Բոլոր լուրերը – Page 501 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.89 oC

Բոլոր լուրերը

Ուկրաինայի ինքնիշխանությունը և անկախությունը պետք է արտացոլվի խաղաղ բանակցությունների գործընթացում. Շոլց

18:32 15.02.2025

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է անպայման արտացոլվեն խաղաղ բանակցությունների գործընթացում։ «Ազատությունն ու ժողովրդավարությունը նրանց թշնամիներից պաշտպանելն այն է, ինչը մեզ միշտ միավորել է որպես անդրատլանտյան համայնք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Շոլցն՝ ընդգծելով, որ որպես ազատության և ժողովրդավարության ջատագովներ՝ կանգնած են Ուկրաինայի կողքին: Գերմանիայի կանցլերը […]

̰
Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ

18:22 15.02.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին մասնակցել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի անունից Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակից պաշտպանության նախարարների համար կազմակերպված պաշտոնական ճաշին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից՝ նշելով, որ Սուրեն Պապիկյանը նաև կարճատև քննարկում է ունեցել գործընկերոջ՝ Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ:

̰
Ամերիկացի գրողը հայտարարել է Մասկից երեխա ունենալու մասին

18:18 15.02.2025

Ամերիկացի գրող Էշլի Սենտ Քլերը հայտարարել է, որ հինգ ամիս առաջ երեխա է լույս աշխարհ բերել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկից։ «Հինգ ամիս առաջ ես լույս աշխարհ բերեցի իմ երեխային: Հայրը Իլոն Մասկն է: Ես այդ մասին ավելի վաղ չեմ հայտարարել մեր երեխայի գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում: Կինը լրագրողներին […]

̰
Նիդեռլանդները հայտարարել է, որ պատրաստ է շարունակել օգնել Ուկրաինային

18:10 15.02.2025

Նիդեռլանդները կշարունակի օգնել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է» և կարծում է, որ նա պետք է բանակցի ամուր դիրքերից, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցից հետո ասել է վարչապետ Դիկ Շոֆը։ «Ես խոսել եմ Զելենսկիի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում։Ես հավաստիացրեցի նրան Նիդեռլանդների շարունակական աջակցության մեջ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Մենք խաղաղություն ենք […]

̰
SHANTNEWS

18:00 15.02.2025

̰
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին

17:55 15.02.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին, այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները, որոնց ընթացքում գիտական եւ տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում բարձրաձայնելու խնդիրների մասին: «Այսօր աշխարհում տեղի ունեցող արագ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը քննարկել են Հայաստան-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

17:47 15.02.2025

Մյունխենում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը […]

̰
Զելենսկին ուկրաինացիներին խորհուրդ է տվել փոխել իրենց քաղաքացիությունը

17:40 15.02.2025

Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ մերժել է Ուկրաինայում ռազմական դրության գործողության ընթացքում ընտրություններ անցկացնելու գաղափարը և իր հետ չհամաձայնողներին խորհուրդ տվել փոխել իրենց քաղաքացիությունը։ Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, նա փորձել է ներկաներին համոզել, որ «ուկրաինացիները լիովին դեմ են ընտրություններին և չեն ցանկանում խոսել դրանց մասին»։ «Մեզ պետք է միասնություն պատերազմի ժամանակ, եթե ինչ-որ մեկին […]

̰
Աբխազիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 43,5 տոկոս

17:29 15.02.2025

Աբխազիայում ընթացող արտահերթ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` Մոսկվայի ժամանակով 15։00-ի դրությամբ, կազմել է 43,5%։ Այս մասին միջազգային մամուլի կենտրոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ Ընտրությունները կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է հաղթահարել ընտրողների մասնակցության 50 տոկոսի շեմը։ Մոսկվայում` Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 15:00-ի դրությամբ քվեարկել […]

̰
Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

17:20 15.02.2025

Փետրվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Շինուհայր-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Մյունխենում սկսվել է ՆԱՏՕ-ի դեմ խոշոր բողոքի ցույց

17:12 15.02.2025

Բավարիայի մայրաքաղաքում սկսվել է մեծ ցույց՝ ընդդեմ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի։ Նրանք հանդես են գալիս խաղաղ բանակցությունների օգտին և ընդդեմ Ուկրաինային և Իսրայելին զենք մատակարարելուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փետրվարի 14-16-ը Մյունխենում տեղի է ունենում Անվտանգության 61-րդ համաժողովը, որի ընթացքում տարբեր երկրների պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները, այդ թվում՝ […]

̰
Ինչո՞ւ աղմուկ առաջացրեց ցեղասպանության հարցը. Հեռանկար բանավեճ

17:00 15.02.2025

Վերջին արտասահմանյան այցերի ժամանակ Հայաստանի վարչապետը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության խնդրի ընկալումը վերանայելու հարցը: Ու թեև ավելի ուշ վարչապետը հստակ հայտարարել էր, որ ցեղասպանության փաստը ուրանալու մտադրություն Կառավարությունում ոչ ոք չունի, նրա խոսքերը տարբեր մեկնաբանությունների առիթ էին տվել: Խնդիրը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել է Էդգար Վարդանյանի ու Հրանտ Մելքումյանի հետ: […]

̰
Հիմնախնդիրների լուծումների հետքերով. «Գիտուժ»

16:49 15.02.2025

«Գիտուժ» նախաձեռնությունը միտված է գիտության և տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի հզորացմանը նպաստելուն: Նախաձեռնության հեղինակն է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Փետրվարի 14-15-ը կազմակերպված «Գիտություն և տեխնոլոգիա. Դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողովում գիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչները քննարկել են ոլորտային կարևորագույն խնդիրներն ու լուծման ուղիները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Պետության աջակցությամբ ինչպե՞ս ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ մատչելի եղանակով

16:40 15.02.2025

Պետության աջակցությամբ ինչպե՞ս ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ մատչելի եղանակով: Ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Մեր այս ծրագիրը հնարավորություն է տալիս գյուղատնտեսներին և ագրովերամշակող արդյունաբերության ներկայացուցիչներին ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ ջերմատնային, սառնարանային և պահեստային տեխնոլոգիաներ, տեսակավորման և փաթեթավորման սարքեր, ինչպես նաև այլ կարևոր տեխնոլոգիաներ։ Լիզինգը տրամադրվում է մինչև 5 տարի մարման […]

̰
Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը. ՊԵԿ

16:35 15.02.2025

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը. կրթության և առողջապահության գծով սահմանվել են նոր ուղղություններ և որոշ փոփոխություններ են կատարվել փոխհատուցման ընթացակարգում։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: Սահմանվել են կրթության գծով փոխհատուցվող նոր ուղղություններ Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է, և բացի նախկինում սահմանված ուղղություններից, կրթության գծով փոխհատուցումից […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ

16:31 15.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

̰
Ներկայացվել է Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ-ի պաշտոնական խորհրդանիշը

16:24 15.02.2025

Գամփռը Հայաստանում 2025 թվականին կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական խորհրդանիշն է: Փորձագիտական ​​ժյուրին լավագույնը ճանաչել է հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ Այս մասին հայտնում են Հոկեյի ֆեդերացիայից: «Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում […]

̰
Զելենսկին ցանկանում է ստեղծել «մեկ ուրիշ ՆԱՏՕ»

16:12 15.02.2025

Վլադիմիր Զելենսկին, Եվրոպայի հասցեին ԱՄՆ իշխանությունների քննադատության ֆոնին, ասել է, որ չի հրաժարվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից, մինչդեռ դաշինքին միանալու իրական հեռանկարի բացակայության դեպքում նա սկսում է փոխարինող գտնել «մեկ այլ ՆԱՏՕ-ի» տեսքով, որի սահմանները կանցնեն Ուկրաինայի արևելքով, Բելառուսով, Բալթյան երկրներով և Ֆինլանդիայով: «Ես օրակարգից չեմ հանի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը… Մենք կարծում ենք, որ անվտանգության ցանկացած […]

̰
Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել. հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

15:58 15.02.2025

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները

15:48 15.02.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։ Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։

̰
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետերի հանդիպումը

15:42 15.02.2025

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետեր` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր […]

̰
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ

15:34 15.02.2025

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության (նստավայրը` Աթենք) արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը բարձր է գնահատվել երկար սպասված եղբայրական պետություններում երկկողմ դեսպանությունների բացման գործընթացի սկիզբը։ Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան […]

̰
Հորդորում ենք լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները․ ՆԳՆ

15:22 15.02.2025

Փետրվարի 14-ին և 15-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացել է ձյուն, տեղումները շարունակվում են։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը ճանապարհներին իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք […]

̰
Տուսկը կոչ է արել հրատապ պատրաստել Ուկրաինայի վերաբերյալ եվրոպական պլանը

15:10 15.02.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել հրատապ պատրաստել Ուկրաինայի վերաբերյալ եվրոպական պլանը։ «Եվրոպան հրատապ կարիք ունի իր գործողությունների ծրագրին՝ կապված Ուկրաինայի և մեր անվտանգության հետ, այլապես աշխարհի մյուս խաղացողները որոշումներ կկայացնեն մեր ապագայի վերաբերյալ»,- գրել է Տուսկը X-ում։ Նա ընդգծել է, որ նման ծրագիր «հենց հիմա պետք է պատրաստվի և ժամանակ չպետք է կորցնել»:

̰
SHANTNEWS

15:00 15.02.2025

̰
Տիգրանը, Դավիթը, Սաշը վստահ են՝ մոտ է օրը, երբ իրենք էլ հնչեցնելու են առողջացման մասին ավետող զանգը

14:54 15.02.2025

Տիգրանը, Դավիթը, Սաշը վստահ են՝ մոտ է օրը, երբ իրենք էլ հնչեցնելու են առողջացման մասին ավետող զանգը, ծառից կախելու են իրենց նկարներն ու շտապելու այլ երազանքների հետևից: Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի քաղցկեղ է ախտորոշվում, 75 տոկոս դեպքերում ամբողջովին ապաքինվում են։ Դեղորայքային գերթանկարժեք բուժման, ոսկրածուծի աուտո և ալոգեն փոխպատվաստման ֆինանսական բեռի զգալի մասը հոգում է […]

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը

14:46 15.02.2025

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Վարչապետ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

14:42 15.02.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները և 2024 թվականի սեպտեմբերին Վասիլիս Պալմասի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման […]

̰
Լենինգրադի մարզի 73-ամյա բնակչուհին 14,6 մլն ռուբլի է փոխանցել խաբեբաներին

14:35 15.02.2025

Լենինգրադի մարզի բնակչուհին խաբեբաների ազդեցության տակ ավելի քան 14,6 միլիոն ռուբլի է փոխանցել «անվտանգ հաշվեհամարին», հայտնում է ՌԴ ՆԳՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ ուրբաթ օրը Լենինգրադի մարզի Սոսնովի Բոր քաղաքի ոստիկանությունը հաղորդում է ստացել  73-ամյա մի կնոջից: Պարզվել է, որ անհայտ անձինք համոզել են նրան, որ հաշվի վրա խարդախությունը կանխելու նպատակով իր խնայողությունները […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:23 15.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
BACK_TO_TOP