21:40 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» […]
21:27 13.03.2022
Գիտնականների խումբը արշավի ընթացքում հայտնաբերել է Անտարկտիդայի հետախույզ Էռնեստ Շեքլթոնի նավի բեկորները: Այս մասին չորեքշաբթի հայտնել է France-Presse-ը։ Փետրվարի 5-ին SA Agulhas II նավը 110 հոգով ուղևորվել է Քեյփթաունից խորտակված նավը որոնելու: Endurance-ի բեկորները, ինչպես նախկինում ենթադրվում էր, գիտնականները հայտնաբերել են մոտ երեք հազար մետր խորության վրա: Գործակալության տվյալներով՝ որոնողական խմբի անդամները նշել են նավի […]
21:10 13.03.2022
60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դարձավ Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի երիտասարդական մրցաշարի հաղթող: Դինամոյական մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: Մեր մարզիկը մրցակցին գերազանցեց հատկապես 3-րդ ռաունդում և արժանի հաղթանակ տոնեց:
20:55 13.03.2022
ԱՄՆ-ի մի երկարակյաց բնակիչ հայտնել է, որ իր սիրելի խաղըъ բոուլինգն է իր երկարակեցության պատճառը, հայտնում է WHTM-TV-ն։ Փենսիլվանիա նահանգի Մեքանիկսբուրգ քաղաքի 101-ամյա բնակիչ Թիմ Թենջմանը շաբաթը մի քանի անգամ մասնակցում է մեծահասակների բոուլինգի մրցումներին։ Լինելով մրցաշարի ամենատարեց խաղացողը, նա ամենևին էլ մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում չէ:Ավելին՝ հաճախ զարմացնում է մրցակցին դիպուկ նետումներով: «Ես փորձում […]
20:38 13.03.2022
Բրիտանացի լրագրող Ջոնաթան Սաչերդոտին ասել է, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն ուղղակիորեն կարող են զանգահարել միայն երկու հոգի։ Նրանց անուններն անվանել է Daily Express-ը: Սաչերդոտին պնդում է, որ շատ դեպքերում անհնար է ուղղակիորեն զանգահարել Եղիսաբեթ II-ին: Սովորաբար նրա աշխատակիցներից մեկը վերցնում է հեռախոսը, և միայն նրա հետ խոսելուց հետո թագուհին կարող է պատասխանել հեռախոսին։ Նույնիսկ նրա […]
20:07 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Սյունիքի […]
19:55 13.03.2022
49-ամյա Քեմերոն Դիասը կարիերան դադարեցնելուց հետո դադարել է նաև հոգ տանել արտաքինի մասին: Դիասը բացահայտել է իր գրավիչ արտաքինի գաղտնիքը BBC-ի փոդքասթի եթերում: «Ես եղել եմ բոլոր սոցիալական պարտադրանքների բացարձակ զոհը, որոնց ենթարկվում են կանայք: Բացարձակ անիմաստ բաներն ինձ համար կարևոր էին թվում, և ես փորձում էի համապատասխանել հասարակության կարծիքին»,- ասաց նա։ Նորաձևության մոդելը դադարել […]
19:37 13.03.2022
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։ Հերթագրումն իրականացվում է բացառապես https://e-request.am/ru կայքէջով։ «Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ ՀՀ […]
19:23 13.03.2022
Մարտի 13-ին` ժամը 10:04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 բեռնատար։
19:09 13.03.2022
Սոմնոլոգ Կիրա Փրիթչարդը ԱՄՆ-ից թվարկել է առույգացնող ցերեկային քնի հինգ կանոն. այն մասին, թե ինչպես ընտրել քնելու տեղ և ժամանակ, նա պատմել է Metro-ին։ Ըստ Փրիթչարդի՝ ցերեկային քունը պետք է տևի մոտ 90 րոպե։ Մասնագետը բացատրում է, որ այդ ընթացքում է անցնում քնի ամբողջական ցիկլը։ Նրանց, ովքեր հնարավորություն չունեն մեկուկես ժամ ընդմիջելու, մասնագետն առաջարկել է […]
18:51 13.03.2022
Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր նախագահական նստավայրում տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը […]
18:40 13.03.2022
Մարտի 13-ին` ժամը 15:46-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Կոկա-Կոլա Հելլենիկ» ՍՊԸ-ի պահեստում այրվում է կաթսայատուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության փողոցում գտնվող «ԽաչՄաց» ՍՊԸ-ին պատկանող պահեստին կից կաթսայատանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
18:33 13.03.2022
ԱՄՆ Թենեսի նահանգում ուղտը փախել է կենդանաբանական այգուց, հարձակվել և սպանել երկու տղամարդու։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին, ուղտը կենդանաբանական այգու պարսպից դուրս է փախել և տապալել 42-ամյա Բոբի Մեթինիին և 67-ամյա Թոմի Գաննին: Ականատեսները ոստիկանություն են կանչել, սակայն վերջինները Մեթինիին ու Գաննին հայտնաբերել են գետնին անգիտակից ընկած։ Դեպքի […]
18:19 13.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության, ինչպես նաև տրանսպորտային միջոցի խափանման պատճառով Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց […]
17:55 13.03.2022
The New York Times-ը հայտարարել է, որ վշտացած է Կիևի մոտ լրագրող Բրենթ Ռենոյի մահվան կապակցությամբ, սակայն նա չի աշխատել հրատարակության համար։ «Մենք խորապես վշտացած ենք Բրենթ Ռենոյի մահվան լուրից… Թեև նա անցյալում (վերջինը՝ 2015 թվականին) իր ներդրումն է ունեցել (Նյու Յորք) Թայմս թերթում, նա չի աշխատել թերթի որևէ խմբագրությունում»,- գրել է հրատարակության հասարակայնության հետ […]
17:42 13.03.2022
ԱՄՆ-ն փորձում է պարզել Ուկրաինայում ամերիկացի լրագրողի մահվան մասին հաղորդագրությունների հետ կապված մանրամասները։ Այս մասին կիրակի CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ «Ես հենց հիմա հնարավորություն ունեցա լսելու այդ մասին, ուստի ստիպված կլինեմ խորհրդակցել իմ գործընկերների և մեր դաշնակիցների ու գործընկերների, ինչպես նաև տեղում ուկրաինացիների հետ՝ ավելին իմանալու […]
17:32 13.03.2022
Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից և «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցից հետո, տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։ Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն […]
17:17 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի […]
17:03 13.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի է ունեցել Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:
16:59 13.03.2022
Աբխազիայի խորհրդարանի բոլոր պատգամավորներին չի հաջողվել ընտրել ընտրությունների առաջին փուլում, կլինի երկրորդ փուլը, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մարտի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 123 թեկնածու՝ 107 տղամարդ և 16 կին: «Առաջին փուլում ոչ բոլոր թեկնածուներն են անցել։ Կլինի երկրորդ փուլ», – ասել է ԿԸՀ ներկայացուցիչը։ Երկրորդ փուլը պետք է […]
16:57 13.03.2022
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։ Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է դրել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը […]
16:43 13.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետեւանքով Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, որի պատճառով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Սիսիանի տարածաշրջանը սպասարկող «ԳրինՌոդ» ՍՊ ընկերության աշխատակիցները իրականացնում են ճանապարհի երթևեկության վերականգման և մաքրման աշխատանքներ։ Հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել […]
16:14 13.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան: Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը վարչապետին և տիկին Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները: Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած […]
16:10 13.03.2022
Մարտի 13-ին, ժամը 11:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի երկհարկանի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան առաջին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 12:21-ին: Այրվել […]
15:55 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։ Լոռու մարզի ավտոճանապարհներին […]
15:41 13.03.2022
Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին՝ Ուկրաինայի հատուկ գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը։ Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրոյի կոնվենցիայի։Դա իրավական պարտավորություն է»,- պատասխանել է նա Ռուսաստանի […]
15:28 13.03.2022
ԱՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցում ենք էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ՝ բարեբախտաբար չեն գրանցվել: Հաշվի առնելով ստեղծված […]
15:11 13.03.2022
Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության […]