12:57 24.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ Աղաջանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին […]
12:53 24.02.2025
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։ Մարզերում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին […]
12:42 24.02.2025
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյունները ահաբեկչության տեսք ունեն։ Ռուսաստանը պահանջում է, որ ֆրանսիական կողմը սպառիչ միջոցներ ձեռնարկի հետաքննության համար, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյունները ահաբեկչական հարձակման բոլոր նշաններն ունեն: Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան համապարփակ և արագ միջոցներ ձեռնարկի հետաքննության […]
12:34 24.02.2025
Փետրվարի 13-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձոր քաղաքի 40-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերել ինքնաձիգ և պահում է 45-ամյա մտերիմներից մեկի արհեստանոցում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում արհեստանոցում և դրան կից օժանդակ շինություններում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, նաև տարբեր տրամաչափերի հարյուր տասներեք […]
12:31 24.02.2025
Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում փողոցի երթևեկելի հատվածը փակ պահելու համար սահմանվելու է առավելագույնը 15 րոպե ժամանակ, և նշված ժամանակահատվածը գերազանցելու դեպքում պատասխանատվություն է նախատեսվում՝ որոշ բացառություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի մշակած նախագիծը։ «Նախագիծը գերատեսչությունների հետ քննարկելուց հետո վերադարձել է […]
12:27 24.02.2025
Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: «Հարգելի’ գործընկերներ, Բոլորս նոր աշխարհակարգի ձեւավորմանն ականատես ենք, ինչը միջազգային կազմակերպությունների կառուցվածքի, ռազմավարության եւ մեխանիզմների վերատեսություն է ենթադրում: Իմ երկրում շատերն են կասկածի տակ դնում միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ-ի եւ նրա ԽՎ-ի […]
12:18 24.02.2025
Պայթյուն է որոտացել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում «ռուսական հյուպատոսարանի մոտ», հայտնում է BFMTV-ն ՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը։ Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել 08:00-ից քիչ առաջ: Ռուսաստանի հյուպատոսությունը գտնվում է Ամբրուազ Պարեի պողոտայում, Մարսելի 8-րդ թաղամասում: Դեպքի վայրում աշխատում են մոտ 30 հրշեջներ և ոստիկաններ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
12:09 24.02.2025
Վերջին օրերին Երևանում խցանումների 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և դրանց հետևանքով ԱՊՊԱ-ին ժամերով սպասելով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավտովթարները տեղի էին ունենում հիմնականում այն ավտոմեքենաների մասնակցությամբ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել ճանապարհ՝ չնայած եղանակային վատ պայմանների մասին նախազգուշացումներին։ […]
12:03 24.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական […]
11:55 24.02.2025
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ փետրվարի 25-ին կմեկնի ԱՄՆ՝ հանդիպելու պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «Ես վաղը կմեկնեմ ԱՄՆ՝ բանակցություններ վարելու Մարկո Ռուբիոյի հետ»,- ասել է նա՝ ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։ Կալլասը նաև աջակցել է եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև շփումներին՝ ասելով, որ ԵՄ-ի համար […]
11:43 24.02.2025
Եվրամիությունը դեռ չի քննարկում Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու հարցը, այլ միայն ռազմական օգնություն եւ «անվտանգության երաշխիքներ»։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Խաղաղապահներ ուղարկելու համար նախ խաղաղություն է պետք»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները ներկայումս քննարկում են «ոչ թե […]
11:36 24.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 21-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու` 19, խարդախության՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 15, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […]
11:31 24.02.2025
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկարայում հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը նախօրեին է այցով ժամանել Թուրքիա։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին ասել է , որ ռուսական պատվիրակությունը «պետք է քննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի […]
11:17 24.02.2025
Այսօր հոբելյանական 90-րդ տարեդարձն է նշում ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը։ Հոբելյանի կապակցությամբ Նարա Շլեպչյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մեծարգո՛ տիկին Շլեպչյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ։ Իրավացիորեն պետք է նշել, որ Ձեր անունը հայկական հեռուստատեսության խորհրդանիշներից մեկն է, որով ապրել ու կրթվել է […]
10:59 24.02.2025
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանավորվածությունները չեն գործի այնքան ժամանակ, քանի դեռ չեն աջակցել ԵՄ-ն և Ուկրաինան։ Այդ մասին նա հայտարարել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Եվրոպան և Ուկրաինան նույնպես պետք է համաձայնեն այդ համաձայնագրերին, հակառակ դեպքում դրանք չեն աշխատի», – ասել է Կալլասը և […]
10:41 24.02.2025
Փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ և Գողթ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
10:35 24.02.2025
Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի օրը կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու Ուկրաինային ավելի քան 20 միլիարդ եվրո արժողությամբ օգնության փաթեթ տրամադրելը, հաղորդում է The New York Times-ը ՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ երկու պաշտոնյաների: Նրանք ասել են, որ եվրոպացի առաջնորդները դիտարկում են նաև Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը՝ որպես «խաղաղապահ ուժ», և քննարկում են ընդհանրապես ռազմական ծախսերի ավելացումը: Ավելի վաղ Հունգարիայի […]
10:25 24.02.2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև, հաղորդում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը։ «Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի ղեկավար Կոշտան ժամանել են Կիև» ,- ասվում է հեռուստաալիքի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Եվրոպացի պաշտոնյաներին հանդիպել են Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի արտաքին […]
10:21 24.02.2025
Հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 124-ով կամ 5.8 %-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
10:17 24.02.2025
Փետրվարի 17-ից 18-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանով «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի Փրկարարական ֆակուլտետում կազմակերպվել և անց է կացվել «ՄՓՎ ՔՈՓ թիմերի ղեկավար կազմի վերապատրաստում» թեմայով INSARAG չափորոշիչներին համապատասխան վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզային փրկարարական վարչություններից թվով 14 փրկարարական ծառայող: Դասընթացի նպատակն […]
10:13 24.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:
10:00 24.02.2025
Միացյալ Նահանգները դիվանագիտական նոտա է տարածել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ)՝ կոչ անելով աջակցել Ուկրաինայի վերաբերյալ իրենց նախկինում առաջարկված չեզոք բանաձևին և դեմ քվեարկել հակառուսականին։ Այս մասին կիրակի հայտնել է Reuters-ը։ Վաշինգտոնը երկրներին խնդրել է «դեմ քվեարկել ցանկացած այլ բանաձեւի կամ ուղղման», որը կարող է ներկայացվել երկուշաբթի։ Միացյալ Նահանգները բացատրել է իր կոչը նրանով, որ իր […]
09:50 24.02.2025
Կուբայի Գուանտանամո նահանգում ԱՄՆ ռազմածովային բազայի պահպանումը խախտում է Կուբայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային իրավունքը։ Այս մասին հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան։ «Ամերիկյան ռազմածովային բազայի Գուանտանամոյում առկայությունը խախտում է Կուբայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»,-գրել է նախարարը X-ի իր էջում։ Նա հիշեցրել է, որ փետրվարի […]
09:45 24.02.2025
Իսրայելի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող պաղեստինյան Ջենին քաղաքի տարածք տանկեր ուղարկելը ուղղված է ցեղասպանության ուժեղացմանը։ Այս մասին ասվում է Պաղեստինի ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱԳՆ-ը Իսրայելի գործողությունները գնահատել է որպես «պաղեստինյան ժողովրդի դեմ հանցագործությունների վտանգավոր էսկալացիա և ընդլայնում», իսրայելական տանկերի ուղարկումը՝ «անզեն բնակչության նկատմամբ ցեղասպանության և տեղահանման քաղաքականության ուժեղացման բացահայտ փորձ», հայտնում է WAFA […]
09:40 24.02.2025
Ձմեռային դպրոցի աշխատանքները փետրվարի 22-ին շարունակվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Քննարկումները վարել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, հայտնում են աշխատակազմից։ «Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող ուսանողներին ներկայացվել են խտրականության բացառման սկզբունքի բովանդակությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, սոցիալական ցանցերի ազդեցությունը մարդու իրավունքների վրա և մարդու իրավունքների սահմանափակումներն արտակարգ […]
09:30 24.02.2025
Ուկրաինան ստիպված կլինի հարյուրավոր տարիների ընթացքում փոխհատուցում վճարել ԱՄՆ-ին ռազմական օգնության համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստորագրի վարչակազմի առաջարկած հանքային գործարքը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Պայմանագրի վերջին նախագծի համաձայն՝ Ուկրաինան պետք է իր ապագա կառավարության եկամուտների 50%-ը փոխանցի բնական ռեսուրսներից և նավահանգստային ենթակառուցվածքներից նոր ներդրումային հիմնադրամին, […]
09:23 24.02.2025
Շվեդիայի կառավարությունը Ուկրաինային 1,2 միլիարդ կրոն (գրեթե 113 միլիոն դոլար) ՀՕՊ համակարգեր կփոխանցի։ Այս մասին Svenska Dagbladet թերթի համար հոդվածում գրում են Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, փոխվարչապետ, էներգետիկայի, բիզնեսի և արդյունաբերության նախարար Էբբա Բուշը և կրթության նախարար Յոհան Պերսսոնը։ Հոդվածի հեղինակները նշել են, որ «այժմ նրանք կարող են հայտարարել ՀՕՊ համակարգեր գնելու մասին 1,2 միլիարդ […]
09:15 24.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զանգվածային կրճատումներ է սկսել Միջազգային զարգացման գործակալությունում (USAID), որը կազդի հազարավոր աշխատակիցների վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ ՄԶԳ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Փաստաթղթից երևում է, որ ողջ աշխարհում գործակալության աշխատակիցների մեծ մասը վարչական արձակուրդի կմեկնի: Բացառություն է արվելու ԱՄՆ ՄԶԳ անձնակազմի համար, որը պատասխանատու է կարևոր առաքելությունների և հատուկ […]