11:14 25.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրանց Հայաստանի խորհրդարանում` Ալեն Սիմոնյանը կարեւորել է նմանատիպ շփումները` հատկապես Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունների ֆոնին: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ այստեղ են` աջակցելու Հայաստանի ժողովրդավարական […]
11:10 25.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և գահաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Մուբարաք Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ: Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. « Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ […]
10:59 25.02.2025
Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը․ «Հարգելի’ համանախագահներ, Հարգելի’ դեսպաններ, Հարգելի’ գործընկերներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Ողջունում եմ ձեզ Երեւանում: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր թափ ստացած օրակարգի շրջանակում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ շնորհավորել ձեզ Եվրոպական […]
10:51 25.02.2025
ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողություն է իրականացվել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների նկատմամբ, որի ընթացքում Մաքսանենգության դեմ […]
10:43 25.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռանում է Վաշինգտոնից՝ չխոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը կամ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը։ Այս մասին հաղորդվում է The Guardian թերթի հոդվածում։ Հրատարակության համաձայն՝ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով պետք է Վաշինգտոն ժամանի այս շաբաթվա վերջին, փորձում են փրկել անդրատլանտյան դաշինքը, որն ապրում է վերջին տասնամյակների […]
10:32 25.02.2025
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Շինաշխատանքների ընթացքը՝ լուսանկարներով։
10:23 25.02.2025
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։ Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։ Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի […]
10:18 25.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․49 դրամ:
10:09 25.02.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է: Գլխավոր դատախազությունը հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և «Ջերմուկի ըմպելասրահ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ 2 հողամասերի վարձակալության պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ: Դատարանի վճռի հիման վրա՝ վարձակալության մրցույթն անվավեր ճանաչելու […]
10:00 25.02.2025
Լոնդոնը չի բացառում, որ Մոսկվան կարող է վերադառնալ Յոթնյակի խումբ (G7), որն, արդյունքում կարող է կրկին դառնալ ութնյակի խումբ (G8): Այդ մասին բրիտանական Times Radio ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Դեն Ջարվիսը։ «Սա թեմա է, որը կքննարկվի միջազգային դաշնակիցների հետ»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք G7-ի […]
09:55 25.02.2025
ԱՄՆ-ը ակնկալում է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը շատ շուտով կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Թրամփը ցանկանում է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև կնքվի հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարք։ «Մենք […]
09:50 25.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետք է վերսկսել Keystone XL նավթամուղի շինարարությունը Կանադայից ԱՄՆ։ Նա այդ մասին հայտարարություն է տեղադրել երկուշաբթի օրը Truth Social-ում: Ինչպես երևում է Թրամփի հրապարակումից, կանադական կապալառու TC Energy-ն, որը մասնակցել է գազամուղի կառուցմանը, պետք է «անհապաղ կառուցի այն»։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը մեղադրել է իր նախորդին՝ Ջո Բայդենին, […]
09:45 25.02.2025
Պաղեստինյան անկլավի վարչական կենտրոնում՝ Գազա քաղաքում, առնվազն երեք երեխա է մահացել հիպոթերմիայից։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով բուժհաստատության ղեկավարությանը։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սաիդ Սալահի խոսքով՝ ցածր ջերմաստիճանի ֆոնին հիպոթերմիայով հիվանդները գնալով ավելի հաճախ են ընդունվում հիվանդանոցի շտապ օգնության բաժին: «Սաստիկ մրսածությամբ և հիպոթերմիայով մանկական բաժանմունք է ընդունվել ութ հիվանդ, երեք […]
09:40 25.02.2025
Փետրվարի 20-ին, ժամը 21։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 303/10 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և մոտակա տանը․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» […]
09:35 25.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ մոտ 30 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները «պատրաստ են կիսել Ուկրաինայի անվտանգության ապահովման բեռը»։ «Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են մաս կազմել […]
09:30 25.02.2025
«Մեծ յոթնյակի» երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ իրենց առաջնորդների համատեղ հայտարարության շուրջ՝ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Մենք դեռ որոշ բանակցությունների մեջ ենք,-ասել է նախարարը, Կանադան և մյուս երկրները համաձայն չեն այն դիրքորոշման հետ, որը պաշտպանում էր Միացյալ Նահանգները […]
09:20 25.02.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Քրեակատարողական հիմնարկի պետ Լևոն Հովհաննիսյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։ Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ […]
09:15 25.02.2025
Փետրվարի 24-25-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան, Հրազդան, Ապարան, Սևան, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Քաղսի, Առինջ, Ծաղկահովիտ, Նորատուս, Սարալանջ, Նորաշեն, Կաքավասար գյուղերում, Միրաք-Ապարան, Զոլաքար-Մարտունի, Գավառ-Սևան, Բլագոդարնոյե-Կաթնառատ, […]
09:10 25.02.2025
Շվեդիան համալրվելու է Taurus թեւավոր հրթիռով, որն ունի 500 կմ հեռահարություն։ Այս մասին հայտնում է Dagens Nyheter թերթը, որը նշում է, որ Շվեդիան առաջին անգամ է նման հեռահարությամբ հրթիռներ ձեռք բերում։ Այս զինատեսակներով JAS 39 C ինքնաթիռների համալրումը կսկսվի 2028 թվականին։ JAS 39 E նոր մոդիֆիկացիան այդ հրթիռները կստանա ավելի ուշ: «Սա այն է, ինչին […]
09:05 25.02.2025
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած բռնցքամարտի երեկոյում ռուս Դմիտրի Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է իր հայրենակից, Կանադան ներկայացնող Արթուր Բետերբիևին։ Մենամարտում կայացել են բոլոր 12 ռաունդները։ Մրցավարներից երկուսն առավելությունը տվել են Բիվոլին` 116-112, 115-113։ Երրորդ մրցավարը հավասար միավորներ է տվել` 114-114։ 34-ամյա Բիվոլը 25-րդ մենամարտում տարել է 24-րդ հաղթանակը (12-ը` նոկաուտով) և դարձել կիսածանր քաշային կարգի […]
09:00 25.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները նորմալ և դրական իրադարձություն են, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է, որ Փարիզը ներկայացված չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում։ «Ես հանգիստ եմ, նորմալ է, որ ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի հետ։ Միակ մտահոգությունն այն է, որ այն […]
08:50 25.02.2025
BRICS երկրների կողմից ստեղծված Նոր Զարգացման Բանկի (NDB) ղեկավար, Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը հիվանդության պատճառով հոսպիտալացվել է Շանհայում։ Այս մասին հայտնել է բրազիլացի պատգամավոր Խոսե Գիմարեսը։ «Առողջացում եմ մաղթում մեր նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆին, ով հոսպիտալացվել է Շանհայում հիվանդության բուժման համար, որը բժիշկները լուրջ չեն համարում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Ինչպես գրում […]
08:40 25.02.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ տեղով WTA-ի թարմացված դասակարգման աղյուսակում։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1245 միավոր ու այժմ 45-րդն է։ Լավագույն տասնյակում մի շարք փոփոխություններ են եղել։ Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9076), որին հաջորդում են Իգա Շվյոնտեկն (Լեհաստան, 7985) ու Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6333)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեսիկա Պեգուլան […]
08:35 25.02.2025
Փետրվարի 24-ին, ժամը 13:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայրի խաչմերուկից «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում խցանումներ են առաջացել. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Փրկարարների և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից երթևեկությունը […]
08:30 25.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
08:25 25.02.2025
Ճապոնիայի կառավարությունը սերտորեն կաշխատի G7 երկրների և այլ երկրների հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և որոշելու, թե ինչ միջոցներ կլինեն արդյունավետ այս նպատակին հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին՝ պատասխանելով ռուս-ամերիկյան խորհրդակցությունների համատեքստում Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների պահպանման մասին հարցին։ «Մենք շարունակում ենք համագործակցել միջազգային հանրության հետ, առաջին հերթին՝ […]
08:15 25.02.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձեւի ընդունումը համաշխարհային կազմակերպության առաջին նշանակալից քայլն էր հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նման կարծիք է հայտնել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը։ «Առաջին անգամ ՄԱԿ-ը ինչ-որ արդյունավետ և բովանդակալից բան արեց այս պատերազմի վերաբերյալ՝ խաղաղության կոչ անող մեր բանաձևով։ Դոնալդ Թրամփի գաղափարն այն է, որ դուք կարող եք գնալ […]
08:05 25.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը […]
08:00 25.02.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի Մերիդայի WTA-500 կարգի մրցաշարին: Աշխարհի 45-րդ ռակետը կանանց մենախաղի առաջին փուլում կմրցի Մագդալենա Ֆրեշի (Լեհաստան, 28-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա փետրվարի 24-ին։ Կողմերը մեկ անգամ են հանդիպել. Բուդապեշտի WTA-250 կարգի մրցաշարում 2024թ. հուլիսի 15-ին 7-6, 6-4 հաշվով հաղթել է Ավանեսյանը։ Մերիդայի մրցաշարին կմասնակցեն նաև Էմմա Նավարոն (ԱՄՆ, 9-րդ ռակետ), Պաուլա […]