15:10 21.07.2025
«Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 3 գովասանագրերի:
Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ (Sunshine Coast) քաղաքում՝ երկու տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։
Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյան (11-րդ դասարան): Գովասանագրերի են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Մակարյանը (11-րդ դասարան), Միքայել Գալստյանը (12-րդ դասարան) և Ալեն Ղազարյանը (12-րդ դասարան)։
Հայաստանի թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Գուրգեն Ասատրյանը և Սուրեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 5 բրոնզե մեդալների և 1 գովասանագրի։
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...
19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...
19:30 21.07.2025
Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...
19:12 21.07.2025
Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներինՓոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ։ ...
19:06 21.07.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...