Կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ․ ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+15.09 oC

Կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ․ ՀՀ ՄԻՊ

10:38 14.03.2022

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը կոչ է արել միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։

«Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա էլ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո։

Արդյունքում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը։
Բացի այս, ադրբեջանական զինված ուժերն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակում են ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։

Այս ամենը միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից։

Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական պետության շարունակվող հանցավոր քաղաքականությունը։ Կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։

Մարդու իրավունքները համընդանուր են, դրանք պետք է դուրս դիտվեն աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից։
Այս հաղորդագրությունն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին»,-նշված է ՀՀ ՄԻՊ ֆեսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP