2022
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը: «Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, կրակոցներ չկան»,- ընդգծել է զրուցակիցը: Անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին […]
10:32 10.03.2022
Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհուրդը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված […]
10:27 10.03.2022
Ս.թ. մարտի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանի սահմանային միջադեպերը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
10:20 10.03.2022
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը […]
10:14 10.03.2022
«ԱՄՆ-ը պատերազմներ է հրահրում՝ զենք վաճառելու և երկրների ռեսուրսներին տիրանալու նպատակով»,- հայտարարել է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը RIA Novosti-ին տված հարցազրույցում: Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծել է, որ այս դեպքում էլ ԱՄՆ-ն առիթ է փնտրում՝ զավթելու այդ երկրի ռեսուրսները։ Բացի այդ, ըստ նրա, նպատակներից մեկը Վաշինգտոնի ռազմական ներկայությունն է Ռուսաստանի սահմանների մոտ։ Ավելի […]