ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիր

15:50 21.07.2025

Հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։
Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։
Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ ու բարեկամական հարաբերություններն ինչպես երկու երկրների, այնպես էլ ՆԳ նախարարությունների միջև։
Նախարար Գելաձեն ընդգծել է, որ հաճախակի հանդիպումները նպաստում են բարեկամության ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը։
Վրաստանի Ներքին գործերի նախարարի խոսքով՝ իրավապահ երկու համակարգերի միջև ձևավորված օպերատիվ կապն անդրազգային
հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի կարևորագույն գործիք է։
Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու պետությունները ոչ միայն կիսում են պետական սահմանն, այլև ունեն դարավոր բարեկամություն, մշակութային ու ռազմավարական ամուր կապեր՝ հիմնված երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի վրա։
Նախարար Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Գելա Գելաձեի պաշտոնավարման օրոք երկու կառույցների միջև հարաբերություններն առավել կսերտանան։
Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել երկու գերատեսչությունների գործունեության ոլորտի մի շարք ուղղություններ, որոնք գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա։
Հաջորդիվ Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարները ստորագրել են ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագիր, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել միգրացիոն հոսքերը։
Այնուհետև նախարարներ Արփինե Սարգսյանն ու Գելա Գելաձեն առանձնազրույց են ունեցել։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

20:32 21.07.2025

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

Էդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

20:20 21.07.2025

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

20:09 21.07.2025

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

20:06 21.07.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...

SHANTNEWS

20:00 21.07.2025

SHANTNEWS

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

19:49 21.07.2025

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...

BACK_TO_TOP