13:16 16.02.2025
ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նախօրեին կայացած, հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել նաև ամերիկյան կողմը: Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը մասնավորապես նշել է, որ Ռուբիոն զրուցել է Լավրովի հետ՝ ի շարունակություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ շաբաթվա սկզբին ունեցած զրույցի։ «Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի հանձնառությունը՝ վերջ […]
12:59 16.02.2025
Ռումինիայի առաջնության 27-րդ տուրում «Ֆարուլն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է Բուխարեստի «Դինամոյին»: Հյուրերի կազմում երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը: Այս գոլը հայ ֆուտբոլիստի համար 5-րդն է ընթացիկ առաջնությունում։ Գրիգորյանը, որն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, 60-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, ինչի պատճառով բաց կթողնի հաջորդ […]
12:38 16.02.2025
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Նախարար Բայրամովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առկա վիճակի մասին»,- նշվում է […]
12:16 16.02.2025
2000 ֆունտ (մոտ 907 կգ) քաշով MK-84 ծանր ռումբերի խմբաքանակը, որոնց Իսրայել մատակարարելու արգելքը հանվել էր հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, Իսրայել է առաքվել ծովով և բեռնաթափվել Աշդոդ նավահանգստում։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Ծանր օդային ռումբերի խմբաքանակը, որը վերջերս արտոնվել է ԱՄՆ կառավարության կողմից, ընդունվել և բեռնաթափվել է […]
11:56 16.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանդիպում է ունեցել Գերմանիայում բնակվող մեր մի խումբ հայրենակիցների հետ: Վարչապետը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:
11:17 16.02.2025
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Մարկո Ռուբիոն առաջին անգամ ժամանել է Իսրայել: Այս մասին հայտնել է հրեական պետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դիմավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Բեն Գուրիոն օդանավակայանում», – ասվում է հաղորդագրության մեջ։
10:57 16.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:43 16.02.2025
Փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ը, Արագածոտնի մարզի Շամիրամ, ժամը 11:00-ից մինչև 11։30-ը Նոր Ամանոս, ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Արուճ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ։
10:25 16.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Մասիսի տարածաշրջանում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
10:09 16.02.2025
Փետրվարի 15-ին, ժամը 21։55-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին, ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): […]
00:08 16.02.2025
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը: Ադրբեջանի արտգործնախարարը X-ի միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրության և բարեկամության վրա հիմնված դաշինքը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար, և մենք հավատարիմ ենք մնում այս համատեքստում մեր ռազմավարական առաջնահերթություններին»։
23:52 15.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:47 15.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Երևան-Սևան, Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արտաշատ քաղաքում և […]
23:34 15.02.2025
Մյունխենի անվտանգության համաժողովի միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Տոտալ պաշտպանության հարցում զինվորականների հայացքները» խորագրով պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով պանելային քննարկմանը և Գերմանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հրավերով կազմակերպված ու համաժողովին բարձրաստիճան զինվորականների մասնակցության արդյունքներն ամփոփող երեկույթին։ ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, […]
23:23 15.02.2025
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: «Փետրվարի 12-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հեռախոսազրույցից հետո արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են պահպանել հաղորդակցության ուղիները ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2016թ․ Օբամայի վարչակազմի […]
23:00 15.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. «#հատիկառհատիկ Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության: Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետեւ՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ […]
22:44 15.02.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ ոչ ոք չի կարող Եվրոպային պարտադրել իր քաղաքական մոդելը: Նախարարն այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից Եվրամիության հասցեին քննադատության ֆոնին: «Ոչ ոք պարտավոր չէ ընդունել մեր մոդելը, բայց ոչ ոք չի կարող մեզ պարտադրել իրենցը»,- գրել է Բարրոն X-ի իր միկրոբլոգում: Նա […]
22:28 15.02.2025
Դերասանուհի Մոնիկա Բելուչին երկար ժամանակ անց առաջին անգամ իմիջային փոփոխություն է կատարել: Դերասանուհին արդյունքը ցույց է տվել Instagram-ի իր էջում: Բելուչին, մասնավորապես փոխել է մազերի գույն: Դերասանուհին, նոր կերպարով ներկա է գտնվել Դուբայում Cartier-ի շնորհանդեսին։ 60-ամյա դերասանուհին միջոցառմանը կրել է սև կիսաթափանցիկ զգեստ՝ խորը դեկոլտեով։ Արտաքին տեսքն ամբողջացրել է Cartier ադամանդե վզնոցը:
22:13 15.02.2025
Ուկրաինան պետք է որոշի, թե ով պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծելու այն հակամարտությունը, որում ինքը ներգրավված է։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։ «Կտեսնենք: Պատերազմը ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում չէ, պատերազմն Ուկրաինայում է: Ուստի, կարծում եմ, որ Ուկրաինան պետք է առաջնորդություն ունենա այն հարցում, թե ով պետք […]
21:46 15.02.2025
Փետրվարի 15-ին, ժամը 16։13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում՝ «Ջիգլոսի աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և […]
21:34 15.02.2025
Մեծ Յոթնյակի երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ից 14-ը Կանադայում: Այս մասին նշվում է G7-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ: «Մեծ յոթնյակի ԱԳ նախարարներն անհամբեր սպասում են Կանադայի Քվեբեկ նահանգի Շարլվոյ քաղաքի հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 12-14-ը»,- նշվում է փաստաթղթում։ Կանադան G7-ում նախագահում է 2025 թվականին։
21:18 15.02.2025
Փետրվարի 15-ին, ժամը 17։17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգավան գյուղի գազալցակայանի մոտ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1956 թ.) և «Toyota» […]
21:00 15.02.2025
Այս շաբաթը շատ ակտիվ էր արտաքին քաղաքական ոլորտում։ Թերեւս, ամենակարեւոր իրադարձությունը Մյունխենի անվտանգության համաժողովն էր, որին մասնակցում է նաեւ Հայաստանը՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի մակարդակով։ Այս և Հայաստանին առնչվող շաբաթվա կարևոր թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ Նարեկ Մինասյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
20:50 15.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ենթադրվում է, որ մինչև ամսվա վերջ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, որում քննարկվելու է Ուկրաինայի հակամարտության ավարտը։
20:40 15.02.2025
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Կանադական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելու վտանգը համարել է երկրի գոյության համար սպառնալիք, թեև, Վաշինգտոնը նախկինում հետաձգել էր համապատասխան որոշման կատարումը։ «Երբ մենք լսում ենք 25 տոկոս սակագների մասին, դա էկզիստենցիալ սպառնալիք է: Որովհետև դա կազդի Կանադայում հարյուր հազարավոր աշխատատեղերի վրա»,-ասել է նա Մյունխենում կայացած համաժողովի ժամանակ: Ջոլին […]
20:33 15.02.2025
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով բազմակողմ կապերի խորացման կարևորությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև մեր երկրում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել […]
20:23 15.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Մոսկվա կինոթատրոն, Փարպեցի փ. 4, 6, 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 17, 19, 21, 23, 25 շենքեր, Պուշկինի փ. 37, 39, 41 շենքեր, Բաշինջաղյան փ. 198 շենք, Բեկնազարյան փողոց, Բ-1 թաղ․ […]
20:18 15.02.2025
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը փետրվարի 16-ին հրավիրել է համայնքի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի իշխանությունների հետ վերջին շփումները։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Անվար ալ Անունին։ «Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը կիրակի օրը Մյունխենում կգումարի ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում՝ ԱՄՆ-ի և ուկրաինացի պաշտոնյաների հետ վերջին շփումները […]