20:28 08.03.2022
Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի համար, ով Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Հրազդան […]
20:20 08.03.2022
Շուշիի շրջանի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից: «Սույն թվականի մարտի 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը: Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական […]
20:12 08.03.2022
Մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական վարչական համալիրում տեղի է ունեցել կանանց և գեղեցկության տոնի առթիվ տոնական համերգ: Միջոցառման սկզբում ոստիկանության տնտեսական վարչության պետ գնդապետ Արշամ Ներսիսյանը շնորհավորել է կին ծառայողներին ու ոստիկանների կանանց և մաղթել սեր ու երջանկություն:
19:59 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի և Արագածոտնի մարզի […]
19:54 08.03.2022
Ռոման Աբրամովիչից «Չելսին» գնելու պայքարը նոր թափ է հավաքում։ Ինչպես հայտնում է ESPN-ը՝ ակումբը գնելու հետաքրքրություն է ցուցաբերում ամերիկացի գործարար Վուդի Ջոնսոնը, որը NFL-ի «Նյու Յորք Ջեթս» ակումբի սեփականատերն է։ Բացի դրանից՝ պայքարի մեջ է մտել նաև Սաուդյան Արաբիայից մի կոնսորցիում: Նշվում է, որ արդեն կա առնվազն 10 պոտենցիալ գնորդ։ Հիշեցնենք, որ Աբրամովիչին «Չելսին» պատկանում […]
19:48 08.03.2022
ԱՄՆ-ը չի կարողանա այլընտրանք գտնել ռուսական նավթին Վենեսուելայում, ասվում է Frankfurter Algemeine Zeitung-ի հեղինակ Տյերկ Բրյուիլլերի հոդվածում։ Օրերս ամերիկյան պատվիրակությունը մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ բանակցություններ է վարել Վենեսուելայի կառավարության հետ։ Ըստ լրատվամիջոցի՝ Վաշինգտոնն առաջարկել է թուլացնել Կարակասի դեմ պատժամիջոցները՝ հարավամերիկյան նահանգից նավթի մատակարարումները վերսկսելու և գների բարձրացումները զսպելու համար։ Այժմ, Միացյալ Նահանգների սահմանած […]
19:41 08.03.2022
Եվրամիությունը պետք է զգույշ լինի և ակնկալիքներ չստեղծի, որոնք չի կարող իրականացնել, ասել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը։ «Զգացմունքային առումով ես 100% հասկանում եմ մեր ընկերների դիրքորոշումը Կիևում, բայց մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի ակնկալիքներ չստեղծենք, որոնք հետագայում չենք կարողանա բավարարել։ Եվ մենք պետք է իրատես լինենք, որ դա […]
19:33 08.03.2022
Բրիտանական Shell՝ խոշորագույն նավթային ընկերությունը, հրաժարվում է գնել ռուսական նավթն ու գազը։ Ընկերությունն այս մասին հայտարարություն է հրապարակում իր կայքում։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Shell-ը ռուսական նախագծերից կհեռանա փուլ առ փուլ: Որպես առաջին քայլ՝ ռուսական հում նավթի գնումը կդադարեցվի, և ընկերությունը կփակի ավիացիոն վառելիքի արտադրությունը Ռուսաստանի սպասարկման կայաններում։ Ընկերությունը ներողություն է խնդրում նաև անցյալ շաբաթվա գնման […]
19:25 08.03.2022
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ճշգրտումներ կատարել խաղացողների տրանսֆերային կանոնակարգում այն բանից հետո, երբ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որոշում է կայացրել ռուսական և ուկրաինական ակումբներում հանդես եկող արտասահմանցի խաղացողներին միակողմանի խզել պայմանագրերը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMW-ն։ Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է թիմերին թույլատրել օգտվել խաղացողների գրանցման նոր կանոնակարգից մինչև 2022 թվականի ապրիլի […]
19:17 08.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-9-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:
19:11 08.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնմանը։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Երեք երկրների ղեկավարների զրույցի ընթացքում բարձրացվել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հարցը»,- նշել […]
19:03 08.03.2022
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գները հասել են պատմական առավելագույնին` գերազանցելով 4,17 դոլարը մեկ գալոնի դիմաց, հայտնել է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան: Սովորական ոչ էթիլացված բենզինի գինը երկրում միջինում հասել է 4,173 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց (3,785 լիտր), ինչը ամենաբարձր արժեքն է դիտարկման ողջ ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է 2008 թվականի հուլիսին, […]
18:57 08.03.2022
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի խոսքերով՝ Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսությունը շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին։ Հայտնում է Aliq Media-ն։ Ըստ Զաքարաշվիլիի՝ Վրաստանի կառավարության որոշմամբ և արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելով՝ ավտոբուսներ են հատկացվել Լեհաստան հասնելու համար։ «Քաղաքացիները ժամանում են Լվով և ավտոբուսներով հասնում սահման, որտեղ նստում […]
18:50 08.03.2022
Պլովդիվում շարունակվում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը 1/4-ում 6։5 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Շանթ Խաչատրյանից 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի նա 8։0 հաշվով հաղթի շվեյցարացի մրցակցին ու ևս դուրս գա կիսաեզրափակիչ։ Հայտնում է ArmSport.am-ը։
18:46 08.03.2022
Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք՝ հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրաց ծառայության համար։ «Շատ ուրախ եմ` Ձեզ հանդիպելու և անձամբ շնորհավորելու։ Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես երբ խոսքը այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի […]
18:40 08.03.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ մարտի 8-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլն 827 հազար 683 պատվաստում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 352 226 քաղաքացի կամ չափահաս բնակչության 47,1%-ը, իսկ ամբողջությամբ պատվաստվել է 1 249 476 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,5%-ը։ Հատկանշական է, որ խթանիչ (booster) դոզայով […]
18:32 08.03.2022
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տիեզերական ուժերը «Hyp 2» արբանյակի հաջող գործարկում են իրականացրել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ «Արբանյակը տիեզերք է դուրս եկել 500 կմ բարձրության վրա։ Մեկնարկը տրվել է Շահրուդ անապատից՝ Սեմնան շրջանից»,- հայտնում է գործակալությունը։ Գործակալությունը նշում է, որ «Нур 2»-ը տիեզերք դուրս բերելու համար օգտագործվել է «Կասեդ» հրթիռը, որը իրանական […]
18:25 08.03.2022
Ուկրաինա է առաքվել 946 տոննա մարդասիրական բեռ, հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ «Ուկրաինա է ուղարկվել 946 տոննա մարդասիրական բեռ, 132 մարդասիրական ակցիա է իրականացվել Զապորոժիեի, Կիևի, Խարկովի, Խերսոնի և Չեռնիգովի շրջանների բնակավայրերում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, այդ թվում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 22 մարդասիրական ակցիայի շրջանակում […]
18:20 08.03.2022
Կանանց միջազգային օրվա առիթով Գյումրիում իրենց ամենամյա տոնական ակցիան են իրականացրել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Շնորհավորել են կին վարորդներին, ծաղիկներ են նվիրել նրանց և մաղթել են անփորձանք երթևեկություն։ «Մեզ մոտ ավանդույթ կարծես լինի, ամեն տարի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մեր նախաձեռնությամբ, մեր հարգարժան կին վարորդներին կանգնեցնում ու շնորհավորում ենք Մարտի ութը, միևնույն ժամանակ նվիրելով նրանց մեկ […]
18:12 08.03.2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության այլ արդիական հարցեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Մարտի 8-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև»,- […]
18:09 08.03.2022
Կանանց միջազգային օրվա առիթով գրառում է կատարել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Այսօր՝ մարտի 8-ին, հանուն կանանց իրավունքների, ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել պաշտպանության հարցում, պետք է արժանին մատուցել դիմադրությանը․ Բռնությունների զոհ դարձած այն ֆրանսիացիներին, որոնք քաջություն ունեն խոսել և քննադատել․ Այն հայերին, որոնք պայքարում […]
17:55 08.03.2022
Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն, տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար […]
17:48 08.03.2022
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսն անհրաժեշտ է համարում ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ չնայած հենց թագավորության բնակիչների համար դրա հետևանքներին։ Նման հայտարարություն նա արել է երեքշաբթի օրը՝ խորհրդարանի Համայնքների պալատում։ «Իհարկե, այս պատժամիջոցները բրիտանացիների համար գին կունենան, բայց այս գինը ոչինչ է այն բանի համեմատ, որ Ուկրաինայի ժողովուրդը վճարում է այն սարսափելի բարբարոսության […]
17:40 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
17:33 08.03.2022
Հնդկաստանը երեքշաբթի օրը որոշել է վերացնել միջազգային թռիչքների արգելքը երկու տարվա ընդմիջումից հետո, որը սահմանվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարության տվյալներով՝ մարտի 27-ից արտերկրյա թռիչքներն ամբողջությամբ թույլատրվելու են։ Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 2020 թվականի մարտի 23-ին դադարեցրել էր միջազգային առևտրային ուղևորափոխադրումները COVID-19-ի հիվանդացության աճի պատճառով:
17:25 08.03.2022
Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ապահովի, որ Ուկրաինայի հակամարտությունը երկրի տարածքից դուրս չծավալվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է երեքշաբթի օրը Ռիգայում Լատվիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում ապահովելու, որ հակամարտության հետագա սրացում և դրա տարածում Ուկրաինայի սահմաններից դուրս չլինի»,- ասել է Ստոլտենբերգը։ «Դա կլինի էլ ավելի վտանգավոր, […]