Բոլոր լուրերը – Page 455 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել

15:51 24.02.2025

Փետրվարի 22-ին Բաղրամյանի համայնքային բաժնի ոստիկանները Արտամետ գյուղի դաշտում նկատել են հրացանով որս անող մի տղամարդու։ Արտամետ գյուղի բնակիչ, Որսորդմիության անդամ 64-ամյա տղամարդը հայտնել է, որ դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ, որոնք «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայում են։ Պարզվել է, որ այս տեսակի թռչնի որսն արգելված է: Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի հատուկ […]

̰
Գոռ Երիցյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին ու 20-րդ հաղթանակը տարել

15:48 24.02.2025

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյում կիսաթեթև քաշային կարգում (69 կգ) հանդես եկող Գոռ Երիցյանը 20-րդ հաղթանակն է տարել կարիերայում։ Հայ բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Լուիս Էռնանդեսին։ 30-ամյա Երիցյանը, 20 հաղթանակ և 1 պարտություն ունի։ Նրա միակ պարտությունը եղել է Ռուսաստանը ներկայացնող Արամ Ամիրխանյանից, որից հետո նա կորցրել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային […]

̰
Բացահայտվել է պարեկների կողմից վարչական իրավախախտման ավելի քան 280 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք

15:45 24.02.2025

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի […]

̰
Կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

15:40 24.02.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ժնև։ Կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:

̰
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

15:35 24.02.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Բելգիայի Թագավորության հետ տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր։  

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 17-23-ը

15:30 24.02.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.36 մ (23.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ³, […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:28 24.02.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ 5 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած ծխախոտի խմբաքանակներ։ Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց։ Մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման փորձը կանխվել է։ Տրանսպորտային միջոցից մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված օղիներ և գինիներ։ Քաղաքացու ուղեբեռում եղել են չհայտարարագրված բրենդային ապրանքներ։

̰
Այսօր Ժնևում նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում

15:25 24.02.2025

Այսօր Ժնևում նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։ Ելույթն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի հետևյալ հղումով (Երևանի ժամանակով ժ. 15:30-ին). http://webtv.un.org/en/asset/k15/k15l8960to

̰
Դերասանուհի Ջուլիետա Բաբայանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

15:21 24.02.2025

Հայ բեմարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ակտիվ գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Շնորհավորելով դերասանուհուն հոբելյանի կապակցությամբ և կարևորելով նրա բեղուն […]

̰
ՉԼ-ի ֆավորիտները․ Goal

15:17 24.02.2025

Goal.com պարբերականը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո թարմացրել է մրցաշարի ֆավորիտների ցանկը։ Այժմ գավաթը նվաճելու գլխավոր ֆավորիտը «Բարսելոնան» է, որին հաջորդում են Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը»։ Չեմպիոնների լիգայի ֆավորիտները` ըստ Goal-ի 1. «Բարսելոնա» (Իսպանիա), 2. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), 3. «Լիվերպուլ» (Անգլիա), 4. «Ինտեր» (Իտալիա), 5. «Բայեր» (Գերմանիա), 6. «Աթլետիկո» (Իսպանիա), 7. «Բավարիա» (Գերմանիա), 8. ՊՍԺ […]

̰
ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

15:14 24.02.2025

Փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) և «BMW» (վարորդ՝ […]

̰
Իսպանիան խոստացել է Ուկրաինային տրամադրել 1 միլիարդ եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթ

15:09 24.02.2025

Իսպանիան խոստացել է Ուկրաինային տրամադրել 1 միլիարդ եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթ։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Ուկրաինան պետք է հասնի արդար և երկարատև խաղաղության։ Ես հենց նոր հայտարարեցի Կիևում, որ Իսպանիան Ուկրաինայի ժողովրդին կուղարկի 1 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ»,- գրել է Իսպանիայի վարչապետը X-ում:  

̰
Միխայիլ Գալուստյանը հայտնվել է ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում

15:03 24.02.2025

Եվրամիությունն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի ներդրման վերաբերյալ Եվրամիության Խորհրդի բանաձևում, որը հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում։ Ցուցակում  ներգրավված անձանց թվում է երգիծաբան Միխայիլ Գալուստյանը։ Ցանկում են նար գործարարներ, սպորտի, լրատվամիջոցի ներկայացուցիչներ։

̰
SHANTNEWS

15:00 24.02.2025

̰
Պուտինը Սի Ծինփինին տեղեկացրել է Ռուսաստան-ԱՄՆ երկխոսության մասին

14:52 24.02.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով տեղեկացրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումների մասին։ Պեկինը աջակցություն է հայտնել երկխոսությանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին տեղեկացրել է ռուս-ամերիկյան վերջին շփումների մասին», – ասվում է Կրեմլի հայտարարության մեջ: Պուտինը և Սի Ծինփինը հաստատել են Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության […]

̰
Դատարան հանձնված քրեական վարույթների աճ, շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարի վերականգնում. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թ․ աշխատանքները

14:46 24.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները: Մասիս Պողոսյանը ներկայացրել է Սյունիքի մարզի դատախազության 2024 […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին

14:40 24.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ ժողովրդավարական արժեքների, ազատության և ինքնիշխանության գաղափարների ու փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը և բարձր ենք գնահատում […]

̰
Վրաստանը ՄԱԿ-ում կաջակցի Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ բանաձևին

14:35 24.02.2025

Վրաստանը որոշել է աջակցել Ուկրաինայի վերաբերյալ համեմատաբար չեզոք բանաձեւին, որն առաջարկվել է ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Լավ կլիներ, եթե մենք կարողանայինք խուսափել այս պատերազմից, որը հնարավոր էր: Մենք քաղաքականության մեջ ենք, և դրա համար ժողովուրդն ընտրում է մեզ, […]

̰
Երևանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:30 24.02.2025

Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի «Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Թեհրան-Մոսկվա հարաբերությունները կախված չեն արտաքին գործոններից․ Իրանի դեսպան

14:26 24.02.2025

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թեհրան ուղղված է ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդմանը։ Ինչպես հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, ոչ մի արտաքին գործոն չի ազդում երկու երկրների միջև գործընկերության կայունության վրա։ «ՌԴ ԱԳ նախարարի այցը Թեհրան շարունակում է երկու երկրների միջև սերտ համագործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային և միջազգային […]

̰
Դատարան հանձնված քրեական վարույթների եռակի աճ՝ Վայոց ձորի մարզի դատախազության կողմից. ամփոփվել են մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

14:22 24.02.2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Ասպուրակ Ավետիսյանը ներկայացրել է Վայոց ձորի մարզի դատախազության 2024 […]

̰
Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

14:18 24.02.2025

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հաղորդվում է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
ԵՄ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում

14:12 24.02.2025

Եվրամիությունը կասեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ «Խորհուրդը որոշել է դադարեցնել ոլորտային միջոցառումները էներգետիկայի (ներառյալ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի) և տրանսպորտի ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ ԵՄ-ն չեղարկել է սիրիական չորս բանկերի և Սիրիական արաբական ավիաուղիների նկատմամբ պատժամիջոցները։ […]

̰
Երևանի քաղաքապետարանը դիտարկում է նաև «Հաղթանակ» զբոսայգու ամբողջական վերակառուցման նախագիծը

14:07 24.02.2025

Երևանի քաղաքապետարանը դիտարկում է նաև «Հաղթանակ» զբոսայգու ամբողջական վերակառուցման նախագիծը: Այս պահին ուսումնասիրվում են վարձակալության առկա պայմանագրերը, որոնց մեծ մասի ժամկետներն ավարտվում են մարտ ամսին: Զբոսայգու հարակից տարածքում, ի դեպ, կհիմնվի Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ կորտ:

̰
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում

14:00 24.02.2025

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում: Գրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին […]

̰
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանին

13:55 24.02.2025

Այսօր հոբելյանական 80-րդ տարեդարձն է նշում ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը: Հոբելյանի կապակցությամբ Ջուլիետա Բաբայանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի՛ տիկին Բաբայան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի կապակցությամբ: Կեսդարյա Ձեր գործունեությամբ Դուք վաստակել եք հանդիսատեսի սերն ու համակրանքը, քանի որ Ձեր ներկայությունը հայկական թատրոնում նոր գույն […]

̰
Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը կուղարկվի համալիր փորձաքննության

13:50 24.02.2025

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը կուղարկվի համալիր փորձաքննության. նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
«Վեոլիա ջուր» ընկերությունն այս տարի Երևանում շուրջ 5 մլրդ դրամի ներդրում կկատարի

13:42 24.02.2025

«Վեոլիա ջուր» ընկերությունն այս տարի Երևանում շուրջ 5 մլրդ դրամի ներդրում կկատարի, որով տարբեր թաղամասերում արդիականացվելու են ենթակառուցվածքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Նոր Խարբերդ թաղամասն ամբողջությամբ կգազաֆիկացվի

13:28 24.02.2025

Նոր Խարբերդ թաղամասն ամբողջությամբ կգազաֆիկացվի. նախորդ շաբաթ կառավարությունը հաստատել է դրա երկրորդ փուլի ֆինանսավորումը: Թաղամասում Երևանի քաղաքապետարանն արդեն անցկացրել էր հիմնական խողովակը: Ավելի քան 10 000 բնակչություն ունեցող Նոր Խարբերդ թաղամասում շուրջ 6500 տնտեսություն կա: Ֆինանսավորմամբ կլուծվի միացումների խնդիրը: Բացի այդ, ծրագրով Երևանում կկառուցվի գազաբաշխիչ 2 նոր կայան: Նոր ցանցը կապահովի կառուցապատման հնարավոր գոտիներում սպառողների […]

̰
«Կասկադ» համալիրը կունենա ավարտուն տեսք. ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթը կայացել է

13:24 24.02.2025

«Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը: Հաղթողը 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիում է, որի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի […]

̰
BACK_TO_TOP