21:43 24.02.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլան վստահ է, որ անգլիական ակումբն ապագայում կրկին մեծ հաջողությունների կհասնի։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ «Ես շատ բաներ եմ տեսել, որոնք վկայում են այն մասին, որ այս ակումբը փայլուն ապագա ունի այս խաղացողներով: Բացառությամբ Կևին Դե Բրույնեի և գուցե Նաթան Ակեի, բոլոր խաղացողները շատ երիտասարդ են: Ինչ էլ որ հետագայում […]
21:32 24.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով փետրվարի 17-21-ը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։ Միասնական տաղավարում ներկայացված են եղել ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ։
21:19 24.02.2025
Փետրվարի 24-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԿԽՄԿ միջև փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և […]
21:12 24.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ՝ 10։00-11:30 Գետազատ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ՝ 10։00-11:30 Վայք քաղաք՝ Ալավերդյան փողոց մասնակի, Գեղարքունիքի մարզ՝ 09:30-11:00 Վարդենիս քաղաք՝ Վ.Համբարձումյան, Ս.Շահումյան և Վ.Մամիկոնյան փողոցներ մասնակի, Տավուշի մարզ՝ 10։00-12:00 Դիլիջան համայնք՝ Մ.Գորկի, 26 Կոմիսարների, […]
21:00 24.02.2025
«Բարսելոնան» ու Լամին Յամալը կերկարաձգեն պայմանագիրը, գրում է Mundo Deportivo-ն։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Ծրագրված է, որ 17-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկրկնապատկվի և կդառնա տարեկան 4 միլիոն եվրո։ Նա նաև տարբեր հավելավճարներ է ստանալու։ Յամալի ներկայացուցիչներն ու «Բարսելոնան» այժմ բանակցում են` պայմանագրի ֆինանսական կետերը հստակեցնելու համար։ Եզրային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում 33 խաղում […]
20:44 24.02.2025
Ֆինլանդիան չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը, այս պահին դա անիրատեսական է, ասել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հակենենը Keskisuomalainen թերթին: «Մենք չենք պատրաստվում բացել սահմանը: Մենք գիտենք, որ Ռուսաստանը ցանկություն ունի անհապաղ շարունակել միգրանտների հոսքերն ուղղել դեպի Ֆինլանդիա»,- ասել է նա։ Ավելի վաղ Հելսինկիում ՌԴ դեսպան Պավել Կուզնեցովն առաջարկել էր ֆիննական կողմին բացել սահմանը։ […]
20:35 24.02.2025
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը հայտարարել է, որ այժմ հնարավորությունների պատուհան է բացվում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ «Ուկրաինական հարցի բանակցային լուծման կոչերն աճում են, և բացվում է խաղաղ կարգավորման հնարավորությունների պատուհան»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ունեցած ելույթի ժամանակ։ Ֆու Կոնգը հավելել է, որ Չինաստանը «աջակցում է խաղաղության հասնելու բոլոր ջանքերին, […]
20:27 24.02.2025
Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվել էր «Լաս Պալմասին» և հաղթել է 2-0 հաշվով: Աչքի են ընկել Դանի Օլմոն և Ֆերան Տորեսը: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 54 միավորով վերադարձրել է առաջատարությունը։ «Ռեալը» նույնքան միավորով երկրորդն է, «Աթլետիկոն» մեկ միավոր պակաս ունի։ «Լաս Պալմասը» 23 միավորով 17-րդն է:
20:22 24.02.2025
Կիևի ռեժիմի կապիտուլյացիան միայն ժամանակի հարց է, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Ուկրաինան դարձել է մասնավոր ռազմական ընկերության նման, որը պայքարում է արևմտյան աշխարհաքաղաքական շահերի համար, և հակամարտությունը դարձել է դասական պրոքսի պատերազմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև: Չնայած դրան, ուկրաինական բանակը աղետալի կորուստներ է կրել, իսկ Կիևի ռեժիմի կապիտուլյացիան դարձել է […]
20:16 24.02.2025
Փետրվարի 24-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հարժիս-Շինուհայր ճանապարհին բուք է։ Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի, […]
20:12 24.02.2025
Կանադայի իշխանությունները կքննարկեն հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ երկիր կանադական ռազմական կոնտինգենտի ուղարկումը։ Այս մասին վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Կիևում եվրոպացի առաջնորդների հետ մամուլի ասուլիսում։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք կաշխատենք դրա վրա (Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության ապահովման հարցի շուրջ) մեր հարևանների հետ, բայց բոլոր տարբերակները սեղանին են»,- […]
20:06 24.02.2025
ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել հետ կանչել հակառուսական բանաձեւի նախագիծը հօգուտ «ամերիկյան չեզոք փաստաթղթի»։ «Այսօր մեզ անհրաժեշտ է մի բանաձև, որը կճանաչի ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների հավատարմությունը պատերազմի տեւական ավարտին։ Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձեւի նախագիծը հենց դա է անում: Մեր նախագիծը կոչ է անում շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, ինչպես նաև կոչ անել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև […]
19:54 24.02.2025
17-ամյա Միրա Անդրեևան հաղթել է Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարը։ Ռուս թենիսիստուհին կանանց մենախաղի եզրափակչում 7-6, 6-1 հաշվով պարտության է մատնել Կլարա Թաուսոնին (Դանիա)։ Անդրեևան դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ թենիսիստուհին, որը նվաճել է «Մասթերս» շարքի մրցաշարերի տիտղոս։ Նա WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 1000 միավոր և հերթական թարմացումից հետո կարիերայում առաջին անգամ կբարձրանա 9-րդ տեղ։ […]
19:48 24.02.2025
Փետրվարի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4276 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 213 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 551, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
19:43 24.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի […]
19:35 24.02.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ այցերի շրջանակում՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր եղել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում։ Նախարարը հաստատության աշխատակազմի հետ քննարկել է մատուցվող ծառայություններին վերաբերող մանրամասներ, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Շահառուների հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջիններիս զբաղվածության ապահովման գործընթացին, ինչպես նաև հետաքրքրող մի շարք այլ հարցերի։ […]
19:27 24.02.2025
Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կարող է մրցաշրջանի ավարտից հետո հրաժեշտ տալ երեք ֆուտբոլիստի, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Calciomercato-ն: Մխիթարյանից բացի, հնարավոր հեռացողներից են նաև իտալացի պաշտպաններ Ֆրանչեսկո Աչերբին ու Մատեո Դարմիանը: Նրանց և հայ կիսապաշտպանի պայմանագրերում կետ կա, ըստ որի՝ ակումբը կարող է 12 ամիս շուտ խզել համաձայնագիրն ու փոխհատուցում վճարել: Երեք ֆուտբոլիստի պայմանագրերի […]
19:20 24.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ ակտիվ երկխոսությունն ու հարաբերությունների հետևողական զարգացումը, ընդգծել տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների կազմակերպման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջնահերթություն է: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է ԵՄ կողմից հետևողական օժանդակության կարևորությունը: Երկրի ղեկավարը […]
19:16 24.02.2025
Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Խուդյակով փողոցում Երևանի բնակիչ 40-ամյա Արման Թ․-ին իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Հերմինե Գ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, […]
19:06 24.02.2025
Իտալիայի չեմպիոն «Ինտերն» Ա սերիայի 26-րդ տուրում ընդունել էր «Ջենոային» և հաղթել է 1-0 հաշվով: Գոլը 78-րդ րոպեին խփել է արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: «Ինտերի» կազմում խաղին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 65-րդ րոպեին: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 57 միավորով բարձրացել է առաջին տեղ: «Նապոլին» 56 միավոր ունի, «Ատալանտան»՝ 54, իսկ «Ջենոան» […]
19:00 24.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր […]
18:53 24.02.2025
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ. 3000 […]
18:45 24.02.2025
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Գյուղի 30-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է պահում։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել է խուզարկություն։ Բակում հայտնաբերվել է մարիխուանայի նմավող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ։ Բացի այս` տղամարդը գոմից ներկայացրել է 500 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված ու կանեփի թփեր։ Կազմված փաստաթղթերը […]
18:37 24.02.2025
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում կայացած UFC Fight Night մրցաշարում հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը նոկաուտով պարտվել է բրազիլացի Ջին Սիլվային։ Բաղդասարյանն օկտագոն է վերադարձել 1,5 տարվա դադարից հետո։ Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2023թ. հուլիսի 15-ին և հաղթել Թաքեր Լուցին։ Կիսաթեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը կրել է կարիերայի երրորդ պարտությունը: Նա ունի նաև 8 հաղթանակ։ […]
18:29 24.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վենթչ» ՍՊԸ-ին պատկանող «Սլոենկա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Վ․ Փափազյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – խոհանոցի առաստաղը, պատերը կառուցված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը, հնարավոր լինի կիրառել հիգիենայի […]
18:22 24.02.2025
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կոմիտեի համանախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ փետրվարի 24-ին այցելել է Երեւանի պետական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ապա եվրոպացի պատվիրակները հանդիպել են բուհի ուսանողների եւ դասախոսների հետ: Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձեւաչափով: Ապագա դիվանագետները հետաքրքրվել են […]
18:16 24.02.2025
Քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության հետ, Երևանում և մարզերում իրականացրել է սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների և բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից իրականացրել են կախված սառցալեզվակների և ջրհորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ։ Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել […]
18:12 24.02.2025
Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 861 քաղաքացի) ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +79 միլիոն դրամ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.4 հազար դրամ է (նախորդ […]