09:35 17.02.2025
Իսրայելը չի համաձայնի պաղեստինյան պետության ստեղծմանը, քանի որ դա կվտանգի սեփական գոյությունը։ Այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը ամերիկյան պատվիրակության հետ հանդիպմանը, որի կազմում էին մի քանի սենատորներ և Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Մորգան Օրթագուսը։ «Իսրայելը երբեք չի համաձայնի պաղեստինյան պետության ստեղծմանը, որը կվտանգի նրա գոյությունը: Իսրայելի առաջնահերթությունները պարզ […]
09:30 17.02.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցություններ չի վարում ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն: «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել 24-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցությունները մինչև 2026 թվականի ամառ: Բրազիլացու պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվելու է 2027 թվականի հուլիսի 1-ին: Հիշեցնենք, որ Վինիսիուսի գործակալները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Սաուդյան Արաբիայի Պրո […]
09:26 17.02.2025
Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը միջոցառման փակման կապակցությամբ մասնակիցների հետ խոսելիս արտասվել է, որի ձայնագրությունը հրապարակվել է The Express Tribune թերթի YouTube ալիքում։ Նա նշել է, որ համաժողովն, ի սկզբանե, նախատեսված էր անդրատլանտյան լինելու համար, սակայն մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի ելույթից հետո անդամ երկրների միջև արժեքային բազան «այլևս այնքան էլ սովորական […]
09:21 17.02.2025
Վաշինգտոնի վարչակազմը նախատեսում է երկկողմ հանդիպումներ անցկացնել Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ, ապա կազմակերպել համատեղ բանակցություններ հակամարտության երկու կողմերի հետ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նրանք հաստատել են, որ Կիևի էմիսարները չեն մասնակցի Սաուդյան Արաբիայում կայանալիք խորհրդակցություններին, սակայն նշել են, որ ԱՄՆ-ը մտադիր է աշխատել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ հակամարտությունը […]
09:16 17.02.2025
Մի շարք ցնցումներ են զգացվել Հնդկաստանի մայրաքաղաքում՝ Նյու Դելիի կենտրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։ Հնդկաստանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնի տվյալներով՝ Նյու Դելիում 4,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 5.36-ին՝ Նյու Դելիի մոտակայքում: Նախկինում էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
09:10 17.02.2025
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն խոսել է Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին, հաղորդում է Metaratings-ը: «Նա պատրաստ է խաղալ ցանկացած մակարդակում: Զախարյանը ներկայումս առողջական խնդիրներ չունի»,- ասել է Մունդուատեն: Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո բաց է թողել մրցաշրջանի առաջին հատվածը, իսկ վերադառնալուց հետո ընդամենը մեկ խաղ է անցկացրել:
09:05 17.02.2025
Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ որպես Կիևի իշխանությունների անվտանգության երաշխիք՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին The Daily Telegraph-ի համար հոդվածում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա աշխատանքի արագացման գործում, որը ներառում է շարունակական աջակցություն ուկրաինացի զինվորականներին: Մեծ Բրիտանիան արդեն պարտավորվել է […]
09:00 17.02.2025
Վաշինգտոնի վարչակազմը եվրոպական երկրներին թույլ կտա զենք և ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի այլ ապրանքներ գնել Ուկրաինային մատակարարելու համար։ Այս մասին կիրակի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այո, ես դա կանեմ»,- պատասխանել է երկրի ղեկավարը հարցին, թե արդյոք նման թույլտվություն կտա։ Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Բրյուսելում Ուկրաինային զենքի մատակարարումները […]
08:51 17.02.2025
Երևանի «Ուրարտուն» ավարտել է ուսումնամարզական հավաքն Արաբական Միացյալ Էմիրություններում: Գունկոյի գլխավորած թիմը վերջին երկու ընկերական խաղերն էլ հաղթել է, նախ 1-0 հաշվով` ԱՄԷ-ն ներկայացնող «Էլիտ Ֆալկոնսին», ապա 3-1 հաշվով` ուզբեկական «Դինամո Սամարկանդին»: «Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր լիգայում պայքարը կվերսկսի փետրվարի 25-ին, «Արարատ-Արմենիայի» դեմ արտագնա խաղով:
08:46 17.02.2025
Թուրքիան կրկին հրավիրել է Ռուսաստանին և Ուկրաինային բանակցություններ վարել իր տարածքում։ Անկարան կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը լուծելիս պետք է խորհրդակցել եվրոպական երկրների հետ, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ քննարկում է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հավանականությունը և նորը կանխելու ուղիները։ «Մենք երկու կողմերին […]
08:40 17.02.2025
Փետրվարի 15-17-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ջերմուկ, Ապարան, Ծաղկաձոր, Մարտունի, Գավառ, Աշտարակ, Հրազդան քաղաքներում, Տանձատափ, Ֆանտան և Մելիքգյուղ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 32 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
08:35 17.02.2025
Փետրվարի 16-ին, ժամը 23:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ս․): Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 17-ին, ժամը 00:02-ին, […]
08:30 17.02.2025
Տափօղակով հոկեյի Չորս ազգերի մրցաշարում հայտնի է դարձել եզրափակչի առաջին մասնակիցը: ԱՄՆ-ի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Կանադայի ընտրանուն և նվաճել վճռորոշ խաղին մասնակցելու իրավունք: Խմբային փուլի վերջին տուրում տեղի կունենան Կանադա-Ֆինլանդիա, ԱՄՆ-Շվեդիա հանդիպումները:
08:25 17.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
08:20 17.02.2025
Սաուդյան Արաբիան ոչ միայն հարթակ է տրամադրելու ռուս և ամերիկացի պաշտոնյաներին առաջիկա բանակցությունների համար, այլև մտադիր է հանդես գալ որպես միջնորդ։ Այս մասին կիրակի հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին, Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը կգլխավորի թագավորության ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ Միացյալ Նահանգները կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ Թրամփի […]
08:10 17.02.2025
Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովը 47-րդ տեղն է գրավել Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլին մասնակցել են 61 երկրի 100 լեռնադահուկորդներ: Հիշեցնենք, որ Մոսեսովը Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդն է, որը հաղթահարել է մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլը:
08:05 17.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:00 17.02.2025
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար, հայտնում են Երուսաղեմի հայոց պատրիարքությունից։ «Կիրակի, 16 Փետրուար, 2025-ի առաւօտուն Ամերիկայի միացեալ նահանգներու պետքարտուղար՝ Տիար Մարքօ Ռուպիօ կատարեց իր առաջին պաշտօնական այցը Սուրբ Յարութեան Տաճար: Դիմաւորման արարողութեան Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան կողմէ ներկայ էին Դիւանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեան […]
01:23 17.02.2025
Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս է մնացել Բուենոս Այրեսի ATP-250 շարքի տղամարդկանց մենախաղի պայքարից։ Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը քառորդ եզրափակչում 6-3, 3-6, 2-6 հաշվով պարտվել է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա, 28-րդ ռակետ)։ 26-ամյա թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Պեդրո Մարտինեսի (Իսպանիա, 41-րդ տուր) հետ։
01:11 17.02.2025
ԱՄՆ Ջորջիա և Կենտուկի նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է CNN-ը: Կենտուկիում փոթորկի հետևանքով զոհվել է ութ մարդ, իսկ Ջորջիայում՝ մեկ։ Վերջին 24 ժամվա ընթացքում արտակարգ իրավիճակների ծառայություններին հաջողվել է փրկել ավելի քան 1000 մարդու։ Կենտուկիի մի քանի վայրերում ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի: Տեղի իշխանությունները ստիպված […]
00:47 17.02.2025
Փետրվարի 16-ին, ժամը 17:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ջալակյան փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ տներից մեկի մոտակա անասնագոմին կից՝ ծածկի տակ, այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
00:13 17.02.2025
Իսրայելը և ԱՄՆ-ը միակարծիք են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Այս մասին Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք քննարկել ենք շատ թեմաներ, բայց դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան Իրանը: Իսրայելն ու Ամերիկան ուս ուսի են կանգնած՝ դիմակայելով իրանական սպառնալիքին: […]
00:00 17.02.2025
Գամփռը Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանն է։ Փորձագիտական ժյուրին լավագույնը ճանաչեց հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ «Հայկական գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է այն բոլոր եղանակային պայմաններում: Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն […]
23:53 16.02.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է. Սիբիրյան գետերում պատրաստվում են գարնանային վարարումների ջրերի բաց թողնմանը։ 2025 թվականին ՌԴ Ջրային ռեսուրսների դաշնային գործակալությունը 480,6 միլիոն ռուբլի է հատկացրել սառցաբեկման, սառցահատման, գարնանային սառցաշարժերի աշխատանքների, սառույցի թուլացման, պայթեցման և գետերի հուների վտանգավոր հատվածների մաքրման համար։ Ջրի բացասական ազդեցությունը կանխելու հիմնական միջոցառումները […]
23:44 16.02.2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել «Պողոսեան» և «Արսլանեան» հիմնադրամների ղեկավարների, ինչպես նաև «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի ղեկավարության և համայնքի հայ երիտասարդների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Սինանյանի Ֆեյսբուքի էջից: «Քննարկեցինք Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման, հիմնադրամների և համայնքային կառույցների հետ համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Բելգիայի հայ […]
23:24 16.02.2025
Ամերիկյան պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի գլխավորությամբ, մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ինքը՝ Ուիթկոֆը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը զգալի առաջընթաց է ակնկալում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման հարցում: «Ես այսօր գնում եմ այնտեղ ազգային անվտանգության խորհրդականի հետ: Մենք հանդիպումներ կունենանք […]
23:00 16.02.2025
Փետրվարի 12-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան։ Այս մասին նշվում է Պրահայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից: Հանդիպման ընթացքում շեշտվել է սոցիալական հարցերի բնագավառում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով կապերի ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում այն ընդլայնելուն ուղղված համատեղ նախաձեռնությունների հեռանկարները: Դեսպանը նախարար Յուրեչկային […]
22:28 16.02.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Էրլինգ Հոլանդի վնասվածքի մասին, հաղորդում է The Independent-ը: «Երբ Հոլանդն ընկավ, բոլորը վախեցան։ Բայց նա ժպտալով հեռացավ խաղադաշտից, և բժիշկն ինձ ոչ մի վատ բան չասաց, հետևաբար հուսով եմ, որ Էրլինգը լավ է: Ես բժշկի հետ չեմ խոսել: Գուցե ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան կարող […]
22:13 16.02.2025
Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ 10 կին և երեք երեխա, զոհվել է Նյու Դելիի երկաթուղային կայարանում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել են Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանությունից։ Մարդիկ սպասում էին դեպի Պրայագրաջ քաղաք ուղևորվող գնացքին՝ ծիսական լոգանք ընդունելու Սանգամում՝ սուրբ Գանգես և Յամունա գետերի միախառնման վայրում: Երկու անընդմեջ գնացքների ուշացման պատճառով կառամատույցը մարդաշատ է […]