18:27 21.07.2025
Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են […]
18:21 21.07.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Եղանակային պայմաններն նպաստավոր են եղել մշակաբույսերի հասունացման և բերքահավաքի համար։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային, բանջարաբոստանային մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Կատարվել է առվույտի երրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, աշնանացան ցորենի, եգիպտացորենի հասունացումը […]
18:15 21.07.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկություններն իրացրին հուլիսի 18-ին: Ժամը 23.50-ին Արտաշատի խճուղում ձերբակալվեց Փարաքարի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որն իր խոշոր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի […]
18:05 21.07.2025
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել Սերբիայի Սուպերլիգայում: Գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» առաջին տուրում սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Յավորին»: Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին: Սա նրա առաջին պաշտոնական խաղն էր Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում:
17:53 21.07.2025
Հուլիսի 21-ին, ժամը 11:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհից:
17:48 21.07.2025
Հուլիսի 12-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդ։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում անձնական հարցերի […]
17:44 21.07.2025
Ռուստեմ Ումերովը, որը Ուկրաինայի կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումներից հետո դարձել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, կմնա Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը, մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Դենիս Շմիգալը չի մասնակցի դրանց, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցություններին Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը կլինի Ռուստեմ […]
17:35 21.07.2025
Ֆրանսիական ընկերությունները պատրաստ են անօդաչու թռչող սարքեր արտադրել Ուկրաինայում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպումից հետո։ Նա ասել է, որ նրանք քննարկել են պաշտպանական օգնությունը, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի անհրաժեշտությունը, ուկրաինացի զինծառայողների պատրաստումը և Ռամշտայնի ձևաչափով հանդիպումների արդյունքները։ «Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ […]
17:33 21.07.2025
Իտալական «Ռոման» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջան Պյեռո Գասպերինիի գլխավորությամբ սկսել է պատրաստվել 2025/26 մրցաշրջանին: Հռոմեական թիմն ընկերական խաղում 14-0 հաշվով հաղթել է Դ Սերիան ներկայացնող «Տրաստևերեին»: Դուբլ են գրանցել Պաուլո Դիբալան և Տոմազո Բալդանզին:
17:21 21.07.2025
Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն […]
17:20 21.07.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 10-ին էր: Կեսօրին մոտ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմից բերած զենք-զինամթերք է թողնում Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտ: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են ձեռքի նռնականետ, որսորդական հրացան, 101 փամփուշտով լիցքավորված հինգ պահեստատուփ, […]
17:11 21.07.2025
Քրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված […]
17:00 21.07.2025
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Матч ТВ-ն: «Չեմ բանակցել այդ ակումբի հետ։ Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են։ Հստակություն չկա»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնի ավագը։
16:47 21.07.2025
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, […]
16:36 21.07.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (20.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ³, […]
16:24 21.07.2025
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի երկրորդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը 44-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռոդրիգո Աուսմենդիին։ «Բանֆիլդը» 4 միավորով A խմբի առաջատարն է։ «Նյուելս Օլդ Բոյսը» 5-րդն է և ունի 3 միավոր։
16:15 21.07.2025
Հուլիսի 21-ին, ժամը 12:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները […]
16:05 21.07.2025
Հուլիսի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 384, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, փլուզման՝ 7, դարափուլի, քարաթափման, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման` 6, զինամթերքի հայտնաբերման` 4, օձի նկատման՝ 43, ինքնասպանության փորձի՝ […]
15:50 21.07.2025
Հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ […]
15:43 21.07.2025
Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում դժվարին շրջանը կանցնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդ շրջաններից մեկն է։ Հուսով ենք, որ այս շրջանը կանցնի», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Բաքվում վերջին […]
15:35 21.07.2025
Բանգլադեշի մայրաքաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորների թիվը 100-150 է, հաղորդում է Daily Star-ը ՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին։ «Մայլսթոուն քոլեջի տարածքում Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ», – թերթին ասել է Բանգլադեշի հրշեջ և քաղաքացիական պաշտպանության մամուլի խոսնակ Շահջահան Շիկդերը։ Իր հերթին, Առողջապահության նախարարության գլխավոր […]
15:26 21.07.2025
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։ Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական […]
15:18 21.07.2025
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 42-ամյա շախմատիստը 1,5-0,5 հաշվով հաղթել է Հանս Նիմանին։ Արոնյանն առաջին պարտիայում սև ֆիգուրներով ոչ-ոքի է գրանցել, այնուհետև հաղթել է սպիտակներով։ Արոնյանը մրցաշարի մրցանակային հիմնադրամից ստացել է 200 հազար դոլար։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ […]
15:10 21.07.2025
«Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ (Sunshine Coast) քաղաքում՝ երկու տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։ Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ […]
15:05 21.07.2025
Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ «Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ Սակայն դա չպետք է խախտի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները և չպետք է փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ […]
14:52 21.07.2025
Հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել կրթության Կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2025-2026 ուսումնական տարում՝ Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման […]
14:45 21.07.2025
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 17-ին չվերթի ժամանումից հետո ձերբակալել են 37-ամյա քաղաքացու, որը 2024 թվականի հուլիսի 8-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։
14:37 21.07.2025
Հուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու […]