15:04 13.03.2022
Մարտի 13-ին` ժամը 08:38-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է մեկ հարկանի բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պտղավան գյուղի 1-ին փողոցի 9-րդ շենքի տներից մեկում (մոտ 100 քմ): Հրդեհը մեկուսացվել է […]
14:40 13.03.2022
Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է։
14:28 13.03.2022
Նուբարաշենը մինչև տարեվերջ նոր դպրոց կունենա. մոտ մեկդարյա պատմություն ունեցող կրթօջախի նախկին շենքը տարիների ընթացքում մաշվել էր, դարձել՝ չորրորդ կարգի վթարային: «Շինարարությանն արվում է Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներդրել է մոտ 1.2 միլիարդ դրամ»,- ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
14:15 13.03.2022
Այսօր՝ մարտի 13-ին, Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆորլի քաղաքի մոտակայքում գտնվող A14 ավտոմայրուղու վրա 20-ից ավելի Ուկրաինայի քաղաքացիների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով մեկ կին է մահացել, մնացած ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։ 🔴 #Bus #Ucraina, #vigilidelfuoco impegnati con […]
14:00 13.03.2022
Ուկրաինայում գազի պաշարները կազմում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետր, արդյունահանումը շարունակվում է բոլոր օբյեկտներում, բացառությամբ պատերազմական գոտում տեղակայվածների, ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Գազի պաշարներն այժմ գտնվում են մոտ 9,5 միլիարդ խորանարդ մետրի մակարդակում։ Շարունակվում է գազի ներկրումը Հունգարիայից, Սլովակիայից և Լեհաստանից։ «Укргаздобыча»-ն շարունակում է գազ արտադրել բոլոր օբյեկտներում, բացառությամբ նրանց, որոնք գտնվում […]
13:50 13.03.2022
Մարտի 13-ին՝ ժամը 13։45-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
13:32 13.03.2022
Ասանժի հարսնաց Ստելլա Մորիսը և նրա երկու երեխաների մայրը «Թվիթերում» գրել է, որ իր հարսանիքը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, ով գտնվում է բրիտանական Բելմարշ բանտում, տեղի կունենա մարտի 23-ին: Մորիսը նոյեմբերի վերջին հայտարարեց, որ ինքը և Ասանժը պաշտոնապես ամուսնության հայց են ներկայացրել։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պետական բանտային ծառայության մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիին հաստատել […]
13:17 13.03.2022
Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահի պաշտոնը: Նիստն անցկացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վահագն Խաչատուրյանը, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց . «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և […]
13:02 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող և Ապարան քաղաքից (М3) դեպի Նիգավան գյուղ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան […]
12:50 13.03.2022
Մարտի 13-ին` ժամը 08:55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1987թ.) և «DAF» […]
12:24 13.03.2022
Ուկրաինայի ազգային միջուկային էներգիա արտադրող «NAEK Energoatom» պետական ձեռնարկության ղեկավար Պետր Կոտինը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին մտադիր է ժամանել Կիև, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ այցի ժամկետը դեռ որոշված չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննել Չեռնոբիլի […]
12:10 13.03.2022
Մարտի 13-ին՝ ժամը 11:11-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տան 1-ին հարկը (մոտ 35 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին:
12:00 13.03.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ․ Թեստավորում 45 Հաստատված դեպք 4 Ստացիոնար բուժվողներ 20։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10165 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3064 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր […]
11:53 13.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
11:44 13.03.2022
Մարտի 13-ին, ժամը 00:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մուղնու եկեղեցու մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները, շտապօգնության աշխատակիցների հետ միասին, Մ․ Թ․-ին (ծնված 1984 թ․) պատգարակով […]
11:30 13.03.2022
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքը հրթիռակոծվել է Իրանի տարածքից։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել են իրաքցի և ամերիկացի պաշտոնյաները։ Նրանք ավելի մանրամասն տեղեկություններ չեն տրամադրել Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաքի հրթիռակոծման վայրից։ Իրաքյան աղբյուրի խոսքով՝ հրթիռակոծման նպատակը Էրբիլում ամերիկյան հյուպատոսությունն էր, սակայն հրթիռներից ոչ մեկը, որը պայթել է ԱՄՆ դիվանագիտական […]
11:12 13.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓51 նոր դեպք ✓2022 թեստավորում ✓181 առողջացած ✓2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 004 դեպք, որոնցից 408 396-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8572 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 935 042 թեստավորում:
11:02 13.03.2022
Մարտի 13-ին` ժամը 08:38-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է մեկ հարկանի բնակելի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տունը (մոտ 100 քմ):
10:44 13.03.2022
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում` ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի մոտակայքում, մի քանի հրթիռ է ընկել։ Այս մասին հայտնել է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը։ Աղբյուրի տվյալներով՝ քաղաքում առնվազն երեք պայթյուն է որոտացել, հնչում են տագնապի ազդանշանները: Բացի այդ, աշխատանքը դադարեցրել է Իրաքի Քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, տարածաշրջանում դադարեցվել է քաղաքացիական ավիահաղորդակցությունը: Էրբիլի նահանգապետ Օմեդ […]
10:30 13.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Հայ ժողովրդի և անձամբ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ։ Խորապես շնորհակալ ենք աշխարհում խաղաղությանը և արդարությանը միտված՝ Ձերդ Սրբության աղոթքների, ուղերձների և մեր միջպետական կապերի շարունակական ամրապնդման հարցում աջակցության […]
10:01 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։ Լոռու մարզի ավտոճանապարհներին […]
23:58 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» և […]
23:56 12.03.2022
Մարտի 12-ին՝ ժամը 21:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, […]
23:47 12.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 12-13-ն առանձին շրջաններում սպասվում […]
23:32 12.03.2022
Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։ ԱՀ ԱԱԾ-ն այս մասին հայտարարություն է տարածել։ «Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և […]
23:25 12.03.2022
Մարտի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Գետահովիտ բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել, ապա բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 30-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարը։ Այն բեռնված էր շուրջ 3 խմ կաղնու փայտանյութով։ Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը իրենն է, ծառերն ապօրինի հատել է ինքը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: […]