15:24 08.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ արևմտյան երկրները պատասխանատու են Ուկրաինայում մահվան դեպքերի համար, որոնք, ըստ նրա, հրաժարվում են փակել երկինքը և ինքնաթիռներ տրամադրել։ «Տասներեք օր է, ինչ մենք լսում ենք միայն խոստումներ: Տասներեք օր է՝ մեզ ասում են, որ օգնությունը մոտ է երկնքում, կլինեն ինքնաթիռներ, դրանք կհանձնվեն մեզ»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում: Նրա […]
15:13 08.03.2022
Մարտի 8-ի սակարկությունների տվյալների համաձայն՝ նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են նախորդ օրը գրանցված ռեկորդային թռիչքից հետո: Այսպիսով, Brent տեսակի նավթի գինը նվազել է գրեթե 10%-ով և մեկ բարելի դիմաց իջել մինչև 125 դոլար՝ նախորդ օրվա 139 դոլարից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ-ն հայտարարել է, որ չի պատրաստվում միանալ ռուսական նավթի […]
15:04 08.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռազմական գործողությունների դադարեցման համար Կրեմլի առաջադրած պայմաններին՝ ասելով, որ Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են մարդիկ ապրելու այդ տարածքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահը այդ մասին ասել է ամերիկյան ABC News-ի հաղորդավար Դեյվիդ Մյուիրին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ խնդիրը […]
14:53 08.03.2022
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան թիմը շնորհավորում է Հայաստանի բոլոր կանանց և աղջիկներին այս կարևոր օրվա կապակցությամբ: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, այս օրը մենք նշում ենք կանանց և աղջիկների ներդրումը կյանքի բոլոր ոլորտներում` ամբողջ աշխարհում նրանց առաջնորդության համար, ինչպես նաև նրանց գաղափարների, նորարարությունների և ակտիվության համար, որոնք փոխում են մեր աշխարհը դեպի լավը: Կանանց […]
14:47 08.03.2022
ՖԻՖԱ-ն հատուկ տրանսֆերային պատուհան կբացի Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների համար։ «ՖԻՖԱ-ն թույլ կտա Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում հանդես եկող օտարերկրացիներին մինչև 2022 թվականի հունիսը դադարեցնել աշխատանքային պայմանագրերը և կբացի հատուկ տրանսֆերային պատուհան։ Արտասահմանյան ակումբները մինչև հունիս կկարողանան պայմանագիր կնքել առավելագույնը երկու խաղացողի հետ։ Ըստ այդմ՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագրերը կարող են կասեցվել […]
14:36 08.03.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ Լիոնել Մեսսիի թիմակիցը։ Football Transfers-ը հայտնում է, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել ՊՍԺ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտից հետո չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 47 միավորով հինգերորդն է։
14:36 08.03.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առթիվ․ «Սիրելի՛ կանայք Շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մաղթում եմ անսպառ երջանկություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություններ՝ բոլոր նախաձեռնություններում։ Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետությունը շարունակում է անել ամենը՝ կանանց հզորացման, վերջիններիս կարողությունների զարգացման նպատակով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում […]
14:26 08.03.2022
Վրաստանի խորհրդարանի դիմաց մարտի 7-ին կայացած «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցի ժամանակ 9 ցուցարար է բերման ենթարկվել, հայտնում է aliq.ge-ն։ Ոստիկանությունը բերման ենթարկվածներին մեղադրում է խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։ Նշենք, որ երեկ՝ մարտի 7-ին, Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց «Ո՛չ Ռուսաստանին» բողոքի ցույցից հետո ցուցարարները շարժվել են դեպի կառավարության շենք և զուգարանի թուղթ նետել շենքի ուղղությամբ։ […]
14:17 08.03.2022
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանին, համատեղության կարգով, […]
14:09 08.03.2022
Ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեցավ: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կազմակերպված միջոցառումը գնահատանքի յուրօրինակ դրսևորում էր՝ նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Շուրջ 230 աշխատակիցներին շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
13:57 08.03.2022
Հանրապետության տարածքում` Մարտի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի […]
13:40 08.03.2022
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ․ «Սիրելի ՛ մայրեր, քույրեր և կանայք Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Ձեր անսպառ նվիրվածությունն ու հոգատարությունը մենք զգում ենք ամեն վայրկյան: Առօրեական խնդիրների լուծումն անտրտունջ ձեր ուսերին վերցնելուց բացի, մեր պետության համար արժանի որդիներ եք դաստիարակում և ձեր անուրանալի […]
13:31 08.03.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի կանայք և աղջիկներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Կանանց մեկամսյակը առիթ է ևս մեկ անգամ երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու Ձեզ անսահման նվիրվածության և հոգատարության համար: Կարևորագույն ներդրում ունենալով մեր քաղաքի կառավարման բարդ և պատասխանատու գործում, ներկայացված լինելով համայնքի գործունեության տարբեր […]
13:22 08.03.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի շնորհավորանքը Մարտի 8-ի առթիվ. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ գեղեցիկ տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, մասնագիտական առաջընթաց, երազանքների իրագործում։ Համոզված եմ, որ մեր` կանանց ստեղծարար կարողություններն ու մասնագիտական հմտությունները, նվիրումն ու կամքը պետք է լիարժեքորեն ծառայեն` ի շահ մեր երկրի բարօրության: Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի […]
13:15 08.03.2022
Հայաստանում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է կանանց տոնը։ «Սիրելի՛ կանայք Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության անձնակազմը ի սրտե շնորհավորում է ձեզ գարնանային գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտի 8-ը Հայաստանում նախանշում է նաև «կանանց ամսվա» սկիզբը, որն ավարտվում է ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնով: Ի սրտե ցանկանում ենք ձեզ անսահման երջանկություն, բարեկեցություն, ջերմություն, սեր և ամենաբաղձալի […]
13:15 08.03.2022
Աշխարհում ամենաշատ պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի դեմ: Երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը դարձել է համաշխարհային պատժամիջոցների ամենամեծ թիրախը։ Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 5530 պատժամիջոց, ինչը երկիրը դարձրել է աշխարհում ամենաշատ պատժամիջոցների ենթարկվածը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով պատժամիջոցների հետևման համաշխարհային տվյալների բազան (Castellum.ai): Փետրվարի 22-ից ԱՄՆ-ը և դաշնակիցները 2778 նոր պատժամիջոցներ են սահմանել […]
13:06 08.03.2022
2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, […]
12:53 08.03.2022
Ուկրաինան Ռուսաստանի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է Սումիից մարդասիրական միջանցքի բացումը, երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին, հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։ Մարդկանց տարհանման համար կա միայն մեկ երթուղի` Սումի-Գոլուբովկա-Լոխվիցյա-Լուբնի-Պոլտավա: Նա նշել է, որ այլ երթուղիներ չեն համաձայնեցվել։ Տարհանումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ից։ Քաղաքացիական բնակչությունն իր մեքենաներով է տեղաշարժվում։ […]
12:42 08.03.2022
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինայից իր հեռանալը քաղաքացիական պատերազմից խուսափելու միակ միջոցն էր։ «Հավանաբար, վերջին ութ տարվա ընթացքում չի եղել մի օր կամ գիշեր, երբ ես չմտածեի՝ ճի՞շտ եմ վարվել՝ լքելով Ուկրաինան»,- ասել է նա իր կոչում, որի տեքստը ստացել է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ «դա միակ ճանապարհն էր Ուկրաինայում խուսափելու […]
12:31 08.03.2022
Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում։ Այս մասին հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։ Միջադեպի պատճառը եղել է 9 ամսական ուղևորուհու մոտ սկսված շնչահեղձությունը։ Աղջիկը ծնողների հետ մեկնում էր Ռուսաստանի մայրաքաղաք։Մրգի կտորը, որ տվել են նրան կերակրելիս, մնացել է կոկորդում։ Կայացվել է վթարային վայրէջք կատարելու որոշում։ Սամարայի օդանավակայանում բժիշկները դիմավորել են փոքրիկին։ Հիվանդանոց […]
12:20 08.03.2022
Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ևս 20 ռուսաստանցիների, այդ թվում՝ գործարարների և պաշտոնյաների նկատմամբ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության հետ։ Ցուցակը երեքշաբթի հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում։ Դրանում, մասնավորապես, ներառվել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Բացի այդ, ցուցակում կան ռուս գործարարներ, այդ թվում՝ Ռոտենբերգ […]
12:14 08.03.2022
Ուկրաինայից փախստականների թիվը երեքշաբթի կամ չորեքշաբթի կհասնի երկու միլիոնի «սարսափելի» նշագծին, հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։ «Կարծում եմ՝ այսօր կամ ամենաուշը վաղը մենք կունենանք Ուկրաինայից երկու միլիոն փախստական, որոնք հատել են հարևան երկրների սահմանները», – ասել է Գրանդին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում։ Նա նշել է, որ այժմ կազմակերպությունն Ուկրաինայում արձանագրում […]
11:53 08.03.2022
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2783 նոր դեպք։ Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը: Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 5 450 մարդ, մահացել՝ 32-ը: Ընդհանուր առմամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1 629 065 դեպք, ապաքինվել է 1 568 064 մարդ, մահացել է 16 430-ը։ Երկրում առ այսօր պատվաստվել է 2 827 683 […]
11:38 08.03.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը […]
11:36 08.03.2022
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ: Ուղերձում նշված է. «Թանկագի՛ն կանայք, սիրելի՜ աղջիկներ, Շնորհավորում եմ գարնանային այս ծաղկաբույր տոնի՝ մարտի 8-ի առթիվ: Բնությունից օժտված լինելով նրբությամբ, գեղեցկությամբ և քնքշությամբ՝ կանայք, միևնույն ժամանակ, իրենց ընտանիքների հենասյունն են, ապագա սերունդների կրթողն ու դաստիարակողը՝ այդպիսով նպաստելով հասարակության ու պետության հիմքերի ամրացմանը։ Սրտաբուխ […]
11:34 08.03.2022
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորակամ ուղերձ է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Ուղերձում նշված է. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կարծես բնորոշում է ձեր գարնանային նուրբ ու եթերային էությունը, մեկ անգամ ևս ուրվագծում և արժևորում ձեր դերն ու կշիռը հասարակության մեջ: Հատկապես ցանկանում […]