Բոլոր լուրերը – Page 4522 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Բոլոր լուրերը

Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

09:21 14.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գավառի և […]

̰
Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ

09:18 14.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը, հղում անելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, հայտնում է, որ մարտի 13-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։ «Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ […]

̰
Մակրոնը Բայդենի և Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրադրությունը

09:14 14.03.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայի շուրջ և ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ «Երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ընդունել բոլոր արդյունավետ […]

̰
Ձնահյուսի վտանգի պատճառով Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ

09:01 14.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ռուսաստանը վերսկսել է պանդեմիայի պատճառով Չինաստանի հետ ընդհատված ավիահաղորդակցությունը

08:50 14.03.2022

Ռուսաստանն այսօրվանից վերսկսում է պանդեմիայի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունը Չինաստանի և Ինդոնեզիայի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Բացի այդ, Ռուսաստանը մարտի 14-ից մեծացնում է թռիչքների թույլատրված քանակները 16 պետությունների հետ։ Խոսքը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին, Բահրեյնին, Վիետնամին, Հնդկաստանին, Իրաքին, Իրանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մալդիվներին, Մոնղոլիային, Սաուդյան Արաբիային, Սերբիային, Տաջիկստանին, Թաիլանդին, Ուզբեկստանին։

̰
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանում 33 ռուս գործարարների նկատմամբ

08:40 14.03.2022

Ավստրալիայի իշխանությունները որոշում են ընդունել Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի ֆոնին պատժամիջոցներ սահմանել 33 ռուս գործարարների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Մարիս Փեյնի հայտարարությանը։ Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել գործարար Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը, Ռոստեխի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, «Россия» բանկի տնօրենների խորհրդի նախագահ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են, Վայոց ձորի «Սարավան-Զանգեր» հատվածում բուք է

08:30 14.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Ստեփանավան և Ալավերդի քաղաքների, Սպիտակի և Սյունիքի մարզի Տաթևի ոլորանների (բեռնատարների համար) […]

̰
Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ այսօր կայանալիք բանակցությունների նպատակը

08:17 14.03.2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր կկայանան բանակցություններ։ Բանակցությունների նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ նպատակն «արդյունավետ երաշխիքներ» ստանալն է: Նա չի հստակեցրել, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը։ Զելենսկու հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության խնդիրն է հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպմանը: «Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել […]

̰

08:09 14.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 9 շենք, Ավան Առինջ՝ 1-ին զանգ.՝ 1/10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 1-9 շարքերի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Գ.Մահարի փ. […]

̰
Մահացել է ամերիկացի օսկարակիր դերասան Ուիլյամ Հերթը

08:06 14.03.2022

71 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ուիլյամ Հերթը՝ իր 72-ամյակից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է Deadline հրատարակությունը։ Հերթը հատկապես հայտնի է 1980-1990-ականներին իր կինոդերերով։ 1985 թվականին «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի համար ամերիկացի դերասանն արժանացել էր «Օսկարի»։    

̰
Բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավեց 3-րդ հորիզոնականը

00:13 14.03.2022

Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի երիտասարդական մրցաշարում Վազգեն Բադալյանի գլխավորած Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավեց 3-րդ հորիզոնականը: 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից: Ոսկե մեդալների շարքը բացեց Էրիկ Իսրայելյանը: 60 կգ քաշային մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:58 13.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) և […]

̰
Մասնագետն անվանել է կորոնավիրուսի ժամանակ ամենաօգտակար և ամենավնասակար սննդամթերքները

23:55 13.03.2022

Թութելյանն ասել է, որ կորոնավիրուսով վարակվելիս օրգանիզմին անհրաժեշտ են վիտամիններ՝ իմունիտետն ուժեղացնելու համար։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 53 ավտոմեքենա

23:54 13.03.2022

Մարտի 12-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արարատի մարզի Մասիս, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Շիրակի մարզի Թորոսգյուղ, Բաշգյուղ, Գտաշեն, Աշոցք, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Ծղուկ, Արագածոտնի […]

̰
Ոճաբանը հայտնել է առաջիկա գարնան ամենաթրենդային մազերի երանգը

23:40 13.03.2022

EVO  Hair  ընկերության ոճաբան Թոմ Սմիթն ասել է, որ առաջիկա  գարնանը մազերի ամենաթրենդային գույնը կլինի շագանակագույնը: Այն աղջիկները, ովքեր որոշել են  թխահեր  դառնալ 2022 թվականի գարնանը,պետք է  ուշադրություն դարձնեն ֆրանսիական նորաձեւության հայտնի  Louis Vuitton ապրանքանիշի պայուսակների գույնին: Հենց շագանակագույնի այդ երանգն է ամենաթրենդայինն այս գարնանը՝  ոչ  շատ բաց, ոչ էլ շատ մուգ՝ արևայրուքի գույնի, ասել […]

̰
Ամերիկացի 4 քույր ու եղբայր երկարակեցության նոր ռեկորդ են սահմանել

23:27 13.03.2022

Երկու եղբայր և երկու քույր ԱՄՆ-ից, որոնք չորսով ընդհանուր ապրել են ավելի քան 380 տարի, հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Ռեկորդը սահմանել են 100-ամյա Ջերի Բալգերը, 97-ամյա Մարջորի Գիլմարտինը, 95-ամյա Ռոբերտ Գոբլը և 93-ամյա Ռիչարդ Գոբլը։ Հարազատների ընդհանուր տարիքը 383 տարեկան է, իսկ նրանց անունները կհրապարակվեն ռեկորդների գրքի հաջորդ համարում։ […]

̰
Երևանի Մյասնիկյան պողոտայում 5 մեքենա է բախվել

23:24 13.03.2022

Մարտի 13-ին՝ ժամը 20:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Opel Asrta G» (վարորդ՝ Ա. Ղ.), «Mercedes-Benz CLS», «Peugeot», […]

̰
5 միջոց «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար

23:10 13.03.2022

ԱՄՆ-ից բժիշկ Լեսլի Չոն նշել է «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնելու հինգ միջոց։ Մասնագետի առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That! (ETNT)-ում: Բժիշկը կարծում է, որ «վատ» խոլեստերինի քանակը նվազեցնելու համար պետք է ավելի շատ բուսական սնունդ ուտել, ավելի քիչ ալկոհոլ խմել, նիհարել, կանոնավոր մարզվել և թողնել ծխելը:  Բժիշկը պարզաբենլ է, որ «վատ» խոլեստերինը կարող է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:58 13.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) և […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:45 13.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 14-15-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-7 մ/վ, մարտի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում […]

̰
Արտակ Բեգլարյանը հանդիպել է մի խումբ տեղահանվածների հետ և ներկայացրել ընթացիկ իրավիճակը

22:28 13.03.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիների հետ: Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ բնակտարածքով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացն իրականացվելու է թափանցիկ ու արդար եղանակով՝ կիրառելով էլեկտրոնային հերթագրման համակարգ: Տեղահանված քաղաքացիների հետ քննարկվել են նաև հանրային հնչեղության մի շարք այլ հարցեր: Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու, հատկապես, Պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք […]

̰
Ռուս-ուկրաինական բանակցությունները նախատեսված են վաղը․ Պեսկով

22:13 13.03.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսված են երկուշաբթի՝ մարտի 14-ին, փոխանցում է РИА Новости-ն։ «Բանակցությունները նախատեսված են վաղը», – ասել է Կրեմլի խոսնակը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականն ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները «հենց հիմա» են ընթանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով […]

̰
Արամ Ա-ն շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

21:55 13.03.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Կիրակի, 13 Մարտ 2022-ին, տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ վսեմաշուք Վահագն Խաչատուրեանի երդման արարողութիւնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Ազգային Ժողովի նախագահին կողմէ հրաւիրուած էր ներկայ գտնուելու երդման արարողութեան։ Այս […]

̰
Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար

21:40 13.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» […]

̰
Անտարկտիդայի արևմուտքում հայտնաբերվել են 100 տարի առաջ խորտակված նավի բեկորներ

21:27 13.03.2022

Գիտնականների խումբը արշավի ընթացքում հայտնաբերել է Անտարկտիդայի հետախույզ Էռնեստ Շեքլթոնի նավի բեկորները: Այս մասին չորեքշաբթի հայտնել է France-Presse-ը։ Փետրվարի 5-ին SA Agulhas II նավը 110 հոգով ուղևորվել է Քեյփթաունից խորտակված նավը որոնելու: Endurance-ի բեկորները, ինչպես նախկինում ենթադրվում էր, գիտնականները հայտնաբերել են մոտ երեք հազար մետր խորության վրա: Գործակալության տվյալներով՝ որոնողական խմբի անդամները նշել են նավի […]

̰
Էրիկ Իսրայելյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթող

21:10 13.03.2022

60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձավ Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի երիտասարդական մրցաշարի հաղթող: Դինամոյական մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: Մեր մարզիկը մրցակցին գերազանցեց հատկապես 3-րդ ռաունդում և արժանի հաղթանակ տոնեց:

̰
Բոուլինգը՝  երկարակեցության գաղտնիք

20:55 13.03.2022

ԱՄՆ-ի մի երկարակյաց բնակիչ հայտնել է, որ իր սիրելի խաղըъ բոուլինգն է իր երկարակեցության պատճառը, հայտնում է WHTM-TV-ն։ Փենսիլվանիա նահանգի Մեքանիկսբուրգ քաղաքի 101-ամյա բնակիչ Թիմ Թենջմանը շաբաթը մի քանի անգամ մասնակցում է մեծահասակների բոուլինգի մրցումներին։ Լինելով մրցաշարի ամենատարեց խաղացողը, նա ամենևին էլ մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում չէ:Ավելին՝ հաճախ զարմացնում է մրցակցին դիպուկ նետումներով: «Ես փորձում […]

̰
Հայտնի են Եղիսաբեթ 2-րդ թագուհուն ուղղակիորեն զանգահարելու իրավունք ունեցող երկու անձինք

20:38 13.03.2022

Բրիտանացի լրագրող Ջոնաթան Սաչերդոտին ասել է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն ուղղակիորեն կարող են զանգահարել միայն երկու հոգի։ Նրանց անուններն անվանել է Daily Express-ը: Սաչերդոտին պնդում է, որ շատ դեպքերում անհնար է ուղղակիորեն զանգահարել Եղիսաբեթ II-ին: Սովորաբար նրա աշխատակիցներից մեկը վերցնում է հեռախոսը, և միայն նրա հետ խոսելուց հետո թագուհին  կարող է պատասխանել հեռախոսին։ Նույնիսկ նրա […]

̰
Անվանվել է արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող ըմպելիքը

20:22 13.03.2022

Այն պարունակում է մեծ քանակությամբ պիգմենտներ՝ անտոցիաններ, որոնք ունեն խթանող հատկություններ, որոնք նպաստում են ինսուլինի արտազատմանը։

̰
Բուք, ձյուն և մառախուղ․ իրավիճակը ՀՀ ճանապարհներին

20:07 13.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Սյունիքի […]

̰
BACK_TO_TOP