18:37 24.02.2025
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում կայացած UFC Fight Night մրցաշարում հայ մարտիկ Մելսիկ Բաղդասարյանը նոկաուտով պարտվել է բրազիլացի Ջին Սիլվային։ Բաղդասարյանն օկտագոն է վերադարձել 1,5 տարվա դադարից հետո։ Նա նախորդ մենամարտն անցկացրել էր 2023թ. հուլիսի 15-ին և հաղթել Թաքեր Լուցին։ Կիսաթեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը կրել է կարիերայի երրորդ պարտությունը: Նա ունի նաև 8 հաղթանակ։ […]
18:29 24.02.2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վենթչ» ՍՊԸ-ին պատկանող «Սլոենկա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Վ․ Փափազյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – խոհանոցի առաստաղը, պատերը կառուցված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը, հնարավոր լինի կիրառել հիգիենայի […]
18:22 24.02.2025
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կոմիտեի համանախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ փետրվարի 24-ին այցելել է Երեւանի պետական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ապա եվրոպացի պատվիրակները հանդիպել են բուհի ուսանողների եւ դասախոսների հետ: Հանդիպումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձեւաչափով: Ապագա դիվանագետները հետաքրքրվել են […]
18:16 24.02.2025
Քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության հետ, Երևանում և մարզերում իրականացրել է սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների և բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից իրականացրել են կախված սառցալեզվակների և ջրհորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ։ Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել […]
18:12 24.02.2025
Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 2486 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 861 քաղաքացի) ետ է ստացել 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +79 միլիոն դրամ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.4 հազար դրամ է (նախորդ […]
18:06 24.02.2025
Մեկնարկել է MLS-ի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանը, որի առաջին խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Նյու Յորք Սիթիի» հետ` 2-2։ Տանտերերից երկու գոլային փոխանցում է կատարել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին, որն օգնել է գոլով աչքի ընկնել Տոմաս Ավիլեսին ու Տելասկո Սեգովիային։ Վերջինն իր թիմին պարտությունից փրկել է ավելացված 10-րդ րոպեին։ «Ինտեր […]
17:58 24.02.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին և նրա գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքին Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Հայաստանը խորապես գնահատում է իր գործընկերությունը Գերմանիայի հետ, ներառյալ՝ Եվրոպական միության շրջանակում, և ակնկալում է ավելի ամրապնդել մեր բազմակողմանի համագործակցությունը, որը հիմնված […]
17:54 24.02.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում. «Հարգարժան նախագահող, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք նախ և առաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ն.Գ. պարոն Յուրգ Լաուբերին և Մարդու իրավունքների խորհրդի ողջ բյուրոյին ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ հաջողություն, և մենք պատրաստ ենք աջակցել ձեր կարևոր […]
17:47 24.02.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մարզի Զարթոնք գյուղից Արևիկ տանող ճանապարհին, առանց ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության, սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության ղեկավարները կազմակերպել են ավազակոպճագլաքարային խառնուդի արդյունահանում: Փետրվարի 11-ին կատարված ստուգմամբ օպերատիվ տեղեկությունը հաստատվել է: Տարածքում կար մեծ քանակի ավազակոպճագլաքարային խառնուրդ, աշխատում էր էքսկավատոր, կային ավազով բեռնված բեռնատարներ, ավազի լվացման կետ: […]
17:40 24.02.2025
Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովն առաջին տիտղոսն է նվաճել 2025 թվականին: Աշխարհի 10-րդ ռակետը հաղթել է Դոհայի ATP-500 կարգի մրցաշարում: Եզրափակչում Ռուբլյովը 7-5, 5-7, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի 16-րդ ռակետ, բրիտանացի Ջեք Դրեյփերին: Սա Ռուբլյովի կարիերայի 17-րդ տիտղոսն է:
17:32 24.02.2025
Փետրվարի 17-ից 23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 512 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, դարափուլի, ուժեղ քամու, ձնաբքի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, որոնողափրկարարական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, առատ ձյան` 9, մերկասառույցի՝ 25, թունավորման` 15, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, կեղծ ահազանգի՝ 6, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 192, հրդեհի ծագման […]
17:23 24.02.2025
Երբ ձմռանը մեր շրջակայքը ծածկվում է ձյունով, մենք հաճախ հիանում ենք այդ հանդարտ գեղեցկությամբ, սակայն, շրջակա միջավայրը պարզապես գեղեցկացնելուց բացի, ձյունը կարևոր դեր է կատարում՝ մաքրում է օդը: Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հետազոտությունները և տվյալները ցույց են տալիս, որ ձյունը զգալի ներդրում ունի մթնոլորտի մաքրման և օդի որակի բարելավման գործում, ինչի ապացույց […]
17:18 24.02.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել «Էվերթոնի» հետ խաղում: Տանտերերն առաջին խաղակեսում երկու գոլ են խփել, իսկ հյուրերից 72 և 80-րդ րոպեներին դարպասի գրավմամբ աչքի են ընկել կիսապաշտպաններ Բրունու Ֆերնանդեշն ու Մանուել Ուգարտեն: «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ խաղն անընդմեջ չի հաղթում Պրեմիեր լիգայում: Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 30 միավորով 15-րդն […]
17:12 24.02.2025
Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները տեղեկություն են ստացել, որ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան վարում է անկանոն և կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։ «Դրիֆթի» վերաբերյալ տեսանյութը տարածվել է նաև համացանցում։ Միաժամանակ, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը կայանված վիճակում անդադար սեղմում էր […]
17:06 24.02.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության ռազմավարական ուղղություններին, կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու փոխշահավետ գործընկերության խթանման անհրաժեշտությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգային […]
17:00 24.02.2025
«Սանթոսի» ֆուտբոլիստ Նեյմարը Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 12-րդ տուրի «Ինտեր դե Լիմեյրայի» դեմ հանդիպման առաջին 32 րոպեի ընթացքում 1 գոլ է խփել ու կատարել է 2 արդյունավետ փոխանցում: 33-ամյա հարձակվողի փոխանցումներից հետո դուբլ է ձևակերպել Տիկինյո Սոարեսը: «Սանթոսը» հաղթել է 3-0 հաշվով, 18 միավորով B խմբում գրավել է առաջին տեղը և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ […]
16:54 24.02.2025
Փետրվարի 21-ին որո՞նք են եղել մայրաքաղաքի հիմնական խցանումների պատճառները. դրանք այսօր նշվել են գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Ավինյանը տվել է նոր ցուցումներ: Խորհրդակցությանը, ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է նաև այն մասին, որ վերջին 30 տարիների ընթացքում մայրաքաղաքի համար առաջին անգամ կկառուցվի 2 նոր գազաբաշխիչ կայան, «Կասկադ» համալիրի վերակառուցման համար էլ կներդրվի շուրջ 20 մլրդ […]
16:47 24.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Երևան քաղաքի դատախազության, վարչական շրջանների դատախազները, այլք: Ռաֆայել Մանուկյանը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով նախաձեռնված վարույթների վիճակագրությանը, […]
16:41 24.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Տիգրանաշենի […]
16:37 24.02.2025
Փետրվարի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի տարածքում ինչ-որ մեկը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով «դրիֆթ» է անում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և Երևանի պարեկները հայտնաբերել են 29-ամյա վարորդին և մեքենայով հանդերձ տեղափոխել բաժին։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ […]
16:30 24.02.2025
«Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը հեթ-տրիկ է գրանցել «Էսմոնտոն Օյլերսի» դեմ խաղում: Մայրաքաղաքի թիմը հաղթել է 7-3 հաշվով: 39-ամյա Օվեչկինը NHL-ում արդեն 882 գոլ ունի: Նա ընդամենը 12 գոլ է զիջում լիգայի պատմության գլխավոր ռմբարկու, լեգենդար Ուեյն Գրեցկիին:
16:24 24.02.2025
Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում: Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների կողմերի միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ գործնական քայլերի պատրաստակամությունը, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտային […]
16:20 24.02.2025
Լուսանկարում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:14 24.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
16:10 24.02.2025
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցի շրջանակներում Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին»,- ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Լավրովը բանակցություններ է վարել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
16:05 24.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի […]
16:00 24.02.2025
Բասկյան «Ռեալ Սոսյեդադն» Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում ընդունել էր «Լեգանեսին» և հաղթել է 3-0 հաշվով: Հաշիվը 12-րդ րոպեին բացել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն առաջին գոլն է խփեց ընթացիկ մրցաշրջանում: Հիշեցնենք, որ նախորդ խաղում էլ Զախարյանը աչքի էր ընկել գոլային փոխանցումով։ «Ռեալ Սոսյեդադը» 34 միավորով 8-րդն է, «Լեգանեսը»` 24 միավորով 16-րդը:
15:57 24.02.2025
Փետրվարի 25-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում և միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
15:54 24.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերություններն էականորեն զարգացել են՝ ընդգրկելով գործընկերության օրակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ «Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դերը, որն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի և հայ ժողովրդի համար […]