10:18 14.03.2022
Ռուսաստանի զինված ուժերը հատուկ օպերացիայի ժամանակ Ուկրաինայի ԶՈՒ 100 ինքնաթիռ են ոչնչացրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Օպերացիայի ողջ ընթացքում ընդհանուր առմամբ շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3736 օբյեկտ։ Ոչնչացվել է 100 ինքնաթիռ, 139 անօդաչու թռչող սարք, 1234 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, […]
10:10 14.03.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Մարտի 13-ի դրությամբ կատարվել է 2 078 121 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 100 161, երկրորդ դեղաչափ` 947 156, բուստեր` 28 497։
10:08 14.03.2022
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ տեղացած ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ «Զանգեր» -Սարավան հատվածում բուք է և մառախուղ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Բոլոր ուղղություններում կատարվում […]
10:06 14.03.2022
Ղազախստանում հունվարին տեղի ունեցած անկարգություններին զոհ է գնացել 230 մարդ։ Այս մասին հայտնել է հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր 225 զոհի մասին։ «Ընդհանուր առմամբ երկրում զոհվել է 230 մարդ, որից 19-ը զինվորականներ և ուժայիններ են»,-ասել է Ասիլովը մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) լիագումար նիստում։
09:51 14.03.2022
Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտարարել է, որ հաջողվել է ցամաքային միջանցքով կապել Ղրիմի թերակղզին ու Դոնբասը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Վերահսկողության տակ է առնվել Ղրիմից Մարիուպոլ ավտոմոբիլային ճանապարհը»,-ասել է նա։ Մուրադովի խոսքով՝ դեռևս մարտեր են ընթանում, «այդ մայրուղին կօգնի ԴԺՀ ազատագրված շրջանների բնակչությանը մարդասիրական բեռներ մատակարարելու հարցում»։ Ճանապարհը կարող է կարևոր մայրուղի դառնալ […]
09:36 14.03.2022
Ուկրաինական բանակի ուսումնական կենտրոններին ՌԴ զինված ուժերի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է մինչև 180 վարձկան և օտարերկրյա զինատեսակների մեծ խմբաքանակ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա հայտարարությամբ՝ մարտի 13-ի առավոտյան գերճշգրիտ հարվածներ են հասցվել Ստարիչի բնակավայրում տեղակայված Ուկրաինայի ԶՈւ ուսումնական կենտրոններին և Յավորովսկի զորավարժարանին։ Այդ […]
09:21 14.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-Զանգեր ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Գավառի և […]
09:18 14.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը, հղում անելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, հայտնում է, որ մարտի 13-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։ «Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ […]
09:14 14.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կողմերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայի շուրջ և ՌԴ-ի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ «Երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ընդունել բոլոր արդյունավետ […]
09:01 14.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:50 14.03.2022
Ռուսաստանն այսօրվանից վերսկսում է պանդեմիայի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունը Չինաստանի և Ինդոնեզիայի հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Բացի այդ, Ռուսաստանը մարտի 14-ից մեծացնում է թռիչքների թույլատրված քանակները 16 պետությունների հետ։ Խոսքը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին, Բահրեյնին, Վիետնամին, Հնդկաստանին, Իրաքին, Իրանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Մալդիվներին, Մոնղոլիային, Սաուդյան Արաբիային, Սերբիային, Տաջիկստանին, Թաիլանդին, Ուզբեկստանին։
08:40 14.03.2022
Ավստրալիայի իշխանությունները որոշում են ընդունել Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի ֆոնին պատժամիջոցներ սահմանել 33 ռուս գործարարների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Մարիս Փեյնի հայտարարությանը։ Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել գործարար Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմի» կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը, Ռոստեխի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, «Россия» բանկի տնօրենների խորհրդի նախագահ […]
08:30 14.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի Ստեփանավան և Ալավերդի քաղաքների, Սպիտակի և Սյունիքի մարզի Տաթևի ոլորանների (բեռնատարների համար) […]
08:17 14.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այսօր կկայանան բանակցություններ։ Բանակցությունների նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ նպատակն «արդյունավետ երաշխիքներ» ստանալն է: Նա չի հստակեցրել, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը։ Զելենսկու հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության խնդիրն է հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպմանը: «Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել […]
08:09 14.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 9 շենք, Ավան Առինջ՝ 1-ին զանգ.՝ 1/10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 1-9 շարքերի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Գ.Մահարի փ. […]
08:06 14.03.2022
71 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ուիլյամ Հերթը՝ իր 72-ամյակից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է Deadline հրատարակությունը։ Հերթը հատկապես հայտնի է 1980-1990-ականներին իր կինոդերերով։ 1985 թվականին «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի համար ամերիկացի դերասանն արժանացել էր «Օսկարի»։
00:13 14.03.2022
Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի երիտասարդական մրցաշարում Վազգեն Բադալյանի գլխավորած Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավեց 3-րդ հորիզոնականը: 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ Մոնտենեգրոյում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարից: Ոսկե մեդալների շարքը բացեց Էրիկ Իսրայելյանը: 60 կգ քաշային մարզիկը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում փայլուն մենամարտեր էր անցկացրել, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց Ղազախստանը ներկայացնող Սարդոխան Պաիզախմանովի նկատմամբ: […]
23:58 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) և […]
23:55 13.03.2022
Թութելյանն ասել է, որ կորոնավիրուսով վարակվելիս օրգանիզմին անհրաժեշտ են վիտամիններ՝ իմունիտետն ուժեղացնելու համար։
23:54 13.03.2022
Մարտի 12-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արարատի մարզի Մասիս, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Շիրակի մարզի Թորոսգյուղ, Բաշգյուղ, Գտաշեն, Աշոցք, Սյունիքի մարզի Վերին Խոտանան, Ծղուկ, Արագածոտնի […]
23:40 13.03.2022
EVO Hair ընկերության ոճաբան Թոմ Սմիթն ասել է, որ առաջիկա գարնանը մազերի ամենաթրենդային գույնը կլինի շագանակագույնը: Այն աղջիկները, ովքեր որոշել են թխահեր դառնալ 2022 թվականի գարնանը,պետք է ուշադրություն դարձնեն ֆրանսիական նորաձեւության հայտնի Louis Vuitton ապրանքանիշի պայուսակների գույնին: Հենց շագանակագույնի այդ երանգն է ամենաթրենդայինն այս գարնանը՝ ոչ շատ բաց, ոչ էլ շատ մուգ՝ արևայրուքի գույնի, ասել […]
23:27 13.03.2022
Երկու եղբայր և երկու քույր ԱՄՆ-ից, որոնք չորսով ընդհանուր ապրել են ավելի քան 380 տարի, հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Ռեկորդը սահմանել են 100-ամյա Ջերի Բալգերը, 97-ամյա Մարջորի Գիլմարտինը, 95-ամյա Ռոբերտ Գոբլը և 93-ամյա Ռիչարդ Գոբլը։ Հարազատների ընդհանուր տարիքը 383 տարեկան է, իսկ նրանց անունները կհրապարակվեն ռեկորդների գրքի հաջորդ համարում։ […]
23:24 13.03.2022
Մարտի 13-ին՝ ժամը 20:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Opel Asrta G» (վարորդ՝ Ա. Ղ.), «Mercedes-Benz CLS», «Peugeot», […]
23:10 13.03.2022
ԱՄՆ-ից բժիշկ Լեսլի Չոն նշել է «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնելու հինգ միջոց։ Մասնագետի առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That! (ETNT)-ում: Բժիշկը կարծում է, որ «վատ» խոլեստերինի քանակը նվազեցնելու համար պետք է ավելի շատ բուսական սնունդ ուտել, ավելի քիչ ալկոհոլ խմել, նիհարել, կանոնավոր մարզվել և թողնել ծխելը: Բժիշկը պարզաբենլ է, որ «վատ» խոլեստերինը կարող է […]
22:58 13.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) և […]
22:45 13.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 14-15-ը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-7 մ/վ, մարտի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում […]
22:28 13.03.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկը, հանդիպել այնտեղ ժամանակավորապես բնակվող տեղահանված քաղաքացիների հետ: Պետական նախարարը զրուցել է նրանց հետ և լսել հուզող խնդիրներն ու մտահոգությունները, ներկայացրել բնակարանային ապահովման շուրջ իրականացվող պետական քաղաքականությունը: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ մեր բոլոր տեղահանված հայրենակիցներն ապահովվելու են անհրաժեշտ բնակտարածքով, իսկ բնակարանների տրամադրման գործընթացն իրականացվելու է թափանցիկ ու արդար եղանակով՝ կիրառելով էլեկտրոնային հերթագրման համակարգ: Տեղահանված քաղաքացիների հետ քննարկվել են նաև հանրային հնչեղության մի շարք այլ հարցեր: Խոսելով անվտանգային ընթացիկ իրավիճակի մասին՝ պետական նախարարն ընդգծել է, որ համապատասխան կառույցներն ու, հատկապես, Պաշտպանության բանակը տիրապետում են իրավիճակին, կատարում անհրաժեշտ նախազգուշական աշխատանքներ, որոնք […]
22:13 13.03.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները նախատեսված են երկուշաբթի՝ մարտի 14-ին, փոխանցում է РИА Новости-ն։ «Բանակցությունները նախատեսված են վաղը», – ասել է Կրեմլի խոսնակը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդականն ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները «հենց հիմա» են ընթանում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով […]
21:55 13.03.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Կիրակի, 13 Մարտ 2022-ին, տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ վսեմաշուք Վահագն Խաչատուրեանի երդման արարողութիւնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Ազգային Ժողովի նախագահին կողմէ հրաւիրուած էր ներկայ գտնուելու երդման արարողութեան։ Այս […]