Բոլոր լուրերը – Page 4555 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք

11:28 08.03.2022

Մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, կատարվել է 60 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 43 քաղաքացի, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9869 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3032 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին […]

̰
Դուք եք մեր հասարակության հիմնասյունը, ամուր ընտանիքների հիմքը և մեր երաշխավորված ապագայի գրավականը. Արթուր Թովմասյանի շնորհավորանքը կանանց

11:18 08.03.2022

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կանանց միամսյա տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի´ մայրեր, քույրեր, դուստրեր,կանայք Գարնանային միամսյա տոները պատեհ առիթ են արտահայտելու այն խորը ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որ տածում ենք ձեր հանդեպ: Հայ կինը դարեր շարունակ եղել է հայկական օջախի և հայ ազգի հենարանը, որով էլ պայմանավորված է մեր ազգի հարատևությունը: […]

̰
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձ է․ ՊԲ

11:16 08.03.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7֊ին` ժամը 18։45֊ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, 4 մահ

11:09 08.03.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓140 նոր դեպք ✓2803 թեստավորում ✓512 առողջացած ✓4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 541 դեպք, որոնցից 407 082-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8552 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 921 750 թեստավորում:

̰
#BreakTheBias (Կոտրի՛ր կողմնակալությունը)․ սա Կանանց միջազգային օրվա այս տարվա խորագիրն է

10:56 08.03.2022

«Շնորհավո՜ր կանանց միջազգային օրը»,-գրված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում։ Հրապարակման մեջ նշվում է, որ Կանանց միջազգային օրը կանանց իրավունքների պաշտպանության շարժման հիշատակման օրն է, երբ հատուկ ուշադրության են արժանանում գենդերային հավասարության, վերարտադրողական իրավունքների և կանանց նկատմամբ բռնության ու չարաշահման խնդիրները։ Այս տարի Կանանց միջազգային օրվա խորագիրն է #BreakTheBias (Կոտրի՛ր կողմնակալությունը)։

̰
Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ․ Լին Թրեյսի

10:51 08.03.2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ։ Պատմության քառուղիներում կանայք պայքարել են անհավասարության, անարդարության ու իրենց ճանապարհին առկա խոչընդոտների դեմ՝ ավելի մեծ հնարավորություններ ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների […]

̰
̰
Արցախում գազամատակարարումը խափանվել է

10:46 08.03.2022

Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Արցախգազ» ՓԲԸ-ից։ «Հարգելի գազասպառող բաժանորդներ «Արցախգազ» ՓԲԸ իրազեկում է, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։ Ընկերության աշխատակիցների կողմից արդեն սկսված է վերականգնողական աշխատանքները՝ արագ […]

̰
ՃՈ-ն բարձր է գնահատում կանանց դերը ճանապարհային երթևեկության մշակույթի բարձրացման հարցում

10:40 08.03.2022

ՃՈ-ն բարձր է գնահատում կանանց դերը ճանապարհային երթևեկության մշակույթի բարձրացման հարցում։ «Սիրելի կանայք և աղջիկներ, Շնորհավորում ենք ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի և միամսյակի կապակցությամբ։Մաղթում ենք երջանկություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն։ Բարձր ենք գնահատում ձեր դերը ինչպես ճանապարհային երթևեկության մշակույթի բարձրացման հարցում, այնպես էլ ապագա սերունդին երթևեկության համար ավելի գրագետ մասնակիցներ դաստիարակելու գործում։ 👮‍♂️Թող ձեր […]

̰
Մաղթում եմ, որ ձեր Մարտի 8-երին տարին միշտ բոլորվի սիրով, ձեռքբերումներով, լույսով ու ջերմությամբ․ Վահե Ղազարյան

10:37 08.03.2022

ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․ «Սիրելի կանա՜յք, գործընկերուհինե՜ր, մայրե՜ր, քույրե՜ր, դստրիկնե՜ր: Սիրով շնորհավորում եմ բոլորիդ՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ: Մաղթում եմ, որ ձեր Մարտի 8-երին տարին միշտ բոլորվի սիրով, ձեռքբերումներով, լույսով ու ջերմությամբ: Մեր սիրելի գործընկերուհիներին մաղթում եմ խաղաղ ու արդյունավետ ծառայություն և ընտանեկան բարօրություն […]

̰
Եվրահանձնաժողովը ծրագիր է մշակել ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար

10:34 08.03.2022

Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը հայտարարել է, որ ծրագիր են մշակելել, որը կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նրա՝ ԵՀ-ն պատրաստվում է ծրագիրը ներկայացնել արդեն երեքշաբթի՝ մարտի 8-ին: Դրա իրականացումը կնպաստի մատակարարումների նվազմանն արդեն 2022թ։ «Եվ տարիների ընթացքում ծրագրի իրականացումը մեզ անկախ կդարձնի ռուսական գազի ներկրումից։ Կարծում եմ, որ դա […]

̰
Եվրահանձնաժողովը կգնահատի ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը

10:23 08.03.2022

Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն (COREPER)  հանձնարարել Եվրահանձնաժողովին` կարծիքներ հայտնել և գնահատականներ տալ ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դիմումների վերաբերյալ, գրում է РИА Новости-ն: Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտերը ներկայացրել էին մարտի 3-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նման դիմում էր ստորագրել փետրվարի 28-ին։ ԵԽ ղեկավար Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ […]

̰
Հավատում եմ, որ մեր երկրում կանանց հզորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բոլորիս գործն է․ ՄԻՊ

10:14 08.03.2022

Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, քանի որ հավատում եմ, որ մեր երկրում կանանց քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավազորման ու հզորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բոլորիս գործն է։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի տոնական ուղերձում։ «Կանանց հիանալի դերերը բազմաթիվ են՝ սիրող ու հոգատար կին, կյանքի հուսալի ընկեր, կենսատու և անձնուրաց […]

̰
Ամերիկյան ականակիր նավերը մտել են Բալթիկ ծով

10:10 08.03.2022

Կառավարվող հրթիռներով ամերիկյան ռազմածովային ուժերի ականակիր նավերը մտել են Բալթիկ ծով: Այս մասին հայտնել  է Ռուսաստանի ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնը, փոխանցում է RT-ն։ «Բալթյան նավատորմի ուժերն ու միջոցները սկսել են վերահսկել նավերի գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ ՊՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն ավելի վաղ հայտարարել էր «ՆԱՏՕ-ի՝ ուղիղ սադրանքների պրակտիկային անցնելու մասին», որոնք կապված […]

̰
SHANTNEWS

09:59 08.03.2022

̰
Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

09:55 08.03.2022

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ․ «Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ այս տոնական օրվա առթիվ: Կանանց տոնն ուրախության, դրական զգացմունքների ու խոհերի տոն է, որոնց աղբյուրը դուք եք, սիրելի՛ կանայք՝ որպես մայր և կին, որպես դուստր և քույր: Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր […]

̰
Բոլոր ոլորտներում կանանց լիարժեք մասնակցության ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է․ Փաշինյան

09:52 08.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։ Հատկապես այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում մեզ շրջապատող կանանց նկատմամբ, լինում ավելի ուշադիր ու հոգատար: Ձեր հոգատարության, իմաստության ու համբերատարության շնորհիվ դարեր ի վեր պահում ու պահպանում եք մեր ընտանիքների […]

̰
Համաշխարհային բանկը որոշել է 723 մլն դոլար հատկացնել Ուկրաինային

09:41 08.03.2022

Համաշխարհային բանկի խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային աջակցելու համար 723 մլն դոլարի տրամադրմանը։ Այս մասին ասվում է ֆինանսական կազմակերպության կայքում։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հավանություն է տրվել 489 մլն դոլարի օգնության փաթեթին, որից 350 միլիոնը կազմում է վարկը, 139 միլիոն դոլար նախատեսված է որպես երաշխիք, բացի այդ, գործի կդրվի 134 մլն դոլարի դրամաշնորհ և […]

̰
Այսօր առավել քան երբևէ պետք է կարևորենք հայ կնոջ դերը հայոց պետականության կայացման գործում․ Նազելի Բաղդասարյան

09:30 08.03.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորել է կանանց տոնը․ «Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ: Դեռևս նախորդ դարասկզբին ակտիվ գործունեություն ծավալած հայ քաղաքական գործիչ, դիվանագետ Դիանա Աբգարի օրինակով առաջնորդվելով, այսօր առավել քան երբևէ պետք է կարևորենք հայ կնոջ դերը հայոց պետականության կայացման, հայապահպանության, քաղաքական ու հասարակական կյանքում։ Սիրելի՛ կանայք, աշխատելով […]

̰
Ուկրաինան զենք է ստանում 15 երկրից. Պենտագոն

09:20 08.03.2022

Ուկրաինական զորքերը զենք են ստանում 15 երկրներից: Պենտագոնում կարծում են, որ դրանք օգտագործվում են արդյունավետորեն: Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին։ «Միայն մենք չենք, այլ ևս 14 երկրներ: Մենք գիտենք, որ նրանք օգտագործում են դրանք և բավականին արդյունավետ»,- ասել է Քիրբին լրագրողների համար հրավիրված ճեպազրույցում։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ

09:12 08.03.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդաց։ Այսօր վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքներումները կրթության, գիտության, առողջապահության […]

̰
Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 10։00-ից, Ուկրաինայում խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմ» է հայտարարել

09:03 08.03.2022

Ռուսաստանը հայտնել է Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմի» մեկնարկի ժամանակը՝ ուկրաինական կողմից պահանջելով ներկայացնել հայտարարված երթուղիների անվտանգությունն ապահովելու մոտեցումների և երաշխիքների վերաբերյալ գրավոր փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տարհանումն իրականացնելու համար առաջարկվում է շարունակական կապ ստեղծել ռուսական և ուկրաինական կողմերի միջև՝ տեղեկատվության փոխադարձ փոխանակման համար։

̰
Ուկրաինայի ԱԳ նախարարը հաստատել է ռուս գործընկերոջ հետ հանդիպման ամսաթիվը

08:52 08.03.2022

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ամսաթիվը։ Հանդիպումը նախատեսված է մարտի 10-ին, Անթալիայում: «Եթե նա հասնի Անթալիա, ես էլ կթռչեմ, կնստենք, կխոսենք»,- ասել է Կուլեբան։ Նրա խոսքերը փոխանցել է RIA Novosti-ն։ Դմիտրի Կուլեբան ասել է, որ տրամադրված է Թուրքիայում Սերգեյ Լավրովի հետ լուրջ զրույցի։ Նրա խոսքով՝ եթե ռուս […]

̰
Զելենսկին պնդում է Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակականության անհրաժեշտությունը

08:43 08.03.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը կշարունակի Ռուսաստանի հետ բանակցություններ վարել այնքան ժամանակ, քանի դեռ չի գտել խաղաղության հասնելու միջոց։ «Մենք բանակցություններ կպահանջենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել միջոց՝ ասելու մեր ժողովրդին, թե ինչպես հասնել խաղաղության», – ՌԻԱ Նովոստին մեջբերել է Զելենսկու հայտարարությունը։ Նա ընդգծել է, որ թիմի հետ մնում է տեղում՝ […]

̰
Չինաստանն անարդյունավետ է համարում արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցները

08:32 08.03.2022

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չժան Ցզյունն Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին միակողմանի պատժամիջոցները, ինչպես նաև այդ երկիր հարձակողական զենքի մատակարարումը միայն խորացնում են ճգնաժամը։ «Մենք խորապես մտահոգված ենք միակողմանի պատժամիջոցների ներդրմամբ։ Պատժամիջոցները խնդրի լուծման անարդյունավետ միջոց են»,- դիվանագետի խոսքերն է մեջբերել է ՏԱՍՍ-ը: Ցզյունի խոսքով՝ սահմանափակումներն աղետալի հումանիտար հետևանքներ են ստեղծում, […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

08:21 08.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Սարալանջ-Սարի Թաղ ճանապարհին բախվել են Toyota Camry-ն ու Niva-ն. երթևեկությունը մասամբ դադարեցվել է

00:03 08.03.2022

Մարտի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Սարալանջից Սարի Թաղ տանող ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Մարկոս Խաչատրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը մասամբ խաթարվել էր: Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր […]

̰
Պետական բյուջեի պակասուրդը սպասարկվելու է նամակ-համաձայնագրով

23:52 07.03.2022

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ […]

̰
ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

23:50 07.03.2022

Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ 2022թ. մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու եւ նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» հարցը: Հատուկ նիստը կգումարվի ժամը 13:00-ին:

̰
Սահմանափակել ՌԴ քաղաքացիների մուտքը Վրաստան․ Թբիլիսիում կրկին ցույց է անցկացվել

23:43 07.03.2022

Ուկրաինային աջակցող հերթական ցույցն է տեղի ունեցել Թբիլիսիում, հայտնում է aliq.ge-ն։ Ցուցարարները համերաշխություն են հայտնել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին։ Նրանք հիմնական մի քանի կոչով են հանդես եկել՝ պահանջելով իշխանություններից փակել վրացական երկինքը Ռուսաստանի համար, սահմանել վիզային ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար և կասեցնել ռուսամետ լրատվամիջոցների գործունեությունը Վրաստանում։ Հանրահավաքին հնչել են Վրաստանի և Ուկրաինայի օրհներգները։ Լուսանկարները` Shame […]

̰
BACK_TO_TOP