12:45 14.03.2022
«Ռսկոմնադզորը» Instagram սոցիալական ցանցը (պատկանում է Meta-ին) պաշտոնապես գրանցեց արգելված կայքերի ռեգիստրում։ Այսպիսով, մարտի 14-ից, ըստ Արգելափակված էջերի և կայքերի ստուգման գերատեսչության ունիվերսալ ծառայության տվյալների, մուտքը Instagram.com սահմանափակ է՝ Գլխավոր դատախազության պահանջով։ Ծառայության արգելափակումը Ռուսաստանում սկսվել է կիրակի օրը՝ Հեռավոր Արևելքի շրջաններից և ավարտվելու է երկուշաբթի երեկոյան: Արգելափակման որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ […]
12:41 14.03.2022
Ռուս զինվորականները հատուկ օպերացիայի ժամանակ գրավված, լքված, խոցված պահեստներում պահվող ուկրաինական տեխնիկան փոխանցում են ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Խոսքն ինչպես խորհրդային արտադրության, այնպես էլ արևմտյան երկրների կողմից մատակարարված սպառազինության մասին է, որը փոխանցվում է՝ տեխնիկական վիճակի ստուգումից և վերականգնումից հետո։
12:34 14.03.2022
ՆԱՏՕ-ի ներքաշվելն ուկրաինական հակամարտության մեջ կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքն է հայտնել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 14-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չսաստկանա,- ասել է նա:- Ռուսաստանը միջուկային տերություն է, եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե այդ հակամարտությունը […]
12:20 14.03.2022
SpaceX-ը և Tesla-ն բախվում են հումքի և լոգիստիկայի ոլորտում գնաճային ճնշումների։ Այս մասին մարտի 13-ին Twitter-ում հայտնել է գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ Ձեռնարկատերն իր օգտահաշվի բաժանորդներին հրավիրել է մտածել, թե ինչ ցուցանիշների կհասնի գնաճը առաջիկա մի քանի տարիներին։ «Tesla-ն և SpaceX-ը վերջին շրջանում նկատել են հումքի և լոգիստիկայի զգալի գնաճային ճնշումներ: Եվ մենք միայնակ չենք»,- […]
12:10 14.03.2022
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը։ 2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք: Որից 1 չոր խոտածածկ տարածքներում, 3-ը աղբանոցներում: Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են՝ […]
12:02 14.03.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 466 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 944 մարդ, ևս 15-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 5 234 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 8,9 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 15,34 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 12,36 տոկոս: Ընդհանուր […]
11:54 14.03.2022
Մարտի 6-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ […]
11:46 14.03.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 27, ընտանեկան բռնության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման և ծանր վիրավորանքի՝ 15-ական, խարդախության՝ 14-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, ծեծի, թմրանյութի իրացման ու […]
11:40 14.03.2022
Բելգիայի առաջնության 31-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Օստենդեին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով փոխարինվել է 80-րդ րոպեին։ «Բրյուգեն» վաստակել է 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
11:34 14.03.2022
Թաիլանդի Արքայազն Սոնգկլա համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը տրամադրում է միջազգային գիտական աստիճանի համար ուսանողական 5 կրթաթոշակ: Ուսումնառության տևողությունը 3 տարի է: Կրթաթոշակին կարող են դիմել լավ առաջադիմությամբ և հետազոտական փորձ ունեցող միջազգային ուսանողները: Թեկնածուները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող համապատասխան քննություններ: Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը կցվում է: Կրթաթոշակին մասնակցելու հայտերն ընդունվում են առցանց։
11:29 14.03.2022
«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը մշակվել է Ազգային ժողովին աջակցություն ցուցաբերելու համար՝ ուշադրության կենտրոնում պահելով խորհրդարանական գործառնությունների որակի, թափանցիկության եւ ներառականության բարելավումը: Այս մասին հայտնում է ԱԺ ֆեյսբուքյան էջը։ Ծրագիրն օժանդակում է խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով: Ծաղկաձորում անցկացված աշխատաժողովի նպատակն է պատգամավորներին ներկայացնել Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունները:
11:24 14.03.2022
Մարտի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա Մելինե Վարդանյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:16 14.03.2022
Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Սպարտակին»։ 5-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը։ 38-րդ րոպեին Կվինսի Պրոմեսը 11-մետրանոց հարվածով խփել է պատասխան գոլը։ Հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ էլ 11-մետրանոց նշակետից երկրորդ գոլն է խփել Սպերցյանը և հաղթանակ բերել […]
11:09 14.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓17 նոր դեպք ✓1432 թեստավորում ✓166 առողջացած ✓4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 021 դեպք, որոնցից 408 562-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8576 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 936 474 թեստավորում:
11:04 14.03.2022
Մարտի 13-ին` օրվա ընթացքում, և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
10:55 14.03.2022
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Զոհրաբյանն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ դուս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա կոտրել կանգառի համար նախատեսված ցուցանակը, հայտնվել մայթում, առաջ ընթանալով տապալել տաղավարը և […]
10:49 14.03.2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական և միջազգային զեկույցներին ու ահազանգերին, ինչպես նաև ԵԱՀԿ կառույցների հնարավոր անելիքներին այդ խնդրի առնչությամբ: «ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը պատմական և […]
10:41 14.03.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ՝ 2022 թ․ ընթացքում ՀՀ մարզերում երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ են մատուցում։ Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ […]
10:38 14.03.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը կոչ է արել միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։ «Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա էլ ավելի է խորացնում […]
10:32 14.03.2022
Ռռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն» (The Power of The Dog) ֆիլմն արժանացել է կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակին՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հայտնի է դարձել քվեարկության արդյունքներից։ Ֆիլմը հիմնված է ամերիկացի գրող Թոմաս Սեդվիչի՝ 1967 թվականին հրատարակված համանուն վեպի վրա։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին, Մոնտանայի խոշորագույն ռանչոյում։ Գլխավոր դերերում […]
10:22 14.03.2022
Մարտի 14-ին, ժամը 03։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Զովք թաղամասի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Ձորք թաղամասին հարակից տարածքում ճանապարհի մոտ 10 մ երկայնքով տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 […]
10:18 14.03.2022
Ռուսաստանի զինված ուժերը հատուկ օպերացիայի ժամանակ Ուկրաինայի ԶՈՒ 100 ինքնաթիռ են ոչնչացրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Օպերացիայի ողջ ընթացքում ընդհանուր առմամբ շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3736 օբյեկտ։ Ոչնչացվել է 100 ինքնաթիռ, 139 անօդաչու թռչող սարք, 1234 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, […]
10:08 14.03.2022
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ տեղացած ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ «Զանգեր» -Սարավան հատվածում բուք է և մառախուղ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Բոլոր ուղղություններում կատարվում […]
10:06 14.03.2022
Ղազախստանում հունվարին տեղի ունեցած անկարգություններին զոհ է գնացել 230 մարդ։ Այս մասին հայտնել է հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր 225 զոհի մասին։ «Ընդհանուր առմամբ երկրում զոհվել է 230 մարդ, որից 19-ը զինվորականներ և ուժայիններ են»,-ասել է Ասիլովը մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) լիագումար նիստում։
09:51 14.03.2022
Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտարարել է, որ հաջողվել է ցամաքային միջանցքով կապել Ղրիմի թերակղզին ու Դոնբասը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Վերահսկողության տակ է առնվել Ղրիմից Մարիուպոլ ավտոմոբիլային ճանապարհը»,-ասել է նա։ Մուրադովի խոսքով՝ դեռևս մարտեր են ընթանում, «այդ մայրուղին կօգնի ԴԺՀ ազատագրված շրջանների բնակչությանը մարդասիրական բեռներ մատակարարելու հարցում»։ Ճանապարհը կարող է կարևոր մայրուղի դառնալ […]
09:36 14.03.2022
Ուկրաինական բանակի ուսումնական կենտրոններին ՌԴ զինված ուժերի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է մինչև 180 վարձկան և օտարերկրյա զինատեսակների մեծ խմբաքանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա հայտարարությամբ՝ մարտի 13-ի առավոտյան գերճշգրիտ հարվածներ են հասցվել Ստարիչի բնակավայրում տեղակայված Ուկրաինայի ԶՈւ ուսումնական կենտրոններին և Յավորովսկի զորավարժարանին։ Այդ […]
09:21 14.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գավառի և […]